«Սելթիկը» դարձավ առաջին թիմը, որ գերազանցեց «Ալաշկերտին» եվրոգավաթի առաջին փուլում - VNews
Բաժիններ

«Սելթիկը» դարձավ առաջին թիմը, որ գերազանցեց «Ալաշկերտին» եվրոգավաթի առաջին փուլում

«Սելթիկ» - «Ալաշկերտ» հանդիպումը՝ 10 փաստով

Կրկին անփառունակ ելույթ ունենալով «Սելթիկի» հետ խաղում` «Ալաշկերտը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի մրցաշարից: Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Շոտլանդական «Սելթիկի» հետ պատասխան խաղում էլ «Ալաշկերտը» պարտվեց միևնույն 0-3 խոշոր հաշվով: Ի տարբերություն երևանյան հանդիպման, շոտլանդացիները բոլոր 3 գոլերն էլ խփեցին առաջին խաղակեսում: Ընդ որում դաշտի տերերը հաշիվը բացեցին արդեն 8-րդ րոպեին, իսկ 3 րոպե անց խաղադաշտում մնացին 10 հոգով:

Ալաշկերտցիները եվրոգավաթներում խոշոր հաշվով 3-րդ պարտությունը կրեցին: Նախկինում ալաշկերտցիները խոշոր հաշվով պարտվել էին 2015/16թթ. Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում՝ Ալմա Աթայում 0-3 հաշվով զիջելով տեղի «Կայրաթին»:

2. 4-րդ անգամ մասնակցելով եվրոգավաթների մրցաշարերին` «Ալաշկերտին» առաջին անգամ չհաջողվեց հաղթահարել 1-ին փուլի արգելքը: Հիշեցնենք, որ 2015/16թթ. մրցաշրջանում նորամուտը նշելով եվրոգավաթների խաղարկությունում` «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի մրցաշարում հաղթահարել էր շոտլանդական «Սենթ Ջոնսթոնի» արգելքը (1-0, 1-2): Հաջորդ երկու մրցաշրջաններում հանդես գալով Չեմպիոնների լիգայի մրցաշարում` ալաշկերտցիները երկու անգամ հաղթող էին դուրս եկել Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» հետ մրցավեճում (2016/17թթ.՝ 0-0, 3-0, 2017/18թթ.՝ 1-0, 1-1):

3. Չնայած անհաջողությանը, նոր մրցակարգի համաձայն «Ալաշկերտը» չի լքի եվրոպական մրցասպարեզը՝ պայքարը շարունակելով Եվրոպա լիգայում, որի որակավորման 2-րդ փուլում կմրցի Չեռնոգորիայի «Սուտյեսկայի» հետ, որը երկու հանդիպումներում էլ պարտվել էր Ղազախստանի չեմպիոն «Աստանային» (0-1, 0-2):

4. «Ալաշկերտն» առաջին անգամ եվրոգավաթների մրցաշարում երկու հանդիպումներում էլ պարտվեց, այն էլ խոշոր հաշվով և նույնիսկ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Միևնույն մրցակցի հետ ընդհանուր 0-6 հաշիվն ամենախոշորն է «Ալաշկերտի» պատմության մեջ եվրոգավաթներում: Մինչ այդ միևնույն մրցակցի հետ մրցավեճում խփած և բաց թողած գնդակների ամենամեծ տարբերությունը (-2) արձանագրվել էր «Կայրաթի» (0-3, 2-1), Թբիլիսիի «Դինամոյի» (0-2, 1-1) և ԲԱՏԷ-ի (1-1, 1-3) հետ հանդիպումներում:

5. Եվրոգավաթների մրցաշարերում «Ալաշկերտը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Արդեն 5 խաղ է, ինչ ալաշկերտցիներին չի հաջողվում եվրոպական ասպարեզում հաղթանակ տոնել: Վերջին հաղթանակը եվրոգավաթների մրցաշարերում ալաշկերտցիները տոնել են անցյալ տարվա հունիսի 27-ին՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում 1-0 հաշվով պարտության մատնելով Անդորրայի «Սանտա Կոլոմային»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Արամ Քոչարյան. «Կոշտությունն ու կոպտությունը խաղի ընթացքից է գալիս, երևի հաղթանակի մեծ ցանկությունն էր պատճառը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Արարատը» այս պահին երևի ամենաբալանսավորված թիմն է» (տեսանյութ)

#ArtsakhStrong. Արաս Օզբիլիսի մարզաշապիկը վաճառվեց աճուրդում

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Ռուդիկ Մկրտչյան. «Սկսել ենք ավելի լավ հասկանալ իրար, դրա շնորհիվ է, որ աճ կա» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Խաղը սկսեցինք 5-4-1 մարտավարությամբ, հետո իրավիճակից ելնելով փոխեցինք և սրություն մտցրեցինք առջևի գծում» (տեսանյութ)

Սերգեյ Էրզրումյան. «Թերագնահատել էինք մրցակցին, գլխավոր մարզչի բացակայությունն էլ զգացնել տվեց» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ Օրվա 3 խաղերի բոլոր գոլերը (տեսանյութ)

4 խաղ՝ 4 տարբեր քաղաքներում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրին ընդառաջ

«Արարատը» խզել է պայմանագիրը Ալեքսանդր Կոզլովի հետ

#ArtsakhStrong. Արաս Օզբիլիսի մարզաշապիկի համար թեժ մրցակցություն է

Վերջին անգամ 2018-ին են հաղթել իրենց այսօրվա մրցակիցներին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2 խաղին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Փյունիկը» վաճառքի է հանել #ArtsakhStrong գրությամբ մարզաշապիկները

Էդգար Մալաքյան․ «Բոլոր խնդիրները հաղթահարել եմ և հիմա պետք է օգնեմ թիմին հասնելու նպատակներին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Հավատացած եմ՝ խաղի ընթացքում էլ մեր մտքով կռվի դաշտում ենք» (տեսանյութ)