fbpx

Նեյմարն արձագանքել է սիմուլյացիաների հետ կապված մեղադրանքներին

Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր հասցեին հնչող քննադատությունների մասին:

Աշխարհի հնգակի չեմպիոնները «Մունդիալում» լքել են պայքարը 1/4-րդ եզրափակչում, իսկ Նեյմարը մրցաշարի ընթացքում չի փայլել և հաճախ է դիմել կեղծակերպ արարքների (սիմուլյացիա) օգնությանը:

«Տեսել եմ թեմային առնչվող հրապարակումներ, բայց դրանց հումորով եմ վերաբերվում: Երեկ նույնիսկ դրա հետ կապված կատակ էի տեղադրել «Ինստագրամում» երեխաների հետ:

Իմ խաղաոճը դրիբլինգի դիմելն է, պայքարելը մրցակցի դեմ: Ես չեմ կարող կանգնել նրա առջև և ասել. «Հարգելի՛ս, ներիր ինձ, ես ուզում եմ գոլ խփել»: Չեմ կարող անել դա: Պետք է հնարքների դիմեմ՝ նրան շրջանցելու համար, պետք է փորձեմ անել ինչ-որ բան: Նա ինձ թույլ չի տա անել դա և կփորձի խախտել կանոնները:

Ես շատ դեպքերում ավելի արագ եմ, քան մրցակիցներս, և նրանք կատարում են սահանկումներ, իսկ մրցավարը հենց դրա համար է այդտեղ: Կարծում եք՝ ցանկանում եմ տառապե՞լ այդ խախտումների ձեռքը: Ո՛չ, դա ցավոտ է և տխրեցնում է: Խաղերից հետո մնում եմ 4 կամ 5 ժամ և փորձում վերականգնվել: Դա բարդ է: Եթե դու երբեք չես բախվել այդ հանգամանքին, ապա ինձ երբեք չես հասկանա»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է Bleacher Report-ը:

Նեյմարն ասել է, թե Ռոնալդուի տեղափոխությունն ինչ ազդեցություն կունենա իտալական ֆուտբոլի վրա

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ՈւԵՖԱ-ն հայտարարել է աշխարհի ամենաթանկ կազմը ունեցող ակումբի անունը

Գուշակեք ֆուտբոլիստներին՝ ըստ իրենց լրիվ անվան. VNews-ի Quiz-ը

ՊՍԺ-ի նախագահը Նեյմարի շուրջ պտտվող շշուկներին հակիրճ պատասխան է տվել

«Անավարտ զառանցանք». Թոփ-5 ձմեռային տրանսֆերային շշուկներ, որոնք արդեն լուրջ զզվացրել են

Նեյմարը երջանկացնում է մարզմանը ներխուժած երկրպագուին (տեսանյութ)

Նեյմարի «գլխապտույտ» հնարքը մարզման ժամանակ (տեսանյութ)

«Մբապեն իսկական ֆենոմեն է, ապագայում նա անպայման կնվաճի «Ոսկե գնդակը». դի Մարիա

Կավանին ասել է, թե մինչև երբ է ցանկանում մնալ ՊՍԺ-ում

Պելեն ասել է, թե ով կարող է նոր Պելե դառնալ

ՊՍԺ-ն հերթական վստահ հաղթանակը տարավ (տեսանյութ)

Ռաբիոն հնարավոր է «Չելսիում» փոխարինի Ֆաբրեգասին

Բուֆոնը հստակություն է մտցրել իր ապագայի վերաբերյալ

Նեյմարի հայրն արձագանքել է որդու՝ «Բարսելոնայի» հետ կապ հաստատելու մասին լուրերին

Նեյմարը 5 անգամ զանգել է «Բարսելոնային» և խնդրել վերադաձնել իրեն

«Ընկերուհի չունեմ, բայց լավ սրճարանի տեղ գիտեմ»․ Նեյմարն ու Մբապեն պատասխանել են երկրպագուների հարցերին (տեսանյութ)

«Բարսելոնան» պատրաստվում է գնալ անհավանական քայլի