fbpx

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատի» հաղթարշավն ընդհատվեց

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

VNews.am-ը փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ շարունակում է մրցաշրջան-73-ում «Արարատի» ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր կարթնացնի ֆուտբոլասերներից շատերի մոտ:

Ուկրաինական թիմերի հետ յոթնօրյակը սկսվեց պարտությամբ

«Դնեպր» Դնեպրոպետրովսկ«Արարատ»՝  1-1 (1-1),  5-4՝ 11մ

29 հուլիսի, «Մետեոր» մարզադաշտ,  36 հազար հանդիսական:

Մրցավար՝  Անատոլի Իվանով (Լենինգրադ):

«Դնեպր» – Լեոնիդ Կոլտուն – 5, Ստանիսլավ Եվսեենկո – 5, Նիկոլայ Բոգդանով – 5, Վլադիմիր Ֆեդորենկո – 5, Պյոտր Նայդա – 5, Վիկտոր Մասլով – 5 (Վիկտոր Նազարով, 66 – 5), Սերգեյ Սկլյար, Անատոլի Գրինկո – 5, Անատոլի Պիլիպչուկ – 5, Ալեքսեյ Խրիստյան – 5, Վալերի Պորկույան – 5:

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան – 5, Սուրեն Մարտիրոսյան – 4, Արմեն Սարգսյան – 4, Արկադի Հարությունյան – 4, Նորայր Մեսրոպյան – 3, Արկադի Անդրեասյան – 4, Սերգեյ Բոնդարենկո – 4, Լևոն Իշտոյան – 3, Էդուարդ Մարգարով– 4, Սերգեյ Պողոսյան – 4, Նազար Պետրոսյան – 3 (Սամվել Պետրոսյան 77 – ա/գ):

Գոլերը՝ Մարգարով  29՛, Գրինկո  44՛, 11մ:

11մ հարվածներն իրացրին Նայդան, Սկլյարը, Բոգդանովը, Նազարովը, Պիլիպչուկը, Անդրեասյանը, Իշտոյանը, Մարտիրոսյանը, Հարությունյանը:

11մ հարվածները չիրացրին Գրինկոն, Ֆեդորենկոն (հարվածները հետ մղեց Աբրահամյանը), Պողոսյանը, Մարգարովը (հարվածները հետ մղեց Կոլտունը), Բոնդարենկոն:

Հուլիսի վերջն ու օգոստոսի սկիզբը շատ հագեցած էր «Արարատի» համար, որն ընդամենը 7 օրում արտագնա 3 հանդիպում պետք է անցկացներ ուկրաինական թիմերի հետ: Այդ փաստը Նիկիտա Սիմոնյանին խաղացանկից դժգոհելու առիթ էր տվել, որը նա արտահայտել էր «Զարյայի» հետ գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումից հետո: Եվ մարզչի մտահոգությունն իրոք տեղին էր:

Ստացվել էր այնպես, որ 4 օրվա ընթացքում «Արարատը» Դնեպրոպետրովսկում պետք է երկու անգամ մրցեր «Դնեպրի» հետ՝ սկզբում առաջնության խաղում, այնուհետև գավաթի կիսաեզրափակչում:

Հուլիսի 29-ին կայացած առաջնության 18-րդ տուրի խաղին «Արարատը» ներկայացել էր կազմի զգալի կորստով: Տարբեր պատճառներով բացակայում էին Ալեքսանդր Կովալենկոն, թիմի ավագ Հովհաննես Զանազանյանն ու Նիկոլայ Ղազարյանը:

Արարատցիները շատ ուշադիր սկսեցին հանդիպումը՝ լավ գիտակցելով, որ սեփական հարկի տակ «Դնեպրը» սովորաբար բուռն գրոհների է դիմում: Արարատցիների հետ խաղում էլ դաշտի տերերը հավատարիմ մնալով իրենց տակտիկական խաղաոճին, խաղադաշտ էին դուրս եկել 3 հարձակվողներով ու խաղասկզբում մեծ ուժերով գրոհում էին: Սակայն հանդիպելով հյուրերի պաշտպանական պատնեշին, այդ գրոհները մարում էին:

Մրցակցին տեխնիկապես գերազանցող արարատցիները շուտով իրենց հսկողության տակ առան դաշտի կենտրոնը և սկսեցին ավելի հաճախակի հակագրոհել: 29-րդ րոպեին արարատցիների ձեռնարկած սրընթաց գրոհը պսակվեց հաջողությամբ: Գտնվելով մրցակցի տուգանային հրապարակում, Մարգարովը ճիշտ կողմնորոշվեց և դժվարին դրությունից գրավեց դարպասը: Դա ԽՍՀՄ առաջնություններում Մարգարովի 110-րդ գոլն էր:

Թվում էր, թե արարատցիներին կհաջողվի զարգացնել հաջողությունը, սակայն մինչև ընդմիջման գնալը Խրիստյանին վայր գցելու համար նշանակվեց 11մ հարված և Գրինկոն վերականգնեց հավասարակշռությունը:

Աբրահամյանի գերազանց խաղն էլ միավոր չպարգևեց «Արարատին»

Ընդմիջումից հետո ձգտելով խնայել ուժերն առաջիկա գավաթային հանդիպման համար, արարատցիները զգալիորեն թուլացրին ակտիվությունը և նահանջեցին սեփական կիսադաշտ: «Դնեպրը» տարածքային առավելություն ստանալով, մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն գերազանց խաղ ցուցադրեց Ալյոշա Աբրահամյանը՝ փրկելով թիմին վերահաս գոլերից:

«Արարատի»  դարպասապահն իրեն գերազանց դրսևորեց նաև հետխաղյա 11մ հարվածաշարի ժամանակ՝ հետ մղելով Գրինկոյի և Ֆեդորենկոյի հարվածները: Աբրահամյանն իրոք հանդիպման հերոսն էր: Ցավոք, նրա գերազանց խաղը բավարար չէր «Արարատին»  մրցակցին հաղթելու համար, քանի որ Պողոսյանը, Մարգարովն ու Բոնդարենկոն չկարողացան դիպուկ իրացնել 11մ հարվածները:

Այսպիսով, ընդհատվեց առաջնությունում «Արարատի»  5 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարքը: «Արարատը»  թանկարժեք 2 միավոր կորցրեց: Ճիշտ է, մոտակա հետապնդողներից 5 միավորի տարբերությունը պահպանվեց, քանի որ հետաքրքիր զուգադիպությամբ Կիևի և Մոսկվայի դինամոյականներն էլ անհաջողության մատնվեցին՝  հետխաղյա 11մ հարվածներով (հիմնական ժամանակում գրանցվել էր 1-1 հաշիվ) զիջելով համապատասխանաբար Ռոստովի ԲՄԱ-ին ու «Կայրաթին»:

Փոխարենը ԲԿՄԱ-ն ու «Շախտյորն» էլ միացան դինամոյականներին՝ 5 միավորի տարբերությամբ հետապնդելով արարատցիներին: Իսկ առջևում «Արարատին» սպասում էր «Դնեպրի»  հետ կայանալիք գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Չելսին» հաղթանակ կորզեց Շվեդիայում, այլ արդյունքներ (տեսանյութ)

Մխիթարյանի ակումբային կարիերայի բոլոր 10 գլխավոր մարզիչները․ Իսկ ո՞վ էր լավագույնը (հարցում)

Փաշիկ Ալավերդյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով

Կարվախալը բացատրել է, թե ինչու է Իսկոն ԲԿՄԱ-ի հետ խաղում հրաժարվել ավագի թևկապից

Հայտնի են Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի բոլոր մասնակիցները

ԲԿՄԱ-ի պաշտպանն առաջարկ է ստացել Ա Սերիայի 3 թոփ ակումբներից

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ խմբի հաղթողը 2 անգամ պարտվել է խումբը եզրափակող թիմին

Մարսելոն արդարացել է ԲԿՄԱ-ից կրած պարտությունից հետո

Կիևի երկրպագուները անհանդուրժողական պաստառով են դիմավորել «Շախտյորին» (լուսանկար)

Միայն 4 դարպասապահի է հաջողվել «չոր» պահել դարպասը «Ռեալի» դեմ 2 խաղերում՝ ՉԼ-ի 1 մրցաշրջանի ընթացքում

ԲԿՄԱ-ն պատասխան խաղում նույնպես հաղթեց(ջախջախեց) «Ռեալին» և գլուխը բարձր ավարատեց ելույթները եվրագավաթներում (տեսանյութ)

ԲԿՄԱ-ն արդեն 3-0 է հաղթում «Ռեալին» (տեսանյութ)

ԲԿՄԱ-ն առաջին կեսից հետո 2-0 հաշվով հաղթում է «Ռեալին» (տեսանյութ)

«Ռեալ Մ.» – ԲԿՄԱ, «Վիկտորիա Պ.» – «Ռոմա». մեկնարկային կազմեր

«Ռեալի» հայտացուցակը ԲԿՄԱ-ի հետ խաղի համար. Սոլարին հանգիստ կտա 2 ֆուտբոլիստների

Չեմպիոնների լիգա. Փլեյ-օֆֆի 15 մասնակցի անուն արդեն հայտնի է