Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ով է Հայաստանի լավագույն ռմբարկուն եվրոգավաթներում և ուշագրավ այլ տեղեկություններ

Հայկական ակումբները դուրս են գալիս Եվրոպա

Alashkert Santa Coloma 22 - Ով է Հայաստանի լավագույն ռմբարկուն եվրոգավաթներում և ուշագրավ այլ տեղեկություններ

Հայաստանը կրկին մասնակցելու է եվրոգավաթների խաղարկություններին:

Փորձենք նախապատրաստել ձեզ հայկական ակումբների ելույթներին:

Ամենահզոր մրցակիցը  բաժին է հասել «Ալաշկերտին»

Հուլիսի 10-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Ալաշկերտ» «Սելթիկ»  հանդիպումով հայկական ակումբները կսկսեն իրենց ելույթները ֆուտբոլի եվրոգավաթների 2018/19թթ. խաղարկությունում: Վերջին 3 մրցաշրջանների Հայաստանի անփոփոխ չեմպիոնը 4-րդ անգամ է մեկնարկելու եվրոգավաթներում: Նախորդ 3 խաղարկություններում ալաշկերտցիներին մշտապես հաջողվել է հաղթահարել առաջին փուլի արգելքը:

Հետաքրքիր է, որ նախորդ 3 խաղարկությունների մեկնարկային հանդիպումներում «Ալաշկերտը» սեփական դարպասն անառիկ է պահել՝ տոնելով 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:

Alashkert Santa Coloma 20 - Ով է Հայաստանի լավագույն ռմբարկուն եվրոգավաթներում և ուշագրավ այլ տեղեկություններ

«Ալաշկերտը» մինչ օրս եվրոգավաթներին մասնակցած հայկական ակումբների մեջ յուրօրինակ նվաճման է հասել՝ նորամուտը նշելով հաջորդ փուլ դուրս գալով: «Ալաշկերտը» նաև Չեմպիոնների լիգայի մասնակից հայկական 8 ակումբներից միակն է, որը հեղինակավոր այդ մրցաշարում նորամուտը նշել է հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ:

Մեկնարկի դուրս եկող հայկական 4 ակումբներից «Ալաշկերտին» է բաժին հասել ամենադժվարին ու ամենատիտղոսակիր մրցակիցը: Այս տարի հիմնադրման 130-ամյակը նշող «Սելթիկը» Շոտլանդիայի ամենահեղինակավոր ակումբներից մեկն է, որը 49 անգամ արժանացել է երկրի չեմպիոնի տիտղոսին, ռեկորդային՝ 38 անգամ նվաճել է երկրի գավաթը, 18 անգամ էլ դարձել է շոտլանդական լիգայի գավաթակիր: Ընդ որում «Սելթիկը» վերջին 7 տարիների Շոտլանդիայի անփոփոխ չեմպիոնն է:

Նվաճած տիտղոսների քանակով «Սելթիկը» Շոտլանդիայում զիջում է միայն իր վաղեմի մրցակցին՝ «Գլազգո Ռեյնջերսին», որը 54 անգամ է արժանացել երկրի չեմպիոնի տիտղոսին, 33 անգամ նվաճել է երկրի գավաթը, 27 անգամ էլ դարձել է շոտլանդական լիգայի գավաթակիր:

Նախորդ մրցաշրջանում «Սելթիկը» հասավ կրկնակի հաջողության՝ նվաճելով երկրի չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները: Իսկ ահա եվրոգավաթներում «Սելթիկի» ցուցանիշներն առավել քան համեստ են, իսկ հատուկենտ հաջողություններն էլ գրանցվել են նախորդ դարում:

«Սելթիկն» ամենամեծ հաջողությանը հասել է 1966/67թթ. Չեմպիոնների գավաթի խաղարկությունում: Լիսաբոնում կայացած եզրափակչում 2-1 հաշվով հաղթելով իտալական «Ինտերին»՝ «Սելթիկը» դարձել էր պատվավոր մրցանակը նվաճած բրիտանական առաջին ակումբը, իսկ թիմի ֆուտբոլիստներին կնքել էին «Լիսաբոնյան առյուծներ» մականվամբ: Հարկ է նշել, որ մինչ օրս այդ հաջողությունը միակն է շոտլանդական ակումբների մեջ:

