fbpx

Լրացուցիչ

Խորվաթիայի հավաքականի մարզիչը դժգոհել է եզրափակչի մրցավարությունից

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է աշխարհի առաջնության եզրափակչում Ֆրանսիայի ընտրանուց կրած պարտությունը (2-4):

«Շնորհավորում եմ Ֆրանսիային չեմպիոնության կապակցությամբ: Առաջին 20 րոպեի ընթացքում վերահսկում էինք խաղը, այնուհետև ստանդարտ իրավիճակից ստացվեց ինքնագոլ: Մենք վերադարձանք և հավասարեցրինք հաշիվը, բայց ստացանք 11-մետրանոց:

Չեմ մեկնաբանելու մրցավարների աշխատանքը, բայց աշխարհի առաջնության եզրափակչում այդպիսի 11-մետրանոցներ չեն նշանակում: Չեմ ուզում նսեմացնել Ֆրանսիայի արժանիքները, սակայն մեր բախտն այսօր փոքր-ինչ չբերեց: Սա մեր լավագույն հանդիպումն էր այս մրցաշարում: Գոլեր բաց թողեցինք ուժեղ մրցակցից, բայց չի կարելի այդպիսի սխալներ թույլ տալ: Անկախ ամենից՝ հպարտ ենք մեր նվաճումով:

Պատրա՞ստ եմ շարունակել աշխատանքս այս պաշտոնում. այժմ ցանկանում եմ հանգստանալ: Տքնաջան աշխատել ենք վերջին ամիսների ընթացքում: Մի փոքր կհանգստանամ: Պահի զգացողությամբ երբեք չեմ կայացնում որոշումներ»,- ասել է Դալիչը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Եթե կան այդ 2-ը, Ֆրանսիան երբեք չի պարտվում. Հետաքրքիր փաստեր ԱԱ-ի եզրափակչից


Տոնի Կրոսը հայտնել է Օզիլի՝ հավաքականից հեռանալու իրական պատճառը

Պաշտոնական․Աշխարհի նորընծա չեմպիոնը տեղափոխվեց «Ռոմա»

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Խորվաթիայի հավաքականը զրկվեց առաջատարներից մեկից

Մոդրիչը համաձայնացրել է պայմանագիրը «Ինտերի» հետ

VAR-ը կՎԱՌեր ֆուտբոլի տարեգիրքը. Թոփ 10 պատմական խաղեր, որոնց ընթացքն այլ կլիներ VAR-ի գործածման դեպքում

Իտալիա տեղափոխությունը հավանական է. Մոդրիչը պատրաստվում է իր ապագան քննարկել Պերեսի հետ

Նգոլո Կանտեի կյանքի ոգևորող պատմությունը (տեսանյութ)

«Բարսելոնայի» թիրախն աշխարհի նորընծա չեմպիոնն է

Կարիմ Բենզեման ցանկանում է պատմություն կերտել «Ռեալում»

5-ամյա աղջկա նամակը Մոդրիչին, որը չի մնացել անպատասխան (լուսանկարներ)

ԱԱ-2018-ի լավագույն գոլի հեղինակը հայտնի է (տեսանյութ)

VNews-ի լրագրող Ռոբերտ Գասպարյանը ընտրել է տարվա լավագույն ֆուտբոլիստներին և մարզիչներին

Ո՛չ Կուրտուան, ո՛չ դե Խեան. «Ռեալը» նոր դարպասապահ է առել նշանառության տակ

The Best. Հայտնի են տարվա լավագույն մարզչի թեկնածուները

Մբապեն իրեն ու ևս 4 ֆուտբոլիստի համարում է «Ոսկե գնդակի» հավակնորդ

Զլատկո Դալիչ. «5 միլիոն եվրոն ինձ չի բավարարում»