fbpx
Բաժիններ

«Փյունիկը» միանգամից 2 բացառիկ ցուցանիշի կարող է հասնել «Տոբոլի» հետ խաղում

«Տոբոլ» - «Փյունիկ» հանդիպումը՝ 10 փաստով

«Փյունիկը» թեև 1-2 հաշվով պարտվեց «Տոբոլին», սակայն պատասխան հանդիպումից առաջ լավ հնարավորություն ունի շարունակելու պայքարը Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում, ինչը հայկական ակումբների համար մինչ օրս նվիրական երազանք է: Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

Ռուսլան Կորյանի գոլի շնորհիվ «Փյունիկը» հիանալի շանս ունի շրջանցելու «Տոբոլին» (տեսանյութ)

1. Եվրոգավաթների ընթացիկ խաղարկությունում «Փյունիկն» առաջին պարտությունը կրեց՝ լավ հնարավորություն պահպանելով երկու խաղերի ընդհանուր արդյունքով հաղթահարելու Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի արգելքը:

2. «Փյունիկը» նաև եվրոգավաթների ընթացիկ խաղարկությունում առաջին գոլերը բաց թողեց: Մինչ այդ, փյունիկցիների դարպասը վերջին անգամ գրավվել էր անցյալ տարվա հուլիսի 6-ին «Սլովանի» հետ Բրատիսլավայում կայացած 2017/18թթ. Եվրոպա լիգայի պատասխան հանդիպման 66-րդ րոպեին: Այնպես որ «Փյունիկի» դարպասն ընդհանուր առմամբ 252 րոպե շարունակ անառիկ էր մնացել:

Այս ցուցանիշով «Փյունիկը» գերազանցեց իր նախկին ռեկորդը, որը գրանցվել էր 2007/08թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում, որում փյունիկցիները 224 րոպե շարունակ գոլ բաց չէին թողել:

3. «Փյունիկը» եվրոգավաթներում 2-րդ անգամ մրցեց ղազախական ակումբի հետ: Ղազախստանի ներկայացուցչի հետ առաջին դիմակայությունը տեղի է ունեցել 2014/15թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում, որում «Փյունիկը» երկու հանդիպումներում էլ պարտվել է «Աստանային» (1-4, 0-2)՝ սեփական հարկի տակ զիջելով խոշոր հաշվով: 2014թ. հուլիսի 3-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում «Աստանայի» հետ անցկացրած խաղում «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտն էր նշել Սարգիս Հովսեփյանը:

4. «Տոբոլը» ղազախական 5-րդ ակումբն էր, որ եվրոգավաթներում մրցավեճի բռնվեց հայկական թիմերի հետ: Բացի «Փյունիկից», ղազախական ակումբների հետ նախկինում մրցել են «Գանձասար-Կապանը» («Ակտոբե»՝ 1-2, 1-2), «Շիրակը» («Շախտյոր» Կարագանդա՝ 1-2, 0-4) և «Ալաշկերտը» («Կայրաթ»՝ 0-3, 2-1):

5. Առայժմ հայկական ակումբներից և ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել ղազախական արգելապատնեշը: Հայ-ղազախական ֆուտբոլային դիմակայությունում զգալի առավելությունը մեր մրցակիցների կողմն է, որոնք կայացած 9 հանդիպումներից 8-ում հաղթել են ու ընդամենը մեկ պարտություն են կրել: Ղազախական թիմերը 22 գոլ են խփել, իսկ մեր ֆուտբոլիստներին ընդամենը 6 անգամ է հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Ալեքսանդր Գրիգորյանը հաստատել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Աբրահամ Խաշմանյանի՝ վայրիվերումներով լի մարզչական ուղին

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Վադիմ Լազորենկո․ «Այս միավորը ռազմավարական առումով շատ կարևոր է մեզ համար» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Եթե որոշ խաղերում մրցավարները սխալվեցին, ապա այսօր նկատելի էր ինչ-որ կանխակալություն» (տեսանյութ)

11-մետրանոցներից խփված գոլերը վճռեցին «Ալաշկերտ» – «Արարատ» հանդիպման ելքը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Սա պարտվելու խաղ չէր․ 1-2 մետրից հարվածով գոլ չենք խփում» (տեսանյութ)

Դենիս Մահմուդովի տպավորիչ գոլը «Փյունիկին» հաղթանակ պարգևեց «Շիրակի» հետ խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ուրարտուն» 6-գոլանոց խաղում կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Պայքարը նոր ուժով է բորբոքվում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 13-րդ տուրին ընդառաջ

Պաշտոնական․ Էրիկ Վարդանյանը՝ «Սոչիի» ֆուտբոլիստ

Մարկոս Պիզելին հրաժեշտի խոսքով դիմել է «Ակտոբեի» երկրպագուներին