Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքով է անցկացրել աշխարհի առաջնության վերջին հանդիպումները, հաղորդում է L’Equipe-ն:
19-ամյա խաղացողը մեջքի խնդիրներ է ունեցել Բելգիայի հավաքականի հետ կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ (1-0): ՊՍԺ-ի ֆուտբոլիստն անզգույշ շարժում է արել, երբ առավոտյան գնալիս է եղել լոգարան, ինչի հետևանքով ուժեղ ցավեր են առաջացել: Այդուհանդերձ, շնորհիվ Ֆրանսիայի հավաքականի բժիշկների աշխատանքի, Մբապեն կարողացել է մասնակցել վճռորոշ 2 խաղին:
Կիլիանն աշխարհի ավարտված առաջնությունում դարձել է 4 գոլի հեղինակ, որոնցից մեկը գրանցվել է եզրափակչում՝ Խորվաթիայի հավաքականի դարպասը (4-2): Նա ճանաչվել է «Մունդիալի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:
Դեշամը՝ Մբապեին. «Քո բախտը բերել է, որ մրցակիցդ ես չեմ»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո