Կասպարովը Սուպերգավաթում գրոհեց 2 ռեկորդ. առաջինին հասավ, երկրորդին՝ ոչ - VNews
Բաժիններ

Կասպարովը Սուպերգավաթում գրոհեց 2 ռեկորդ. առաջինին հասավ, երկրորդին՝ ոչ

Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումը՝ 10 փաստով

Առաջին անգամ Հայաստանում ֆուտբոլային նոր մրցաշրջանը մեկնարկեց Սուպերգավաթի խաղով: Խաղադաշտ դուրս գալով ոչ հիմնական կազմով` «Ալաշկերտին» հաջողվեց հաղթել «Գանձասար-Կապանին» և ակումբի պատմության մեջ 2-րդ անգամ նվաճել պատվավոր մրցանակը:

«Ալաշկերտն» առանց մի շարք առաջատարների հաղթեց «Գանձասար-Կապանին» ու նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը (տեսանյութ)

Սուպերգավաթի հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. 3-րդ տարին անընդմեջ վիճարկելով Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը` «Ալաշկերտը» 2-րդ անգամ նվաճեց պատվավոր մրցանակը: Հիշեցնենք, որ մինչ այդ «Ալաշկերտը» սուպերգավաթակիր էր դարձել առաջին իսկ փորձից՝ 2016թ. սեպտեմբերի  24-ին հետխաղյա 11մ հարվածաշարում 3-2 հաշվով առավելության հասնելով «Բանանցի» նկատմամբ (հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվել էր ոչ-ոքի՝  1-1):

«Ալաշկերտը» դարձավ կրկնակի սուպերգավաթակիր ու հավասարվեց «Միկային»: Յուրօրինակ ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը 9 անգամ է դարձել սուպերգավաթակիր: 5 անգամ պատվավոր մրցանակը նվաճել է «Շիրակը», մեկական անգամ սուպերգավաթակրի կոչմանն են արժանացել «Ցեմենտը», «Արարատը» և «Բանանցը»:

2. «Ալաշկերտն» ու «Գանձասար-Կապանն» առաջին անգամ միմյանց հետ վիճարկեցին Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը՝ դառնալով պատվավոր մրցանակի համար մրցավեճի բռնված 9-րդ զույգը: Ընդ որում կապանցիներն իրենց պատմության մեջ ընդհանրապես առաջին անգամ էին մասնակցում Սուպերգավաթի հանդիպմանը:

«Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան»՝ 2:0. Մարզիչների կարծիքները (տեսանյութ)

Առավել հաճախ` 5-ական անգամ մրցանակը միմյանց հետ վիճարկել են «Փյունիկն» ու «Բանանցը» և «Փյունիկն»  ու «Միկան»: 3 անգամ «Փյունիկի» մրցակիցը եղել է «Շիրակը», 2 անգամ՝ «Արարատը»: «Շիրակն» ու «Ցեմենտը» մրցավեճի են բռնվել 2 անգամ, մեկական անգամ էլ Սուպերգավաթը վիճարկել են «Միկան» և «Ուլիսը», «Ալաշկերտն» ու «Բանանցը», «Ալաշկերտն» ու «Շիրակը»:

3. «Գանձասար-Կապանը» դարձավ Սուպերգավաթը վիճարկած 9-րդ ակումբը: Առավել հաճախ` 15 անգամ Սուպերգավաթի խաղարկությանը մասնակցել է «Փյունիկը»: «Շիրակը», «Միկան» և «Բանանցը» 6-ական անգամ են մրցավեճի բռնվել Սուպերգավաթի համար: 3 անգամ մրցանակը վիճարկել է «Ալաշկերտը», 2-ական անգամ՝ «Ցեմենտն» ու «Արարատը», մեկ անգամ էլ՝ «Ուլիսը»:

Գագիկ Դաղբաշյան. «Ամեն ինչ անելու ենք, որ պատմություն կերտենք «Ալաշկերտի» և հայկական ֆուտբոլի համար» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» դարձավ 2-րդ թիմը, որին ոչ միայն չի հաջողվել նվաճել մրցանակը, այլև բացել գոլերի հաշիվը: Նախկինում նման ցուցանիշ ուներ «Ուլիսը», որը 2012թ. հետխաղյա 11մ հարվածաշարում 3-5 հաշվով պարտվել էր «Միկային» (հիմնական և լրացուցիչ ժամանակում դարպասներն անառիկ էին մնացել): Սակայն, ի տարբերություն կապանցիների, ուլիսցիները Սուպերգավաթի խաղում սեփական դարպասն անառիկ են պահել:

4. 14-րդ անգամ Սուպերգավաթը վիճարկեցին երկրի չեմպիոնն ու գավաթակիրը: 10-րդ անգամ հաջողությունն ուղեկցեց չեմպիոնին: 4 անգամ Սուպերգավաթը վիճարկել են երկրի չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկը» և գավաթի եզրափակչի մասնակիցը: Բոլոր դեպքերում էլ մրցանակը շահել է «Փյունիկը»:

Արտյոմ Սիմոնյան. «Շատ լրջորեն ենք տրամադրված Եվրոպա լիգայի պատասխան խաղից առաջ» (տեսանյութ)

3 անգամ մրցել են չեմպիոնն ու 2-րդ մրցանակակիր «Շիրակը»: Այդ մրցավեճում ավելի ուժեղ է գտնվել «Շիրակը»` 2 անգամ (1996, 2003թթ.) հաղթելով երկրի չեմպիոն «Փյունիկին»: Չեմպիոնին (1998թ., «Ցեմենտ») հաջողությունն ուղեկցել է մեկ անգամ, այն էլ միայն հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ուրարտուն» Դեսիրեի դուբլի շնորհիվ առավելության հասավ «Վանի» նկատմամբ (տեսանյութ)

«Ուրարտու» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Չեմ կարող գոհ լինել խաղից, բայց հաշվի առնելով մեր խնդիրները, չեմ էլ կարող դժգոհ լինել» (տեսանյութ)

Արտակ Օսեյան. «Նման խաղադաշտում հնարավոր չէր կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ» (տեսանյութ)

Ստեֆեն Ալֆրեդ․ «Վստահ եմ՝ պատրաստ եմ պայքարել «Փյունիկի» մեկնարկային կազմում իմ տեղի համար» (տեսանյութ)

Էդգար Մալաքյանի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատին» «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)

Արտակ Գրիգորյանը շարքից դուրս է մնացել կարճ ժամանակով

Տիգրան Դավթյան. «Երիտասարդ թիմ է, փորձառու թիմ չէ, որ կարողանա այսպիսի իրավիճակներից դուրս գալ» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա. «Մենք ունենք պլան A, B, C» (տեսանյութ)

Սարգիս Շահինյան․ «Թիմի լեգեոներները շատ սրտացավ են հայ ազգի նկատմամբ, ամեն օր հարցնում են նորությունների մասին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Շիրակին» (տեսանյութ)

«Փյունիկն» իր մարզաշապիկին հատուկ գրությամբ կխաղա

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Երևանյան 5 խաղերով վերադառնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան․ Ամենաուշագրավ փաստերը՝ 8-րդ տուրին ընդառաջ

Դրագոևիչը՝ հայերին աջակցող հրապարակման մասին. «Ես նույնը կանեի նաև հիմա»

«Արարատ-Արմենիա» – «Ուրարտու» ընկերական խաղն ավարտվել է ոչ-ոքի