fbpx
Բաժիններ

Անդրեյ Տալալաևը՝ «Վարդարի» հետ առաջիկա խաղի մասին

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Վարդարի» դեմ պատասխան խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ընդամենը մի քանի ժամ առաջ եք ժամանել և այժմ էլ մարզվելու եք, ի՞նչ եք կարծում, թիմը կհասցնի՞ վերականգնվել վաղվա խաղից առաջ։

-Մենք երիտասարդ թիմ ենք, որը չպետք է նայի շատ տարբեր հանգամանքների։ Այո, մենք երկար թռիչք ենք ունեցել, բայց անկախ ամեն ինչի՝ պետք է դուրս գանք և ցույց տանք, որ մենք ավելի լավ ենք խաղում, քան Երևանում խաղացած երկրորդ կեսում։ Շատ լավ հասկանում ենք, որ այստեղ չեն նայելու մենք քանի ժամ առաջ ենք եկել, հոգնած ենք և այլն։

Երևանում կայացած առաջին խաղից հետո, «Վարդարի» գլխավոր մարզիչը փոխվեց։ Այդ հանգամանքից ելնելով՝ Ձեր թիմի խաղում, տակտիկայում փոփոխություններ լինելո՞ւ են։

-Պետք է անպայման պատասխանե՞լ (ծիծաղում է)։ Եթե թիմը փոխում է իր գլխավոր մարզչին, ուրեմն իրենից գոհ չեն։ Եվ, եթե դա արեցին մեզ հետ խաղից հետո, նշանակում է մենք այդքան էլ վատ չենք խաղացել այնտեղ։ Իհարկե, հասկանում եք, որ մարզչի փոփոխությունը միշտ սթրեսային է լինում թիմի համար։ Անկախ նոր մարզչի, մենք այսպես թե այնպես հեշտ խաղ չենք ակնկալում, հատկապես առաջին 20 րոպեին, մրցակիցն ամեն ինչ անելու է առաջ շարժվելու և հաղթելու համար։

Շարունակելով նշեմ, որ եթե մրցակիցը փոխել է իր ավագ մարզչին, մենք էլ մարզման ընթացքում կորցրել ենք 2 կարևոր ֆուտբոլիստի, որոնցից մեկը մեր ավագն է (Կառլեն Մկրտչյան-խմբ.)։ Բացի այդ, ես գիտեմ, որ նրանց նոր մարզիչը այդքան էլ նոր և պատահական մարդ չէ, նա աշխատել է թիմում և շատ լավ գիտի ամեն ինչ։ Սա Իսպանիայի ազգային ընտրանու գլխավոր մարզչի փոփոխության նման չէր, որ լրիվ այլ մարդ եկավ և եղավ այն, ինչ տեսաք բոլորդ,- ասել է Տալալաևը։

Հավելենք, որ «Փյունիկը» Երևանում հաղթանակ է տոնել նվազագույն հաշվով: «Վարդարում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայտնի են «Փյունիկի» և «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում

Podcast #2. Հայկական ակումբների մեկնարկը եվրագավաթների որակավորման առաջին փուլում

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Խաշմանյանը ռեկորդային ցուցանիշ գրանցեց՝ գերազանցելով Բիչախչյանի արդյունքը

Երկրպագուները շշեր են նետել խաղադաշտ «Շկուպիի»՝ կարմիր քարտ ստանալուց հետո (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Շկուպիին» և կմրցի չեխական թիմի դեմ (տեսանյութ)

«Շկուպի» – «Փյունիկ». Մակեդոնական թիմը կրճատում է հաշվի տարբերությունը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Փյունիկը» վստահորեն հաղթում է «Շկուպիին» (տեսանյութ)

«Շկուպի» – «Փյունիկ». Միրանյանը երկրորդ գնդակն է ուղարկում մրցակցի դարպասը (տեսանյութ)

«Շկուպի» – «Փյունիկ». Արտակ Եդիգարյանը սուպերգոլով առաջ է մղում «Փյունիկին» (տեսանյութ)

«Շկուպի» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

Մանուչարյանը 15 տարի անց կրկին գոլ խփեց եվրագավաթներում, «Բանանցի» հերթական ֆիասկոն

Խաղ-թրիլեր Գյումրիում. Ինչպես «Փյունիկը» քանդեց իր իսկ հյուսած կծիկը (ֆոտոշարք)

Ալեքսանդր Տարխանովի մամուլի ասուլիսը «Փյունիկ» – «Շկուպի» հանդիպումից հետո (տեսանյութ)

Ոչ-ոքի Գյումրիում. «Փյունիկը» ձախողած միջնամասից հետո փրկում է ինտրիգը (տեսանյութ)

Հաշիվը հավասար է. «Փյունիկը» հետ է բերում 2 գնդակ (տեսանյութ)