3a9678ec23625c11cb2d4417b2b1443e celtic fc celtic pride - Ով է Հայաստանի լավագույն ռմբարկուն եվրոգավաթներում և ուշագրավ այլ տեղեկություններ

Եվս երկու անգամ «Սելթիկը» հանդես է եկել եվրոգավաթի եզրափակչում ու երկու դեպքում էլ անհաջողության է մատնվել: 1969/70թթ. մրցաշրջանում «Սելթիկը» Չեմպիոնների գավաթի եզրափակչում լրացուցիչ ժամանակում 1-2 հաշվով պարտվել է հոլանդական «Ֆեյենորդին», իսկ 2002/03թթ. ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության վճռորոշ խաղում կրկին լրացուցիչ ժամանակում զիջել է պորտուգալական «Պորտուին»:

Նախորդ մրցաշրջանում «Սելթիկը» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում ՊՍԺ-ի, «Բավարիայի» և «Անդերլեխտի» հետ մրցակցությունում զբաղեցրել էր 3-րդ տեղը, այնուհետև Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում զիջել էր Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին» (1-0, 0-3):

Եվրոգավաթների մրցաշարերում «Սելթիկն» առաջին անգամ է հանդիպելու հայկական ակումբի հետ: Իսկ ահա «Ալաշկերտը» շոտլանդական արգելապատնեշը հաղթահարելու փորձ արդեն ունի: 2015/16թթ. մրցաշրջանում նորամուտը նշելով եվրոգավաթների մրցաշարերում՝ ալաշկերտցիները Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում պայքարից դուրս էին մղել շոտլանդական «Սենթ Ջոնսթոնին» (1-0, 1-2):

1 2

«Սելթիկը» դարձավ առաջին թիմը, որ գերազանցեց «Ալաշկերտին» եվրոգավաթի առաջին փուլում

Գևորգ Նռանյան. «Երկրպագուների ուժն ու ոգևորությունը փոխանցվեց մեզ» (տեսանյութ)

Գրիգոր Մելիքսեթյան. «Այսօր բոլորը հերոսներ էին, ինչպես Խորվաթիան՝ եզրափակչում» (տեսանյութ)

Արթուր Յուսպաշյան. «Եթե խաղը տեղափոխեինք լրացուցիչ ժամանակ, հաստատ կհաղթեինք» (տեսանյութ)

Հաղթանակ հրաշալի խաղով, որը չպարգևեց Եվրոպա լիգայի հաջորդ փուլի ուղեգիր. 2-րդ խաղակես (ֆոտոշարք)

«Բանանցը» երկրորդ խաղում նույնպես պարտվում է և լքում պայքարը (տեսանյութ)

ՖԱՆՏԱՍՏԻԿ. «Փյունիկը» վստահ հաղթանակ է տանում «Վարդարի» նկատմամբ և շարժվում է առաջ (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան. «Ապրեն տղաները, բայց մեզ պետք են նաև որակյալ ֆուտբոլիստներ»

ԵԼ. «Սարաևո»-«Բանանց». մեկնարկային կազմերը հայտնի են

Անչափ ցավալի վերջաբան՝ հերոսական խաղից հետո. «Գանձասար-Կապանը» լքում է Եվրոպա լիգան (տեսանյութ)

ԵԼ. «Վարդար»-«Փյունիկ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ֆանտաստիկա. «Գանձասար-Կապանը» 2-0 հաշվով հաղթում է «Լեխին» (տեսանյութ)

Ունենք առավելություն, բայց գոլեր առայժմ չկան. «Գանձասար-Կապան» – «Լեխ» մրցավեճի առաջին խաղակեսը (ֆոտոշարք)

«Ալաշկերտը» նույնպես կաջակցի Արթուր Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում

ՀՖՖ-ն արձագանքել է Շիրակի՝ Բարձրագույն լիգա վերադառանալու որոշմանը

«Փյունիկը» կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը