fbpx

«Փյունիկ» – «Տոբոլ» խաղն անմոռանալի էր մի շարք պատճառներով

Պատասխան հանդիպումը՝ 10 փաստով

2018թ. հուլիսի 31-ին մի նոր, աննախադեպ նվաճում գրանցվեց հայկական ֆուտբոլի տարեգրությունում: Հայաստանի անկախացումից հետո եվրոգավաթների մասնակցության 25-րդ տարում հայկական թիմին վերջապես հաջողվեց հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը, ինչի առթիվ շնորհավորում ենք «Փյունիկի» ղեկավարությանը, մարզչական կազմին, ֆուտբոլիստներին, ակումբի աշխատակիցներին և հայ ֆուտբոլասերներին:

«Տոբոլի» հետ պատմական հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. 19-րդ անգամ մասնակցելով եվրոգավաթների մրցաշարերին՝ «Փյունիկը» պատմական նվաճման հասավ՝ հայկական ակումբներից առաջինը հաղթահարելով որակավորման 2-րդ փուլի արգելքն ու իրավունք ստանալով հանդես գալու Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում: Դրա համար «Փյունիկից» պահանջվեց 23 տարի:

Հիշեցնենք, որ եվրոգավաթներում «Փյունիկը» նորամուտը նշել է 1996/97թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում: Այն ժամանակ գործող մրցակարգի համաձայն ցածր գործակից ունեցող երկրների (որոնց թվում էր նաև Հայաստանը) չեմպիոնները հանդես էին գալիս ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում:

Եվրոպական ասպարեզում «Փյունիկը» նորամուտը հաղթանակով նշեց՝ 1996թ. հուլիսի 17-ին «Հրազդան» մարզադաշտում 3-1 հաշվով առավելության հասնելով ֆիննական ՀԻԿ-ի նկատմամբ:

Անդրեյ Տալալաևի մամուլի ասուլիսը պատմական հաղթանակից հետո (տեսանյութ)

2. «Տոբոլի» հետ պատմական դարձած հանդիպումը եվրոգավաթներում «Փյունիկի» 52-րդ խաղն էր, որում փյունիկցիները 15-րդ հաղթանակը տոնեցին: Մնացած հանդիպումներից 9-ում գրանցվել է ոչ-ոքի, 28-ում փյունիկցիները պարտվել են: «Փյունիկը» խփել է 49 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 91 գնդակ:

3. «Փյունիկը» եվրոգավաթների որակավորման 2-րդ փուլի հանդիպումներում 2-րդ հաղթանակը տոնեց և այդ ցուցանիշով հավասարվեց «Ալաշկերտին»: Առաջին հաղթանակը փյունիկցիները տոնել էին 2015/16թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում՝ պատասխան խաղում սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասնելով նորվեգական «Մյոլդեի» նկատմամբ, որից առաջին խաղում ջախջախիչ պարտություն էին կրել (0-5):

4. «Փյունիկին» միայն 7-րդ փորձից հաջողվեց հաղթահարել եվրոգավաթների խաղարկության որակավորման 2-րդ փուլի արգելքը: Այդ փուլի մնացած 12 հանդիպումներից 2-ում գրանցվել է ոչ-ոքի, 10-ում փյունիկցիները պարտվել են: «Փյունիկը» խփել է 8 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 27-ը:

Ռուսլան Կորյան. «Ամեն ինչ հենց այսպես էլ պետք է լիներ» (տեսանյութ)

5. «Փյունիկն» իր պատմության մեջ առաջին անգամ եվրոգավաթների առաջին խաղում մրցակցին պարտվելուց հետո պատասխան հանդիպման ժամանակ կարողացավ ռևանշի հասնել ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:

Մինչ այդ փյունիկցիները նման իրավիճակում հայտնվել էին 3 անգամ, սակայն պատասխան խաղում տոնած հաղթանակը բավարար չէր եղել երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով հաջորդ փուլ մտնելու համար:

Առաջին նման դեպքը գրանցվել էր 2012/13թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում: Առաջին խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ Չեռնոգորիայի «Զետային» 0-3 հաշվով պարտվելուց հետո հյուրընկալվելիս հաղթել էր 2-1 հաշվով ու դուրս էր մնացել հետագա պայքարից:

Ալիկ Առաքելյան. «Հանդերձարանում իսկական տոն էր» (տեսանյութ)

Հետագայում պատմությունը կրկնվել էր 2015/16թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում նորվեգական «Մյոլդեի» (0-5, 1-0) և 2016/17թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում Ջիբրալթարի «Եվրոպայի» (0-2, 2-1) հետ կայացած հանդիպումներում:

Իսկ ընդհանրապես «Փյունիկը» եվրոգավաթներում 16 անգամ է առաջին խաղում զիջել մրցակցին: Փյունիկցիներին պատասխան հանդիպումներից միայն 4-ում է հաջողվել հաղթանակ տոնել, 3-ում գրանցվել է ոչ-ոքի, 9-ում նրանք կրկին պարտվել են:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Փյունիկի» ֆուտբոլիստները բռնցքամարտիկներին բնորոշ մարզում են անցկացրել (տեսանյութ)

Անդրեյ Տալալաև․ «Անչափ լուրջ առաջարկներ կան Պետրոս Ավետիսյանի և Անդրիա Դրագոևիչի համար»

Երևանի «Արարատում» փորձաշրջան են անցնում բազմաթիվ ֆուտբոլիստներ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ «Արարատը» պայմանագիր է կնքել ռուս պաշտպանի հետ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Փյունիկը» համալրվեց ուկրաինացի ֆուտբոլիստով

Պաշտոնական. Ռոբերտ Արզումանյանը պաշտոն է ստացել «Փյունիկում»

Հայտնի են «Փյունիկի» մրցակիցներն Ալանիայում կայանալիք ուսումնամարզական հավաքում

«Լոռիի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը՝ «Ալաշկերտի» մարզչական շտաբում

«Արարատը»՝ ընթացիկ առաջնության 3 հակառեկորդի հեղինակ

«Տամբովի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկը կտեղափոխվի «Փյունիկ»

2018-ին կայացած խաղի հաշիվը՝ 0-6․ «Փյունիկը» կրկին կհանդիպի ուկրաինական ակումբի հետ

Պաշտոնական․ Մարկոս Պիզելին թարմացրեց պայմանագիրը «Ակտոբեի» հետ

Այստեղ են խաղում առաջնության մասնակիցներից ամենատարեցն ու ամենաարդյունավետը

Մխիթարյանի ակումբային կարիերայի բոլոր 10 գլխավոր մարզիչները․ Իսկ ո՞վ էր լավագույնը (հարցում)

Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել Խորվաթիայում