«Բանանցը» 11 տարվա դադարից հետո գոլ խփեց եվրոգավաթի մեկնարկային խաղում - VNews
Բաժիններ

«Բանանցը» 11 տարվա դադարից հետո գոլ խփեց եվրոգավաթի մեկնարկային խաղում

«Բանանց» - «Սարաևո» հանդիպումը՝ 10 փաստով

20 4 - «Բանանցը» 11 տարվա դադարից հետո գոլ խփեց եվրոգավաթի մեկնարկային խաղում

Եվրոգավաթների ընթացիկ խաղարկության մասնակից հայկական երկրորդ ակումբն էլ պարտությամբ մեկնարկեց՝ սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջելով բոսնիական «Սարաևոյին»: Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Մեկամյա ընդմիջումից հետո «Բանանցը» կրկին եվրոպական մրցասպարեզ դուրս եկավ՝ եվրոգավաթներում իր վերադարձը նշելով բոսնիական «Սարաևոյից» 1-2 հաշվով կրած պարտությամբ:

«Բանանց» – «Սարաևո» հանդիպման գոլերը

Վերջին անգամ «Բանանցը» եվրոգավաթների մրցաշարերին մասնակցել էր 2016թ.: Հունիսի 30-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի մեկնարկային խաղում «Բանանցը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային»:

7 6 960x640 - «Բանանցը» 11 տարվա դադարից հետո գոլ խփեց եվրոգավաթի մեկնարկային խաղում

Հուլիսի 7-ին մրցակցի հարկի տակ կայացած պատասխան խաղում «Բանանցը» մրցակցին զիջել էր 1-4 խոշոր հաշվով: Ընդ որում խաղի հիմնական ժամանակում «Բանանցն» Ացամազ Բուրաևի խփած միակ գոլի շնորհիվ հաշվի մեջ առջևում էր, սակայն լրացուցիչ ժամանակում 4 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը:

2. «Բանանցը» 12-րդ անգամ մեկնարկի դուրս եկավ եվրոգավաթների մրցաշարերում: 9-րդ անգամ «Բանանցի» ֆուտբոլիստները մեկնարկեցին պարտությամբ: Ընդ որում արդեն 7-րդ անընդմեջ մրցաշարն է, որ «Բանանցը» եվրոգավաթների մեկնարկային հանդիպումը տանուլ է տալիս: Մեկնարկային մյուս 3 հանդիպումներում «Բանանցն» ընդամենը մեկ հաղթանակ է տոնել, երկու անգամ գրանցվել է ոչ-ոքի: Մեկնարկային հանդիպումներում «Բանանցի» ֆուտբոլիստներն ընդամենը 6 գոլ են խփել՝ սեփական դարպասը բաց թողնելով 24 գնդակ:

Արամ Ոսկանյան. «2 գնդակ ընդունեցինք, նոր հասկացանք, որ կարող ենք ֆուտբոլ խաղալ» (տեսանյութ)

Թիմի միակ հաղթական մեկնարկը գրանցվել է 2006/07թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում, որում «Բանանցը» Թբիլիսիում Վահե Թադևոսյանի խփած միակ գոլի շնորհիվ պարտության էր մատնել տեղի «Ամերիին»: Սակայն պատասխան խաղում Նիկոլայ Կիսելյովի սաները սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջեցին «Ամերիին»  ու դուրս մնացին հետագա պայքարից:

7 7 960x640 - «Բանանցը» 11 տարվա դադարից հետո գոլ խփեց եվրոգավաթի մեկնարկային խաղում

3. «Բանանցին» վերջապես հաջողվեց եվրոգավաթների մեկնարկային հանդիպումներում ընդհատել 595 րոպե տևած գոլային երաշտը: Մասնակցած նախորդ 6 մրցաշարերի մեկնարկային խաղերում «Բանանցը» չէր կարողացել գրավել մրցակիցների դարպասը՝ փոխարենը բաց թողնելով 15 գնդակ:

Հուսրեֆ Մուսեմիչ.«Երկար ժամանակ չէի տեսել տուգանայիններ իրացնող այսպիսի ֆուտբոլիստի»

Վերջին գոլը մեկնարկային հանդիպումներում «Բանանցի» ֆուտբոլիստները խփել էին 2007թ. հուլիսի 19-ին Երևանում շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ կայացած ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցախաղում, որում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1: Աչքի էր ընկել Էդուարդ Կակոսյանը՝ 68-րդ րոպեին գրավելով Մարկո Վոլֆիի պաշտպանած դարպասը:

10 7 960x640 - «Բանանցը» 11 տարվա դադարից հետո գոլ խփեց եվրոգավաթի մեկնարկային խաղում

4. Եվրոգավաթներում «Բանանցը» փոքրիկ հոբելյան նշեց՝ անցկացնելով 25-րդ հանդիպումը: Դրանցից միայն 4-ում է «Բանանցը» հաղթել, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի, 18-ում պարտվել է: «Բանանցի» ֆուտբոլիստները խփել են 18 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 53 գնդակ:

Վահագն Այվազյան. «Հնարավոր եմ համարում բոսնիական այս թիմի արգելքը հաղթահարելը» (տեսանյութ)

5. Արդեն 3 խաղ է, ինչ «Բանանցը» եվրոգավաթներում չի հաղթել՝ խաղադաշտը թողնելով պարտված: Վերջին հաղթանակը «Բանանցի» ֆուտբոլիստները տոնել են 2014/15թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում՝ 2014թ. հուլիսի 8-ին սեփական հարկի տակ Ժոլտ Հոռնյակի գլխավորությամբ 3-2 հաշվով առավելության հասնելով Անդորրայի «Սանտա Կոլոմայի» նկատմամբ: Սակայն այդ հաղթանակը «Բանանցին» հաջորդ փուլի ուղեգիր չպարգևեց, քանի որ առաջին խաղում մրցակցին զիջել էր 0-1 հաշվով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ռոբերտ Արզումանյանն ու Հակոբ Հակոբյանն անդրադարձել են Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանությանը

Հայկական թիմերն իմացան մրցակիցների անունները. Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանություն

Հռչակավոր ֆուտբոլիստը տեղափոխվեց Սան-Մարինո և հնարավոր է դառնա հայկական թիմի մրցակիցը

Կոնֆերենցիաների գավաթ. «Նոայի», «Ուրարտուի» ու «Արարատի» հնարավոր մրցակիցները

Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի մրցանակակիրները

«Ուրարտուի» կազմում 95 խաղ անցկացրած ֆուտբոլիստը հեռացավ ակումբից

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հայկական ակումբի ֆուտբոլիստն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականների․ VBET ՀՊԼ լեգեոներները՝ իրենց ազգային թիմերում

Իսահ Ալիյուն հեռացավ «Ուրարտուից»

Տիգրան Եսայանը հեռացավ «Ուրարտուից»․ հայտնի է նոր մարզչի անունը

Եվգենի Կոբզարը հեռացավ «Ուրարտուից»

Հայաստանի հավաքականի նորեկ. «Առաջին անգամ էի խաղում նման անվանի ֆուտբոլիստների դեմ»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Որ ակումբին հավասարվեց «Ալաշկերտը» չեմպիոնական տիտղոսների քանակով

«Ալաշկերտը»՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող, վերջին տուրի արդյունքները (տեսանյութ)

VBET ՀՊԼ․ «Փյունիկ» – «Ուրարտու»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում