fbpx

Մի պահ մոռանանք եվրոգավաթների մասին. Կարևոր մանրամասներ՝ Սուպերգավաթին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»

0 խաղ, +0=0-0, 0-0

29 հուլիսի,  ժ.18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցակիցների առաջին դիմակայությունը Սուպերգավաթում

Վերջապես Հայաստանում էլ ֆուտբոլային նոր մրցաշրջանը կսկսվի Սուպերգավաթի խաղարկությամբ: Հայկական ֆուտբոլի երախտավորներից մեկի՝ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի համար մրցավեճի կբռնվեն ՀՀ չեմպիոն «Ալաշկերտն» ու Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանը»: Եթե ալաշկերտցիներն արդեն 3-րդ անգամ են վիճարկելու պատվավոր մրցանակը, ապա գանձասարցիներն իրենց պատմության մեջ առաջին անգամ են մրցավեճի բռնվելու Սուպերգավաթի համար:

2008թ.-ից պատվավոր մրցանակի համար հանդիպումն անցկացվում էր Հակոբ Տոնոյանի ծննդյան օրը` սեպտեմբերի 24-ին: Վերջին տարիներին ՀՀ առաջնությունների բավական հագեցած խաղացանկի պատճառով Սուպերգավաթը վիճարկող թիմերը սովորաբար վճռորոշ հանդիպմանը ներկայանում էին ոչ մարտական կազմերով, ինչը զգալիորեն նվազեցնում էր հետաքրքրությունը մրցաշարի նկատմամբ:

Թվում է, թե մրցաշրջանի բացման խաղում այսուհետ նման խնդիրներ չպետք է ծագեն: Սակայն մարզիչների «խաղաքարտերը» կարող են խառնել եվրոգավաթներում մեր թիմերի հաջող մրցելույթները, ինչի ականատեսն ենք ներկայումս: Ստացվել է այնպես, որ «Ալաշկերտը» Չեռնոգորիայի «Սուտյեսկայի» հետ իրոք պատմական հանդիպումից ընդամենը 4 օր առաջ պետք է մրցավեճի բռնվի Սուպերգավաթի համար:

Ուստի դժվար է կանխագուշակել, թե ինչպիսի կազմ կընտրի Վարուժան Սուքիասյանը Սուպերգավաթի մրցախաղում: Գուցե այդ խաղում ֆուտբոլասերները խաղադաշտում տեսնեն «Ալաշկերտի» նորեկներ Էդգար Մանուչարյանին, Ղուկաս Պողոսյանին ու Սարգիս Շահինյանին, ովքեր առաջին անգամ կկրեն երկրի չեմպիոնի մարզաշապիկը:

Իսկ ահա «Գանձասար-Կապանն» անշուշտ խաղադաշտ դուրս կգա մարտական կազմով: Գանձասարցիներն այս տարի առաջին անգամ նվաճեցին Հայաստանի գավաթը՝ հետխաղյա 11մ հարվածներով հաղթելով «Ալաշկերտին» (հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1): Ընդ որում Միհրան Մանասյանն ու Լուբամբո Մուսոնդան գոլի հեղինակ էին դարձել լրացուցիչ ժամանակում:

Անկասկած, կապանցիները վճռական են տրամադրված և ամեն ջանք ու եռանդ կներդնեն հաջողության հասնելու նաև Սուպերգավաթի մրցախաղում: «Ալաշկերտն» էլ իր հերթին կձգտի ռևանշի հասնել գավաթի եզրափակչում «Գանձասար-Կապանից» կրած պարտության դիմաց: Այնպես որ սպասվում է իրոք գավաթային անզիջում մրցապայքար:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Անտոն Բելով. «Փյունիկին» միանալու պատճառներից մեկը եվրագավաթներն են»

«Արարատը» մեկնել է Մոսկվա՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու

Պաշտոնական. «Անժիի» պաշտպանը միացել է «Փյունիկին»

Պարգևատրվեցին ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակակիրները. VNews-ի ֆոտոշարքը

Դենիս Տալալայը լքեց «Փյունիկը»

Միջադեպի հետևանքները. Վարդանյանը որակազրկվել է 5 խաղով, այլ որոշումներ

Պաշտոնական. Արտակ Դաշյանը վերադարձավ «Բանանց»

«Ալաշկերտի» կանանց թիմը կխաղա Չեմպիոնների լիգայում

«Բանանցը» հրաժեշտ է տվել Արթուր Ավագյանին

Ղուկաս Պողոսյանը հեռացել է «Ալաշկերտից»

Եվս մեկ ֆուտբոլիստ հեռացավ «Արարատից»

Հունաստան – Հայաստան․ Մեր ֆուտբոլիստների գնահատականները

Միխայլո Կալուգինը հեռացավ «Արարատից»

Podcast #1. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի ամփոփում

«Փյունիկը» պայմանագիր կնքեց Ստանիսլավ Եֆիմովի հետ

Պաշտոնական. Էդգար Մանուչարյանը վերադարձավ «Փյունիկ»