fbpx

99%-ով հայտնի է, թե ով է լինելու «Չելսիի» նոր գլխավոր մարզիչը

«Չելսիի» նոր գլխավոր մարզիչը կլինի Մաուրիսիո Սարին, հավաստիացնում է Sky Sports-ը:

Ըստ պարբերականի՝ իտալացի մասնագետն արդեն Լոնդոնում է, որպեսզի «ազնվականների» հետ ստորագրի 2 տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Նրա տարեկան աշխատավարձը «Չելսիում» կկազմի մոտ 6 մլն եվրո: 59-ամյա Սարիի օգնականի պաշտոնը կզբաղեցնի լոնդոնյան թիմի նախկին հարձակվող Ջանֆրանկո Ձոլան, ով այնտեղ հանդես է եկել 1996-2003թթ.՝ ակումբի երկրպագուների կողմից ճանաչվելով «Չելսիի» պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստ:

Սարին մարզչական գործունեություն է ծավալել բացառապես իտալական ակումբներում: Նա «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2015-ին: Այդ թիմի ղեկին 2 անգամ հռչակվել է Իտալիայի փոխչեմպիոն, 2015/16թթ. մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է Ա Սերիայի լավագույն մարզիչ:

«Բարսելոնան» և «Չելսին» կարող են փոխանակվել կիսապաշտպաններով. «Բարսան» նաև գումար կվճարի

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ազարը մեկնաբանել է «Ռեալ» տեղափոխության մասին խոսակցությունները

Ազարը ցանկանում է ամռանը տեղափոխվել «Ռեալ»․ «Չելսին» 120 մլն եվրո է պահանջում

«Չելսիի» ղեկավարությունը քննարկել է Սարիի ապագան

Աղբյուր. «Ռեալը» հայտնել է Զիդանին, որ Ազարի տրանսֆերը կայացած է

«Նապոլին» հաղթանակի շնորհիվ փոքր-ինչ մոտեցավ «Յուվենտուսին» (տեսանյութ)

«Չելսին» ձախողվեց Լիվերպուլում․ Սարիի թիմը հեռվանում է լավագույն քառյակից (տեսանյութ)

«Չելսին» ռիսկի է դիմում Ազարին անվճար հանձնել «Ռեալին»

Արսեն Վենգեր․ «Կարիք չկա, որ ես Էմերիին խորհուրդներ տամ»

Մեսիի ֆանտաստիկ վիճակագրությունն անգլիական ակումբների դեմ

«Սլավիայի» ֆուտբոլիստների տոնակատարությունը, երբ իմանում են, որ իրենց բաժին է հասել «Չելսին» (տեսանյութ)

«Արսենալը» իմացավ մրցակցին. Եվրոպա լիգայի վիճակահանությունը կայացավ

Անչելոտի. «Սկուդետոն մեզ այլևս չի հետաքրքրում»

«Ռեալն» Ազարին գնելու առաջին պաշտոնական առաջարկն է արել «Չելսիին»

«Չելսին» Ժիրուի հեթ-տրիքի շնորհիվ հաղթեց Ուկրաինայում, այլ արդյունքներ (տեսանյութ)

«Չելսին» վախենում է կորցնել Ազարին

«Նապոլիի» ոչ-ոքին ավելի ահասարսուռ է դարձնում այդ թիմի և «Յուվենտուսի» միջև միավորների տարբերությունը (տեսանյութ)