fbpx

Clarin. Մեսիի խորհրդի պատճառով է, որ Սամպաոլին չէր վստահում 2 ֆուտբոլիստի

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին աշխարհի առաջնությունում գրեթե չօգտագործեց պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոյին և կիսապաշտպան Ջովանի Լո Սելսոյին՝ հետևելով ընտրանու ավագ Լիոնել Մեսիի խորհրդին: Այս մասին հաղորդում է Clarin-ը:

Ըստ պարբերականի՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստը «Մունդիալի» մեկնարկից առաջ Սամպաոլիի հետ զրույցում կասկած է հայտնել, որ այդ խաղացողները կարող են էապես օգուտ տալ հավաքականին:

Հետևաբար, Լո Սելսոն ամբողջ մրցաշարի ընթացքում նստել է պահեստայինների նստարանին, իսկ Ֆասիոն մասնակցել է ընդամենը մեկ խաղակեսի՝ փոխարինման մտնելով Ֆրանսիայի հավաքականի հետ 1/8-րդ եզրափակիչ մրցավեճում (3-4): Այդ հանդիպումն արգենտինացիների համար վերջինն էր աշխարհի առաջնությունում:

Հիշեցնենք՝ Սամպաոլին Նիգերիայի ընտրանու հետ խաղի ընթացքում Մեսիի թույլտվությունն է խնդրել, որպեսզի փոխարինման մտցնի Սերխիո Ագուերոյին: Մասնագետը չի հերքել, որ հավաքականի ավագի խոսքը շատ ծանրակշիռ է:

Արգենտինական ԶԼՄ-ները պնդում են, որ Սամպաոլիի՝ Պաոլո Դիբալային չվստահելու ակունքներում նույնպես կանգնած է Մեսին:

Հնդկաստանում Մեսիի ոճով հնարք կատարելու հետևանքով ֆուտբոլիստ է մահացել

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մեսին դարձավ 32 տարեկան. 5 մարտահրավեր, որ ունի արգենտինացին՝ մինչև կարիերայի ավարտը

«Ինչո՞ւ են Մեսիին համարում լավագույնը, եթե նա 5 տարի չի հաղթել Չեմպիոնների լիգայում». Վան Գալ

Մեսի. «Հիմա սկսում է՝ ամեն ինչ կամ ոչինչ»

Արգենտինան հաղթեց ու դուրս եկավ Կոպա Ամերիկայի փլեյ-օֆֆ (տեսանյութ)

Քաթար – Արգենտինա․ Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

33 տարի առաջ Մարադոնան խփեց իր սուպերգոլերից 2-ը, որոնցից մեկը՝ ձեռքով (տեսանյութ)

Լավագույն 4 ֆուտբոլիստները պատմության մեջ՝ ըստ Մբապեի

Մեսին Մարադոնայից 2 անգամ ավելի շատ է գոլ խփել հավաքականում

Միայնակ մնացած Մեսին փորձում է ճեղքել պարագվայցիների պաշտպանությունը (լուսանկար)

Ինչ է անհրաժեշտ Արգենտինայի հավաքականին՝ խմբից դուրս գալու համար

Մեսի. «Խենթություն կլինի հաջորդ փուլ չանցնելը»

Արգենտինան կրկին սայթաքեց, Կոլումբիան 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ (տեսանյութ)

Ամերիկայի գավաթ. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մեսին ընտրություն է կատարել Նեյմարի և Գրիզմանի միջև

«Մեսին միշտ մտածում է ֆուտբոլի մասին, այլ ոչ թե բիզնեսի»․ Կապելոն ասել է՝ ինչն է պակասում Նեյմարին

Ֆալկաո. «Մեսին վճարում է այդ գինը այն բանի համար, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»