fbpx

Լրացուցիչ

Երբեմնի ծագող աստղ Ալեշանդրե Պատոյի հիանալի գոլը Չինաստանում (տեսանյութ)

Չինաստանի Սուպերլիգայի 13-րդ տուրում «Բեյջին Գուոանը» սեփական հարկի տակ 3-2 հաշվով առավելության է հասել «Տիանջին Քուանջիանի» նկատմամբ:

Վերջինիս կազմում 81-րդ րոպեին հաշիվը կրճատել է բրազիլացի հանրահայտ հարձակվող, «Միլանի», «Չելսիի» և «Վիլյառեալի» նախկին ֆուտբոլիստ Ալեշանդրե Պատոն:

Հարկ է նշել, որ «Բեյջին Գուոանի» կազմում էլ մեկական անգամ աչքի են ընկել Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ռենատո Աուգուստուն և «Վիլյառեալի» նախկին գոլահար Սեդրիկ Բակամբուն:

Ալեշանդրե Պատոյի թիմը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ Ռենատո Աուգուստուի և Սեդրիկ Բակամբուի «Բեյջին Գուոանը» մրցաշարային աղյուսակի առաջատարն է: