«Գանձասար-Կապանը» եվրոգավաթում անցկացրել է 11 խաղ՝ կրելով 10 պարտություն - VNews
Բաժիններ

«Գանձասար-Կապանը» եվրոգավաթում անցկացրել է 11 խաղ՝ կրելով 10 պարտություն

«Լեխ» - «Գանձասար-Կապան» հանդիպումը՝ 10 փաստով

Եվրոգավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական ակումբներից վերջինը մրցասպարեզ դուրս եկած գանձասարցիներին այս անգամ էլ չհաջողվեց խախտել տխուր ավանդույթը՝ կրկին մրցաշարը սկսելով պարտությամբ: Լեհական «Լեխի» հետ հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. 5-րդ անգամ մեկնարկի դուրս գալով եվրոգավաթներում՝ «Գանձասար-Կապանը» կրկին հավատարիմ մնաց տխուր ավանդույթին՝ մրցաշարը սկսելով պարտությամբ: Ընդ որում 5 մրցաշարերից 3-ում գանձասարցիները մեկնարկային խաղում չեն կարողացել գրավել մրցակցի դարպասը: Նախկինում դա պատահել էր 2009/10թթ. («ՆԱԿ Բրեդա»՝ 0-6) և 2017/18թթ. («Մլադոստ»՝ 0-1) Եվրոպա լիգայի խաղարկություններում:

Եվրոգավաթների մեկնարկային 5 հանդիպումներն էլ «Գանձասար-Կապանը» տանուլ է տվել գնդակների ընդհանուր 2-14 տարբերությամբ:

2. Արդեն 3 խաղ է, ինչ եվրոգավաթներում «Գանձասար-Կապանին» չի հաջողվում գրավել մրցակցի դարպասը: Եվրոպա լիգայի նախորդ խաղարկությունում գանձասարցիները երկու հանդիպումներում էլ «չոր» հաշվով էին պարտվել Չեռնոգորիայի «Մլադոստին» (0-1, 0-3):

Վերջին գոլը եվրոգավաթներում կապանցիները խփել են 2013թ. հուլիսի 11-ին ղազախական «Ակտոբեի» հետ կայացած Եվրոպա լիգայի պատասխան խաղում: 35-րդ րոպեին աչքի էր ընկել Նարեկ Բեգլարյանը: Այնպես որ արդեն 325 րոպե շարունակ «Գանձասար-Կապանում» գոլային երաշտ է:

«Բանանցը» 11 տարվա դադարից հետո գոլ խփեց եվրոգավաթի մեկնարկային խաղում. «Բանանց» – «Սարաևո» հանդիպումը՝ 10 փաստով

3. Եվրոգավաթներում «Գանձասար-Կապանը» 11-րդ խաղն անցկացրեց՝ կրելով 10-րդ պարտությունը, որից 5-ն՝ անընդմեջ: Միակ հաղթանակը գանձասարցիները տոնել են Եվրոպա լիգայի 2012/13թթ. խաղարկությունում՝ որակավորման առաջին փուլի պատասխան խաղում սեփական հարկի տակ Սամվել Սարգսյանի գլխավորությամբ 2-0 հաշվով առավելության հասնելով Ֆարերների «Ստրեյմուրի» նկատմամբ, որին արտագնա խաղում զիջել էր (1-3):

4. «Գանձասար-Կապանը» եվրոգավաթներում առաջին անգամ մրցեց լեհական ակումբի հետ: «Լեխը» Լեհաստանի 3-րդ ներկայացուցիչն էր, որը եվրոգավաթներում մրցավեճի բռնվեց հայկական ակումբի հետ:

1995/96թթ. Գավաթակիրների գավաթի մրցաշարում «Արարատը» հաջողությամբ հաղթահարել էր լեհական ԳԿՍ-ի արգելքը՝ առավելության հասնելով հետխաղյա 11մ հարվածաշարում (0-2, 2-0): Իսկ ահա նույն թվականի ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում «Շիրակը»  զիջել էր «Զագլեբիե» ակումբին (0-0, 0-1):

Բարսեղյանը հավաքականի առաջին ֆուտբոլիստը չէ, ով եվրոգավաթում խաղացել է հայկական ակումբի դեմ. «Փյունիկ» – «Վարդար» հանդիպումը՝ 10 փաստով

Ընդհանուր առմամբ հայկական և լեհական ակումբների միջև 5 խաղ է կայացել, որից մեկում հաղթել են մեր ֆուտբոլիստները, մեկն ավարտվել է ոչ-ոքի, 3-ում Հայաստանի պատվիրակները պարտվել են: Մեր թիմերը խփել են 2 գնդակ, բաց են թողել 5-ը:

5. Հայկական 4 թիմերից «Գանձասար-Կապանը» վերջինը սկսեց իր ելույթը եվրոգավաթների ընթացիկ խաղարկությունում: Հայաստանի ներկայացուցիչներն անցկացրած 4 հանդիպումներից 3-ում պարտվեցին, մեկում հաղթեցին: Մեր ֆուտբոլիստները խփեցին ընդամենը 2 գոլ, մրցակիցներն աչքի ընկան 7 անգամ:

Հետաքրքիր զուգադիպությամբ, հայկական ակումբները նույնությամբ կրկնեցին եվրոգավաթների նախորդ խաղարկության մեկնարկում ցույց տված իրենց արդյունքը՝ կրկին գրանցելով գնդակների 2-7 տարբերություն: Նշենք, որ նախորդ խաղարկության մեկնարկում միակ հաղթանակը տոնել էր երկրի չեմպիոն «Ալաշկերտը», որին էլ հաջողվել էր հաղթահարել Անդորրայի «Սանտա Կոլոմայի» արգելապատնեշը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Արամ Քոչարյան. «Կոշտությունն ու կոպտությունը խաղի ընթացքից է գալիս, երևի հաղթանակի մեծ ցանկությունն էր պատճառը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Արարատը» այս պահին երևի ամենաբալանսավորված թիմն է» (տեսանյութ)

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Վիտինյո․ «Մարզչի հանձնարարությունները կատարելու դեպքում կունենանք չեմպիոն դառնալու բոլոր հնարավորությունները» (տեսանյութ)

Ռուդիկ Մկրտչյան. «Սկսել ենք ավելի լավ հասկանալ իրար, դրա շնորհիվ է, որ աճ կա» (տեսանյութ)

Վասպուրակ Մինասյան․ «Պետք է կայունություն մտցնենք խաղի մեջ» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Նռանյանի վնասվածքը խառնեց մեր խաղաքարտերը» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Բոլորի թիմերի մոտ էլ դադարից հետո խաղի բարելավում է նկատվում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Խաղը սկսեցինք 5-4-1 մարտավարությամբ, հետո իրավիճակից ելնելով փոխեցինք և սրություն մտցրեցինք առջևի գծում» (տեսանյութ)

Սերգեյ Էրզրումյան. «Թերագնահատել էինք մրցակցին, գլխավոր մարզչի բացակայությունն էլ զգացնել տվեց» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ Օրվա 3 խաղերի բոլոր գոլերը (տեսանյութ)

4 խաղ՝ 4 տարբեր քաղաքներում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրին ընդառաջ

«Արարատը» խզել է պայմանագիրը Ալեքսանդր Կոզլովի հետ

Ալբերտ Սոլոմոնով. «Թիմը ընկել է խաղային ռիթմից» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Եթե գոլային իրավիճակները գոլի վերածեինք, ավելի հանգիստ կխաղայինք» (տեսանյութ)

Մեկ գոլը վճռորոշ եղավ «Գանձասար-Կապան» – «Լոռի» խաղում (տեսանյութ)