fbpx

«Փյունիկը»՝ մակեդոնական թիմերի «ահ ու սարսափ»

«Վարդար» - «Փյունիկ» հանդիպումը՝ 10 փաստով

«Փյունիկը» բարձր պահեց հայկական ֆուտբոլի պատիվը եվրոպական մրցասպարեզում՝ գերազանց ելույթի շնորհիվ հյուրընկալվելիս կրկին հաղթելով մակեդոնական «Վարդարին», որին այդպես էլ չհաջողվեց գտնել փյունիկցիների դարպասի բանալին: Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Եվրոգավաթների ընթացիկ խաղարկության մասնակից հայկական 4 ակումբներից միայն «Փյունիկին» հաջողվեց հաղթահարել առաջին փուլի արգելքը («Ալաշկերտը» նոր մրցակարգի շնորհիվ ևս կշարունակի պայքարը եվրոգավաթներում՝ Չեմպիոնների լիգայից տեղափոխվելով Եվրոպա լիգա):

«Փյունիկը» նաև հայկական միակ թիմն էր, որ մրցակցի նկատմամբ հաղթանակի հասավ երկու հանդիպումներում էլ: «Փյունիկի» կենսագրությունում դա ընդամենը 3-րդ դեպքն էր: Նախկինում փյունիկցիները նման հաջողության էին հասել 2002/03 և 2015/16թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում՝ առավելության հասնելով համապատասխանաբար ֆիննական «Տամպերեի» (4-0, 2-0) ու Սան Մարինոյի «Ֆոլգորեի» (2-1, 2-1) նկատմամբ:

2. Հայկական թիմերից առավել հաճախ՝ 19 անգամ մասնակցելով եվրոգավաթների մրցաշարերին, «Փյունիկը» 7-րդ անգամ հաղթահարեց առաջին փուլի արգելքը, ինչը ռեկորդային ցուցանիշ է հայկական ֆուտբոլում: Ընդ որում վերջին 6 տարիներին փյունիկցիներին 3-րդ անգամ հաջողվեց հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:

«Գանձասար-Կապանը» եվրոգավաթում վերջին անգամ գոլ էր խփել ավելի քան 5 տարի առաջ. «Գանձասար-Կապան» – «Լեխ» հանդիպումը՝ 10 փաստով

Առաջին անգամ «Փյունիկին» հաջողվել է հաջորդ փուլի ուղեգիր նվաճել 2002/03թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում՝ առավելության հասնելով ֆիննական «Տամպերեի» (4-0, 2-0) նկատմամբ:

Հետագայում Չեմպիոնների լիգայի մրցաշարում փյունիկցիները ևս 4 անգամ՝ 2003/04թթ. («Ռեյկյավիկ» Իսլանդիա՝ 1-0, 1-1), 2004/05թթ. («Պոբեդա» Մակեդոնիա՝  3-1, 1-1), 2007/08թթ. («Դերի Սիթի» Իռլանդիա՝ 0-0, 2-0) և 2015/16թթ. («Ֆոլգորե» Սան Մարինո՝ 2-1, 2-1) հաղթահարել են առաջին փուլի արգելքը:

«Բանանցը» 2-րդ փորձից չկարողացավ անել այն, ինչ «Շիրակին» հաջողվել էր մեկ փորձից. «Սարաևո» – «Բանանց» հանդիպումը՝ 10 փաստով

3. Եվրոպա լիգայի մրցաշարում էլ «Փյունիկը» 2-րդ անգամ հաջողության հասավ առաջին փուլում: Նախկինում այդ մրցաշարում փյունիկցիներն առաջին փուլի արգելքը հաղթահարել էին 2013/14թթ. խաղարկությունում՝ պայքարից դուրս մղելով մակեդոնական «Տետեքսին» (1-1, 1-0):

4. «Վարդարի» հետ հանդիպումը եվրոգավաթներում «Փյունիկի» հոբելյանական՝ 50-րդ խաղն էր, որը թիմը նշեց տոնած 14-րդ հաղթանակով: Երկու ցուցանիշներն էլ ռեկորդային են հայկական ֆուտբոլում: 9 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 27-ում «Փյունիկը» պարտվել է: Փյունիկցիներն այդ հանդիպումներում 47 գոլ են խփել, բաց են թողել 89 գնդակ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:

1 2

Գավաթային մրցավեճ առաջնության հանդիպումից առաջ. Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» – «Շիրակ» խաղին ընդառաջ

Կարեն Բարսեղյան․ ««Ալաշկերտը» Հայաստանի ուժեղագույն թիմն է, մենք մեկ գլուխ բարձր էինք «Փյունիկից»» (տեսանյութ)

Անդրեյ Տալալաև․ «Ես և Արթուր Սողոմոնյանը նպատակ ենք դրել բարձրացնել թիմի՝ հայ ֆուտբոլիստների խաղամակարդակը» (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Ալաշկերտին» և ընդհուպ մոտեցավ առաջատար «Լոռիին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Նորաստեղծ թիմն ընդդեմ հնգակի գավաթակրի. Ամենահետաքրքիրը` «Լոկոմոտիվ» – «Արարատ» խաղին ընդառաջ

Եվրոպայում հեռուն գնացած ակումբների պայքարը․ Ամենահետաքրքիրն՝ «Ալաշկերտ» – «Փյունիկ» խաղին ընդառաջ

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 8-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

«Լոռիի» և նրա դարպասապահի փայլուն ցուցանիշները, «Գանձասար-Կապանի» հակառեկորդը

Արթուր Սողոմոնյան. «Տալալաևը ցանկանում է, որ «Փյունիկի» ֆուտբոլիստները հավաքականում խաղան, բայց…»

«Բանանց» – «Ալաշկերտ»․ Մարզիչների հետխաղյա մեկնաբանությունները (տեսանյութ)

Արմեն Ստեփանյանը՝ «Արարատի» խնդիրների և ապագայի հեռանկարների մասին (տեսանյութ)

Անդրեյ Տալալաևը՝ Արմեն Մանուչարյանի՝ հավաքականում ստացած վնասվածքի մասին․ «Չի կարելի անպատրաստ ֆուտբոլիստին ընդգրկել կազմ» (տեսանյութ)

«Բանանցը» նոր շունչ է առել․ աղյուսակում ամեն ինչ ավելի է խճճվում (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Արարատին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)

«Բանանց» – «Ալաշկերտ»․ Թիմերի մեկնարկային կազմերը