fbpx

Եթե կան այդ 2-ը, Ֆրանսիան երբեք չի պարտվում. Հետաքրքիր փաստեր ԱԱ-ի եզրափակչից

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ուշագրավ փաստեր՝ կապված աշխարհի առաջնության եզրափակչի հետո:

Հիասքանչ եզրափակիչ. Ֆրանսիայի հավաքականը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն (տեսանյութ)

  • Աշխարհի այս առաջնությունում խփված 169 գոլից 73-ը գրանցվել են ստանդարտ իրավիճակներից հետո (43%): Դա այդպիսի ամենաբարձր ցուցանիշն է 1966թ. «Մունդիալից» հետո:
  • Դիդյե Դեշամը 3-րդն է, ով աշխարհի չեմպիոն է դարձել թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես գլխավոր մարզիչ: Այդ հաջողությանն ավելի վաղ հասել էին բրազիլացի Մարիո Զագալոն և գերմանացի Ֆրանց Բեկենբաուերը:

  • Հարի Քեյնն անգլիացի 2-րդ ֆուտբոլիստն է, ով ճանաչվում է «Մունդիալի» լավագույն ռմբարկու: 1986թ. Գարի Լինեկերն էր եղել ամենաարդյունավետը՝ կրկին 6 գոլով:
  • Օլիվյե Ժիրուն այս մրցաշարում 546 րոպե է անցկացրել խաղադաշտում և ոչ մի հարված չի կատարել դարպասին:
  • Կիլիան Մբապեն ԱԱ-ի եզրափակչում գոլ խփած 2-րդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է (19 տարեկան, 207 օրական)՝ բրազիլացի Պելեից հետո (17 տարեկան, 249 օրական), ով 1958թ.-ի եզրափակչում դուբլ էր ձևակերպել շվեդների հետ խաղում:

  • Մարիո Մանջուկիչը 2-րդ ֆուտբոլիստն է, ով ԱԱ-ի մեկ խաղում դարձել է և՛ գոլի, և՛ ինքնագոլի հեղինակ: Առաջինը 1978թ.-ին եղել էր հոլանդացի Էրնի Բրանդտսն Իտալիայի հավաքականի հետ խաղում:
  • Մանջուկիչը նաև 5-րդ ֆուտբոլիստն է, ով մրցակցի դարպասը գրավել է ինչպես Չեմպիոնների գավաթի/Չեմպիոնների լիգայի, այնպես էլ աշխարհի առաջնության եզրափակչում: Այդ ցուցանիշը գրանցել են նաև Ֆերենց Պուշկաշը, Զոլտան Ցիբորը, Գերդ Մյուլերը և Զինեդին Զիդանը:
  • Մանջուկիչը նաև առաջին ֆուտբոլիստն է ԱԱ-ի պատմության մեջ, ով ինքնագոլի հեղինակ է դարձել եզրափակիչ խաղում:

  • Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել «Մունդիալի» եզրափակչում:
  • Ֆրանսիայի հավաքականը երբեք չի պարտվել այն խաղերում, երբ Պոլ Պոգբան ու Նգոլո Կանտեն միաժամանակ եղել են մեկնարկային կազմում:
  • Իվան Պերիշիչը խոշոր մրցաշարերում ներգրավված է եղել Խորվաթիայի հավաքականի 11 գոլում՝ 7 գոլ, 4 արդյունավետ փոխանցում: Դա ռեկորդային ցուցանիշ է այդ ընտրանու համար:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վալվերդե․ «Յունայթեդի» դեմ խաղերը լինելու են հետաքրքիր, բայց շատ բարդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է պայմանագիր առաջարկել Ռաբիոյին

Գարի Լինեկեր․ «Կան մեծագույն ֆուտբոլիստներ, կան բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներ և կա Մեսի»

«Մանչեսթեր Յունայթեդը» չի գնի «Ռեալի» աստղին

Աղբյուր. «Ռեալը» հայտնել է Զիդանին, որ Ազարի տրանսֆերը կայացած է

Սարսափած Սմոլինգն ու Ջոնսը դիտում են Մեսիի խաղը և գրառումներ կատարում (ծաղրանկար)

«Յուվենտուսին» հետաքրքրել է Սանչեսը

«Ոսկե խաղակոշիկ». Մեսին հեռու-հեռուներում է թողնում իր մրցակիցներին

«Կիլիանը մտադիր է խաղալ «Ռեալում». Մբապեի հարազատ

Մբապեն հրաժարվում է 11 մետրանոցը զիջել դի Մարիային ու վրիպում է (տեսանյութ)

Աղբյուր․ Զիդանը «Ռեալի» 300 մլն ֆունտ արժողությամբ վերանորոգումը ցանկանում է սկսել Ստերլինգով

Սուլշերը՝ գավաթից դուրս մնալու մասին․ «Սա մեր վատագույն հանդիպումն էր»

Զիդան․ «Նավասը պետք է խաղա, չեմ կարող մոռանալ այն, ինչ նա արել է այս թիմի համար»

«Վուլվերհեմփթոնը» դուրս թողեց «Յունայթեդին» Անգլիայի գավաթից (տեսանյութ)

Զիդան․ «Շատ գոհ եմ, կարևոր էր հաղթանակ տոնել այս խաղում»

Մեսիի ֆանտաստիկ վիճակագրությունն անգլիական ակումբների դեմ