fbpx
Բաժիններ

Մեսութ Օզիլը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականից հեռանալու որոշումը

Գերմանիայի հավաքականի արդեն նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը մեկնաբանել է միջազգային կարիերան ավարտելու որոշումը:

«Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահը հրապարակայնորեն ասաց, որ պետք է բացատրություն տամ Էրդողանի հետ լուսանկարի համար, ինչպես նաև մեղադրեց ինձ Ռուսաստանում հավաքականի վատ ելույթի մեջ: Այլևս չեմ ցանկանում քավության նոխազ լինել: Գիտեմ, որ նա շատ էր ցանկանում տեսնել հավաքականից իմ հեռանալը դեռ «Մունդիալի» մեկնարկից առաջ, բայց կողքիս կանգնեցին Յոահիմ Լյովն ու Օլիվեր Բիրհոֆը:

Նախագահի և նրա համախոհների աչքերում ես գերմանացի եմ այն ժամանակ, երբ հաղթում ենք: Բայց երբ մենք պարտվում ենք, ես նրանց համար դառնում եմ ներգաղթյալ: Եվ դա այն պատճառով, որ ինձ առ այսօր չի ընդունում գերմանացի հասարակությունը, չնայած նրան, որ հարկեր եմ վճարում Գերմանիայում, այս երկրի հավաքականի հետ դարձել եմ աշխարհի չեմպիոն:

Ինձ որպես «ուրիշի» են ընդունում: Իմ ընկերներ Լուկաշ Պոդոլսկու և Միրոսլավ Քլոզեի մասին չեն խոսում որպես լեհ-գերմանացիների: Այդ դեպքում, ինչո՞ւ եմ ես գերմանացի-թուրք: Թուրքիա՞ն է խնդիրը: Խնդիրն այն է, որ ես մուսուլմա՞ն եմ: Կարծում եմ, որ սա կարևոր խնդիր է: Ծնվել և մեծացել եմ Գերմանիայում: Այդ դեպքում, ինչո՞ւ մարդիկ ինձ չեն համարում գերմանացի:

Վերաբերմունքը Գերմանիայի ֆուտբոլային միության և շատ ուրիշների կողմից ստիպեցին ինձ այլևս չցանկանալ կրել հավաքականի մարզաշապիկը: Ես ինձ ավելորդ եմ զգում: Կարծում եմ՝ այն, ինչին հասել եմ թիմի հետ սկսած 2009 թվականից, մոռացվել է:

Մարդիկ, ովքեր անցյալում ռասիստական դրսևորումներ են կատարել, չպետք է աշխատեն ֆուտբոլային ամենամեծ ֆեդերացիաներից մեկում, որի հովանու ներքո կան այդքան շատ խաղացողներ մի քանի մշակույթների ընտանիքներից:

Վերջին իրադարձությունների հետ կապված երկար մտորումներից հետո սրտի կսկիծով պետք է ասեմ, որ որոշել եմ այլևս չխաղալ Գերմանիայի հավաքականում, քանի որ զգում եմ ռասիստական և անհարգալից վերաբերմունք իմ հասցեին»,- գրել է Օզիլը թվիթերյան իր էջում:

Օզիլը լուրջ քննադատության էր արժանացել «Մունդիալ-2018»-ի նախաշեմին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ լուսանկարվելու համար, իսկ կոնկրետ մրցաշարում վատ ելույթներն ավելի էին սրել իրավիճակը: Գերմանիայի հավաքականը չէր հաղթահարել խմբային փուլի արգելքը:

Օզիլ. «Էրդողանի հետ լուսանկարը քաղաքականության հետ կապ չունի, ես երկու սիրտ ունեմ՝ գերմանական ու թուրքական»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռոնալդու. «Ինձ իսկապես մեկ քայլ էր բաժանում «Արսենալից»

Նոյերը հեռանո՞ւմ է Գերմանիայի հավաքականից

Տեր Շտեգենի պատասխանը չուշացավ․ «Նոյերի խոսքերն անարդարացի են»

«Ռոման» կատակել է Մխիթարյանի վերաբերյալ գրառում կատարած երկրպագուի վերաբերյալ

Օբամեյանգի դուբլը հաղթելու համար քիչ էր «Արսենալին» (տեսանյութ)

Նոյերն արձագանքել է Տեր Շտեգենի խոսքերին

«Արսենալի» առաջատարներից մեկը դուրս է մնում շարքից

Տեր Շտեգեն. «Դա մեծ հարված էր ինձ համար»

Սեբալյոս. «Լիվերպուլի» նման ուժեղ թիմ երբեք չեմ տեսել»

Սեբալյոս. «Ես գրեթե տարբերություն չեմ տեսնում «Ռեալի» ու «Արսենալի» միջև»

Էմերին բացատրել է, թե ինչու է «Արսենալը» բաց թողել Մխիթարյանին

Վենգերն իր հերթական չստացված տրանսֆերի մասին է պատմել

Հենրիխ Մխիթարյան. «Չեմ կարծում՝ «Ռոմա» տեղափոխությունը նահանջ քայլ է»

Գերմանիայի հավաքականը հաղթեց առաջատարին հյուրընկալվելիս (տեսանյութ)

Հյուսիսային Իռլանդիա – Գերմանիա, Շոտլանդիա – Բելգիա, Էստոնիա – Հոլանդիա. Մեկնարկային կազմեր

Վենգերը չի համակերպվում. «Պետք է հաշտվեմ այն մտքի հետ, որ կարող էի, բայց չգնեցի Մեսիին»