fbpx

Պոլ Պոգբայի սրտաբուխ խոսքերը հանդերձարանում ԱԱ-ի եզրափակչից առաջ (տեսանյութ)

Արդեն հայտնել ենք, որ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ոգևորիչ ելույթով է հանդես եկել հանդերձարանում աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Ուրուգվայի ընտրանու հետ խաղից առաջ:

Հիմա էլ համացանցում է հայտնվել այն տեսանյութը, թե ինչպես է Պոգբան քաջալերում իր թիմակիցներին վճռորոշ խաղից՝ եզրափակչից առաջ:

«Տղանե՛ր, չեմ ցանկանում երկար խոսել: Բոլորս գիտենք, թե որտեղ ենք և գիտենք, թե ինչ ենք ուզում: Գիտենք, թե որքան հեռուն ենք եկել: Մենք դա գիտենք մեր սրտերում, մեր աչքերում:

Ես տեսնում եմ դա, տղանե՛ր: Մենք կենտրոնացած ենք: Միգուցե կրկնում եմ ինքս ինձ, բայց չենք կարող մոռանալ՝ մեզ 90 րոպե է բաժանում պատմության հավանական կերտումից: 90 րոպե, մեկ խաղ: Չգիտեմ՝ քանի հանդիպում ենք անցկացրել մեր կարիերայում, բայց սա մեկ խաղ է, որը փոխում է ամեն ինչ, փոխում է պատմությունը:

Այստեղ 2 թիմ է, մեկ մրցանակ: Նրանց համար էլ նույնն է, նրանք ցանկանում են մրցանակը: Գիտենք՝ պարտվել ենք եզրափակիչը («Եվրո-2016»-ի եզրափակիչը-խմբ.), մենք գիտենք: Դա զգում ենք այստեղ: Դա դեռ մեր գլուխներում է:

Այսօր թույլ չենք տալու ուրիշ թիմի վերցնել այն, ինչ մերն է: Ցանկանում եմ, որ մենք լինենք բոլոր ֆրանսիացիների հիշողություններում, ովքեր դիտում են մեզ: Նրանց երեխաների, թոռների և նույնիսկ ծոռների հիշողություններում: Ուզում եմ՝ խաղադաշտ մտնենք, ինչպես մարտիկներ, առաջատարներ»,- ավարտել է ելույթը Պոգբան:

Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Խորվաթիայի ընտրանուն 4-2 հաշվով և 20 տարվա դադարից հետո դարձել աշխարհի չեմպիոն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պոգբա. «Հարգանքն ավելի շատ է»

Պոգբա․ «Մինչև Սուլշերի հայտնվելը ես ստվերում էի գտնվում»

Պոլ Պոգբան հայր է դարձել

Պոգբա. «Ես վայելում եմ ֆուտբոլը, Մոուրինյոյի ժամանակ այդպիսի բան չի եղել»

«Երբեք չեմ մոռանա». Դեշամը պատասխանել է Բենզեմայի քննադատությանը

Սուլշեր․ «Կարծում եմ Պոգբան պատրաստ կլինի «Տոտենհեմի» դեմ խաղին»

«Ման. Յունայթեդը» պատրաստ է բաց թողնել Պոգբային, եթե «Յուվենտուսը» գումարից բացի տա նաև Դուգլաս Կոստային

Սուլշեր․ «Հուսով եմ կկարողանանք Պոգբային ոտքի կանգնեցնել»

Պոլ Պոգբան առանց նայելու կասեցրել է գնդակը հարցազրույցի ժամանակ (տեսանյութ)

#Ապրող_ֆոտոներ_8. Բալոտելիի արցունքները, անսպասելի հայրությունն ու ռասիզմը (լուսանկար)

Պոգբան թիմի հետ Դուբայ չի մեկնել, բայց սպասվում է, որ կմեկնի

Հանուն Ռեմսիի և Պոգբայի «Յուվենտուսը» պատրաստ է հրաժարվել իր առաջատար կիսապաշտպաններից

Մբապեի սենյակում այլևս տեղ չունի Ռոնալդուն․ Կիլիանը պարծենալու առիթներ արդեն շատ ունի

Մակելելե․ «Պոգբան իր պարային համարներով չի հարգում մրցակիցներին»

Ջեսի Լինգարդը՝ Պոգբայի մասին․ «Ես նորից տեսնում եմ այն Պոգբային, որին ճանաչել եմ»

2018-ի դեկտեմբերը Պոգբայի ամենաարդյունավետ ամիսն է ամբողջ կարիերայում