fbpx

Զինեդին Զիդանը կարող է միանալ Ռոնալդուին «Յուվենտուսում»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մոտ ժամանակներս կարող է հայտնվել «Յուվենտուսում»:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով Digital Freedom-ին, ֆրանսիացի մասնագետին առաջարկվել է զբաղեցնել ակումբի՝ մարզական հարցերով խորհրդատուի պաշտոնը: Ակնկալվում է, որ Զիդանը թուրինյան ակումբին կմիանա հոկտեմբերին:

Պետք է ընդգծել, որ հանճարեղ ֆրանսիացին որպես ֆուտբոլիստ պաշտպանել է «բյանկոներիների» մարզական պատիվը: Նա 1996-2001թթ. այնտեղ դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, մեկական անգամ՝ երկրի Սուպերգավաթակիր, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, Միջմայրցամաքային գավաթի և Ինտերտոտոյի գավաթի հաղթող:

Զիդանը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո է հեռացել Մադրիդի «Ռեալից», որի ղեկին 3 փորձից նույնքան անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

«Ջիո՜ւվե, Ջիո՜ւվե…». Ինչպե՞ս և ինչո՞ւ Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Վերակենդանացման բաժանմունք». Զիդան, Գիգս ու ևս 4 մարզիչ, ովքեր կփրկեն Մոուրի սպանած «Յունայթեդը»

Mirror-ի պնդմամբ «Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հարցում

Տեբաս. «Մեսին զգալիորեն գերազանցում է Ռոնալդուին»

«Յուվենտուսը» Պոգբային վերադարձնելու այլ տարբերակ է գտել

Զիդանին շատ է դուր գալիս այդ ակումբը գլխավորելու միտքը

«Ռոնալդուն դեռ հունվարին էր ինձ ասել, որ ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս». Մենդեշ

Դե Լիգտ. «Ավելի լավ է խաղամ Զիյեխի հետ, քան Ռոնալդուի ու Մեսիի հետ»

«Ատլետիկոն» Ռոնալդուի ամենասիրելի մրցակիցն է

«Մեր բախտը չբերեց». Նեդվեդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը

Կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը

Ռոնալդուն վաճառքի է հանել իր մեքենան

Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր առաջին հաղթանակը թուրինյան դերբիում

Կրիշտիանու Ռոնալդուն իր անունն ավելացրեց «Յուվենտուսի» պատմության ևս մեկ էջում

«Յուվենտուսը» Ռոնալդուի գոլի շնորհիվ հաղթեց թուրինյան դերբիում (տեսանյութ)

Ինչու է իրականում Մեսուտ Օզիլը հեռացել «Ռեալից»

«Յուվենտուսի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ արտագնա խաղում