fbpx

Վարուժան Սուքիասյանի թիմերը մտահոգիչ վիճակագրություն ունեն եվրոգավաթներում

«Ալաշկերտ» - «Սելթիկ» հանդիպումը՝ 10 փաստով

Հայկական ակումբների համար եվրոգավաթների հերթական խաղարկությունը սկսվեց շոտլանդական «Սելթիկից» «Ալաշկերտի» կրած խոշոր հաշվով պարտությամբ: Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. 4-րդ անգամ մասնակցելով եվրոգավաթների մրցաշարերին` «Ալաշկերտը» ոչ միայն մեկնարկային խաղում առաջին գոլերը բաց թողեց, այլև առաջին անգամ պարտությամբ մեկնարկեց: Մինչ այդ նախորդ 3 խաղարկությունների մեկնարկային հանդիպումներում «Ալաշկերտը» սեփական դարպասն անառիկ էր պահել՝ տոնելով 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:

Ալաշկերտցիները հաղթանակով էին մեկնարկել 2015/16թթ. Եվրոպա լիգայի («Սենթ Ջոնսթոն»՝ 1-0) և 2017/18թթ. Չեմպիոնների լիգայի («Սանտա Կոլոմա»՝ 1-0) խաղարկություններում, իսկ 2016/17թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարը սկսել էին «Սանտա Կոլոմայի» հետ արտագնա խաղում գրանցած գոլազուրկ ոչ-ոքիով:

2. Եվրոգավաթների մրցաշարերում «Ալաշկերտը» խոշոր հաշվով 2-րդ պարտությունը կրեց, որն առաջինն էր սեփական հարկի տակ: Այդ կարգի առաջին պարտությունն ալաշկերտցիները կրել էին 2015/16թթ. Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում՝ Ալմա Աթայում 0-3 հաշվով զիջելով տեղի «Կայրաթին»:

3. Եվրոգավաթներում անցկացրած 13 հանդիպումներում «Ալաշկերտը» 5-րդ պարտությունը կրեց: Արդեն 4 խաղ ալաշկերտցիներին չի հաջողվում եվրոպական ասպարեզում հաղթանակ տոնել:

Անցած տարի Հայաստանի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում չէր կարողացել առավելության հասնել բելառուսական ԲԱՏԷ-ի նկատմամբ (1-1, 1-3), իսկ մինչ այդ էլ որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում ոչ-ոքի (1-1) էր խաղացել «Սանտա Կոլոմայի» հետ:

Վերջին հաղթանակը եվրոգավաթների մրցաշարերում ալաշկերտցիները տոնել են անցյալ տարվա հունիսի 27-ին՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում 1-0 հաշվով պարտության մատնելով Անդորրայի «Սանտա Կոլոմային»:

4. «Ալաշկերտը» սեփական հարկի տակ եվրոգավաթներում 2-րդ պարտությունը կրեց: Առաջինը գրանցվել էր անցյալ տարվա հուլիսի 18-ին բելառուսական ԲԱՏԷ-ի հետ կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի երևանյան խաղում՝ 1-3: Իսկ մինչ այդ սեփական հարկի տակ անցկացված 5 հանդիպումներից 4-ում ալաշկերտցիները հաղթել էին, մեկում գրանցվել էր ոչ-ոքի:

5. Եվրոգավաթների մրցախաղերում «Ալաշկերտին» 4-րդ անգամ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Նախկինում դա պատահել էր «Կայրաթի» (0-3), «Սանտա Կոլոմայի» (0-0) և Թբիլիսիի «Դինամոյի» (0-2) հետ կայացած հանդիպումներում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:

1 2

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության խորհրդանշական հավաքականում

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 9-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Պաշտոնական. «Ալաշկերտը» նոր մարզչական շտաբ ունի

Մարզային 2 թիմ վերջապես հագեցրին «քաղցը», իսկ «Արարատի» «սարսափը» հիշեցրեց իր մասին

«Փնտրվում է մարզիչ. ցանկալի է գլխավոր». Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուները

Մարկոսը շարունակում է «ռմբակոծել» Ղազախստանում

Տարոն Ոսկանյան․ «Հուսով ենք՝ մինչև առաջնության վերջ պարզ չի լինի, թե ով է դառնալու հաղթող» (տեսանյութ)

Սերգեյ Էրզրումյան. «2 օրվա ընթացքում ամենակարևորը ֆուտբոլիստների հետ հոգեբանական աշխատանք տանելն էր» (տեսանյութ)

Արմեն Ադամյանը նշել է «Լոռիի» պարտության պատճառները (տեսանյութ)

Մարկոսը շարունակում է փայլել. նրա դուբլը հաղթանակ է պարգևել «Ակտոբեին» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» «ճահճից» դուրս եկավ ջախջախիչ հաղթանակի շնորհիվ

«Գանձասար-Կապան» – «Արարատ»․ Հայտնի են մեկնարկային կազմերը

Թեժ խաղ Երևանում․ «Ալաշկերտը» կամային հաղթանակ տոնեց առաջատար «Լոռիի» նկատմամբ (տեսանյութ)

Հիրաչ Յագան. «ՀՖՖ նախագահության փոփոխությունից հետո «Արարատում» նոր ներդրումներ կլինեն»

Արթուր Վանեցյանը ներկա է «Ալաշկերտ» – «Լոռի» հանդիպմանը (լուսանկարներ)

«Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)