Բարսեղյանը հավաքականի առաջին ֆուտբոլիստը չէ, ով եվրոգավաթում խաղացել է հայկական ակումբի դեմ - VNews
Բաժիններ

Բարսեղյանը հավաքականի առաջին ֆուտբոլիստը չէ, ով եվրոգավաթում խաղացել է հայկական ակումբի դեմ

«Փյունիկ» - «Վարդար» հանդիպումը՝ 10 փաստով

Եվրոգավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական թիմերի օգտին վերջապես առաջին հաղթանակը գրանցվեց: Ֆուտբոլասերներին այդ ուրախությունը պարգևեց «Փյունիկը» «Վարդարի» հետ խաղում, որի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Հայկական ակումբներից առավել հաճախ՝ 19-րդ անգամ մեկնարկի դուրս գալով եվրոգավաթների մրցաշարերում, «Փյունիկը» մեր 4 թիմերից միակն էր, որ հաղթանակով սկսեց ելույթները եվրոպական ասպարեզում: Փյունիկցիները 6-րդ անգամ եվրոգավաթների մրցաշարում հաղթանակով մեկնարկեցին:

Վերջին անգամ դա նրանց հաջողվել էր 2015/16թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում, երբ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել էին Սան Մարինոյի «Ֆոլգորեին»:

Եվրոգավաթների մրցաշարերի մեկնարկային մյուս 13 հանդիպումներից 4-ում գրանցվել է ոչ-ոքի, 9-ում «Փյունիկը» պարտվել է: Փյունիկցիները խփել են 18 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 28 գնդակ:

2. «Վարդարի» հետ հանդիպումը 49-րդն էր եվրոգավաթներում «Փյունիկի» համար, որը 13-րդ հաղթանակը տոնեց: 9 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 27-ում «Փյունիկը» պարտվել է: Փյունիկցիներն այդ հանդիպումներում 45 գոլ են խփել, բաց են թողել 89 գնդակ:

Անդրեյ Տալալաև. «Կարող եմ ասել, որ սա դեռևս կես քայլ է»

Մինչ այդ եվրոգավաթներում վերջին հաղթանակը «Փյունիկը» տոնել էր 2016/17թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում՝ նախանցյալ տարվա հուլիսի 7-ին սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության մատնելով Ջիբրալթարի «Եվրոպային»:

3. Եվրոգավաթների մրցաշարերի վերջին 7 հանդիպումներում «Վարդարին» չի հաջողվել գեթ մեկ հաղթանակ տոնել՝ կրելով 6 պարտություն, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Այդ հանդիպումներում մակեդոնական ակումբը խփել է ընդամենը 3 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 21 գնդակ: Վերջին հաղթանակը եվրոգավաթներում «Վարդարը» տոնել է անցյալ տարվա օգոստոսի 24-ին՝ փլեյ-օֆֆի պատասխան խաղում 2-1 հաշվով պարտության մատնելով «Ֆեներբախչեին»:

4. «Վարդարը» մակեդոնական 3-րդ ակումբն էր, որի հետ «Փյունիկը» մրցեց եվրոգավաթներում: Առայժմ մակեդոնական ակումբների հետ դիմակայությունում առավելությունը փյունիկցիների կողմն է, որոնք երկու դեպքում էլ հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել:

Արթուր Սողոմոնյանը՝ «Վարդարի» դեմ խաղի և թիմի նորեկների մասին (տեսանյութ)

2004/05թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթահարել էր մակեդոնական «Պոբեդայի»  արգելքը՝  մրցակցության ելքը վճռելով արդեն առաջին խաղում հյուրընկալվելիս տարած հաղթանակի շնորհիվ (3-1, 1-1): Իսկ 2013/14թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում փյունիկցիներն առավելության էին հասել «Տետեքսի» նկատմամբ (1-1, 1-0):

Իսկ ահա «Միկան» 2010/11թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում չի կարողացել հաղթահարել մակեդոնական «Ռաբոտնիչկիի» արգելապատնեշը (0-1, 0-0):

Ռուսլան Կորյանը՝ «Վարդարի» դեմ խաղի և «Փյունիկ» տեղափոխության մասին (տեսանյութ)

5. Ընդհանուր առմամբ հայկական և մակեդոնական թիմերի միջև կայացած 7 հանդիպումներից 3-ում հաղթել են Հայաստանի ներկայացուցիչները, 3-ում գրանցվել է ոչ-ոքի, 1 խաղում էլ հաղթել են մակեդոնացիները: Մեր ֆուտբոլիստները խփել են 7 գնդակ, մրցակիցներին հաջողվել է 4 անգամ գրավել հայկական ակումբների դարպասը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

#ArtsakhStrong. Արաս Օզբիլիսի մարզաշապիկը վաճառվեց աճուրդում

Տիգրան Բարսեղյան. «Գոլերս նվիրել եմ հայրենակիցներիս»

Տիգրան Բարսեղյանի դուբլը նպաստել է «Աստանայի»՝ խոշոր հաշվով հաղթանակին (տեսանյութ)

Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա

Հայաստանի հավաքականը պահպանել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

#ArtsakhStrong. Արաս Օզբիլիսի մարզաշապիկի համար թեժ մրցակցություն է

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է Հայաստանում և Ադրբեջանում իր հովանու ներքո խաղերի անցկացումը

«Փյունիկը» վաճառքի է հանել #ArtsakhStrong գրությամբ մարզաշապիկները

«Ֆուտբոլիստներին նույնիսկ հանդերձարան չտրամադրեցին». Հայաստանի հավաքականը լուրջ խնդիրների է բախվել Էստոնիայում

Չեմպիոնն ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց, Ոսկանյանն ու Գրիգորյանը հոբելյանական խաղեր անցկացրին

Արշակ Կորյանի տրանսֆերային արժեքն աճել է

Եղիշե Մելիքյան. «Չեմ կարող գոհ լինել խաղից, բայց հաշվի առնելով մեր խնդիրները, չեմ էլ կարող դժգոհ լինել» (տեսանյութ)

Արտակ Օսեյան. «Նման խաղադաշտում հնարավոր չէր կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ» (տեսանյութ)

Ստեֆեն Ալֆրեդ․ «Վստահ եմ՝ պատրաստ եմ պայքարել «Փյունիկի» մեկնարկային կազմում իմ տեղի համար» (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը հերթական գոլն է խփել Սլովակիայի առաջնությունում (տեսանյութ)