fbpx

«Յուվենտուսում» բացահայտում են՝ երբ առաջացավ Ռոնալդուին հրավիրելու միտքը

«Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին պատմել է, թե ինչպես է առաջացել Մադրիդի «Ռեալի» այն ժամանակվա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ակումբ հրավիրելու միտքը:

«Այդ անհավանական գաղափարն առաջացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ «Յուվենտուս» – «Ռեալ» խաղից հետո, որը կայացավ Թուրինում: Կրիշտիանուն հրաշալի գոլ խփեց, իսկ մեր երկրպագուները ծափահարեցին նրան:

Հանդիպեցի Կրիշտիանուի գործակալ Ժորժե Մենդեշի հետ հենց այդ շաբաթ: Նա պատմեց, որ Ռոնալդուն տպավորված է երկրպագուների կողմից այդպիսի վերաբերմունք ստանալուց հետո: Նա ոգևորված է եղել և ասել, որ կցանկանար մի օր հայտնվել «Յուվենտուսում»: Ես այն ժամանակ պատասխանեցի, որ կան շատ երազանքներ, բայց ոչ բոլորն են իրականություն դառնում:

Որոշ ժամանակ անց կրկին հանդիպեցի Մենդեշի հետ, նա ինձ բացատրեց իրավիճակը, և մենք անցանք գործի:

Ես խոսակցություն ունեցա ակումբի նախագահ Անդրեա Անյելիի հետ: Մի քանի ժամ տևած շփումից հետո նա ասաց ինձ, որ պետք է փորձել, հնարավոր է՝ իսկապես շանս կա: Դա յուրահատուկ հնարավորություն էր հրավիրելու խաղացողի, ով ճանաչվել է լավագույնն աշխարհում:

Երբ բանակցություններ են ընթանում 2 մեծ ակումբների միջև, ինչպիսիք «Ռեալն» ու «Յուվենտուսն» են, այդտեղ միշտ կա երրորդ կողմ՝ անձամբ ֆուտբոլիստի որոշումը, ինչպես նաև գործակալների աշխատանքը: Շնորհիվ նրանց՝ մենք կարողացանք իրականացնել տրանսֆերը»,- Պարատիչիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

«Ջիո՜ւվե, Ջիո՜ւվե…». Ինչպե՞ս և ինչո՞ւ Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռոնալդուն ներկայացել է Մադրիդի դատարան (տեսանյութ )

«Ռեալը» պատրաստվում է Խամեսին ընդգրկել Էրիկսենի տրանսֆերի մեջ

«Սասուոլոյի» ևս մեկ ֆուտբոլիստ՝ «Բարսայի» ուշադրության կենտրոնում

Ռոնալդուն հավասարվել է Մեսիին ցուցանիշով, որով ոչ ոք չի կարող պարծենալ

Բոատենգը ասում էր, որ Էլ Կլասիկոներում երկրպագում է «Ռեալին»

Ինչո՞ւ ոչ «Ռեալ». Ազարը բացատրել է, թե ինչու է ցանկանում հեռանալ «Չելսիից»

Պաշտոնական․ Կևին-Պրինս Բոատենգը՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

«Յուվենտուսն» «աչքերը փակ» հերթական հաղթանակն է տոնում (տեսանյութ)

Բոատենգ․ «Ցանկանում եմ գոլ խփել Մադրիդի «Ռեալին» առաջիկա Կլասիկոյի ժամանակ»

Կբանակցեն «Ռեալի» հետ․ «Արսենալի» տրանսֆերային գլխավոր թիրախը Խամեսն է

Պաշտոնական․ Լեմպարդի նախկին խաղընկերը տեղափոխվեց «Դերբի Քաունթի»

Մորատայի տեղափոխության մանրամասները «Ատլետիկո»

Կևին-Պրինս Բոատենգը տեղափոխվում է «Բարսելոնա»

Ռոնալդուն համոզում է Մարսելոյին տեղափոխվել «Յուվենտուս»

Արբելոան կոշտ անդրադարձ է կատարել Սուարեսի գոլին և VAR համակարգին

Սուլշերը Ռեշֆորդին համեմատել է Ռոնալդուի և Ռունիի հետ