fbpx

Լրացուցիչ

Առաջին հանդիպումը սկանդալից հետո. Ամենահետաքրքիրը՝ «Բանանց» – «Շիրակ» խաղին ընդառաջ

«ԲԱՆԱՆՑ» – «ՇԻՐԱԿ»

4 օգոստոսի, ժ.17:00, Երևան, «Բանանց-1» մարզադաշտ, 1-ին տուր

74 խաղ, +33=18-23, 121-72

Բարձրագույն խումբ. Ամառային բոլոր տրանսֆերները (թարմացվում է)

«Շիրակը» վերադարձավ Բարձրագույն խումբ՝ հապշտապ նոր կազմ հավաքագրելով

Խաղացանկի քմահաճույքով նոր մրցաշրջանը «Շիրակը» սկսում է «Բանանցի» հետ մրցավեճով, որի հետ կայացած նախորդ առաջնության 6-րդ շրջանի հանդիպումից առաջ տեղի ունեցած իրադարձությունների պատճառով հայտնվել էր սկանդալային պատմության մեջ ու ոչ միայն զրկվել Հայաստանի չեմպիոնի տիտղոսից, այլ նաև եվրոգավաթների մրցաշարի մասնակցությունից:

Այդ ամենի արդյունքում «Շիրակը» հրաժարվել էր 2018/19թթ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակցությունից, որի հետևանքով թիմից հեռացել էին մի շարք ֆուտբոլիստներ:

Սակայն, բարեբախտաբար, բոլորի կողմից երկար սպասված ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը վերջապես իրականություն է դառնալու, ուստի «Շիրակի» ղեկավարությունը որոշեց թիմը վերադարձնել Բարձրագույն խումբ:

Ինչ խոսք, նոր մրցաշրջանին պատշաճ ձևով նախապատրաստվելու և թիմի կազմը համալրելու համար շիրակցիները շատ ժամանակ չունեին: «Շիրակում» ելույթները կշարունակեն թիմի ավագ Աղվան Դավոյանը, Արամ Մուրադյանը, Արտյոմ Միքայելյանը, Ժիրայր Մարգարյանը:

Նրանց են միացել Խորեն Վերանյանը, Արամ Շախնազարյանը, ինչպես նաև նախկինում «Շիրակում» հանդես եկած դարպասապահ Վսևոլոդ Երմակովը, Գեորգի Գոգիչաևը և Էդեր Արեոլան: Թիմի մարզաշապիկը կկրեն նաև մի քանի այլ լեգեոնականներ, որոնք վերջին օրերին պայմանագիր են կնքել ակումբի հետ:

«Բանանցը» չարդարացրեց սպասելիքները եվրոգավաթի մրցաշարում

Ի տարբերություն «Շիրակի»՝ «Բանանցը» նոր մրցաշրջանին նախապատրաստվել է նախապես կազմած ծրագրին համապատասխան՝ խաղային անհրաժեշտ պրակտիկա ձեռք բերելով եվրոպական ասպարեզում: Ցավոք, «Բանանցին» չհաջողվեց հաղթահարել բոսնիական «Սարաևոյի» արգելքը՝ պարտվելով երկու հանդիպումներում էլ:

«Բանանցում» էլ կազմի որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Անշուշտ, «Բանանցի»  համար մեծ կորուստ է Ռումյան Հովսեփյանի և Լեսթեր Պելտիերի հեռանալը: Թիմը լքել են նաև մի քանի լեգեոնականներ, որոնց փոխարինել են այլազգի այլ ֆուտբոլիստներ, որոնցից արժե հիշատակել «Շիրակի» նախկին եռյակին՝ Անատոլի Այվազովին, Սոլոմոն Իմե Ուդոյին և Իգոր Ստանոևիչին, ինչպես նաև «Ալաշկերտի» նախկին պաշտպան Դմիտրի Խովբոշային, ով վնասվածքի պատճառով չմասնակցեց եվրոգավաթային հանդիպումներին:

Հետաքրքիր 5 փաստ՝ խաղին ընդառաջ

  • Բացառված չէ, որ «Բանանցի» մարզաշապիկով իրենց նախկին թիմակիցների դեմ մրցավեճում խաղադաշտ դուրս գան Անատոլի Այվազովը, Սոլոմոն Իմե Ուդոն և Իգոր Ստանոևիչը:
  • Նախորդ առաջնությունում մրցակիցների միջև կայացած հանդիպումներն ավարտվել էին «չոր» հաշիվներով: Թիմերից յուրաքանչյուրը 3-ական հաղթանակ էր տոնել: Ընդ որում վերջին երկու խաղերում էլ հաղթել են շիրակցիները՝ 1-0, 2-0:
  • «Բանանցը» միակ թիմն էր, որին հաջողվել էր նախորդ առաջնության գարնանային հատվածում հաղթել «Շիրակին», այն էլ խոշոր՝ 3-0 հաշվով: Այդ հանդիպումից հետո գյումրեցիները հաջորդ 12 խաղերում անպարտելի մնացին՝ տոնելով 8 հաղթանակ, 4-ն ավարտելով ոչ-ոքի: Իսկ «Փյունիկի» հետ ավարտական տուրի հանդիպմանը գյումրեցիները, ի նշան բողոքի, չներկայացան:

  • 2016/17թթ. առաջնության 3-րդ շրջանից մինչև 2017/18թթ. առաջնության առաջին շրջանը մրցակիցների միջև կայացած 5 խաղերում էլ հաջողությունն ուղեկցել է «Շիրակին»:
  • 2003-2012թթ. ընթացքում մրցակիցների միջև կայացած 34 հանդիպումներից և ոչ մեկում «Շիրակին» չի հաջողվել գոնե մեկ հաղթանակ տոնել «Բանանցի» նկատմամբ` կրելով 24 պարտություն, 10 խաղ ավարտելով ոչ-ոքի:

Գլխավոր դիմակայությունը՝ Էդվարդ Կպոդո VS «Շիրակ»

Կպոդոյի անունը հայտնի պատճառներով ամիսներ շարունակ պտտվում էր հայկական ԶԼՄ-ներում: Մեծ աղմուկ հանած իրադարձության կիզակետում հենց պաշտպանն էր: Ուշագրավ է, որ Կպոդոն հանդիսանում է «Շիրակի» նախկին ֆուտբոլիստ:

Ամեն ինչ ավելի թեժ կլիներ, եթե առաջիկա մրցավեճը կայանար Գյումրիում, բայց այժմ էլ ինտրիգ կա: Կպոդոն կխաղա իր նախկին ակումբի դեմ, որի երկրպագուների աչքերում հակահերոսի համբավ ունի: Չենք բացառում, որ հանդիպման ընթացքում կարող են կոշտ խախտումներ կամ լարված իրավիճակներ լինել հենց գանացու մասնակցությամբ:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Բանանց»՝ Արամ Հակոբյան, Արսեն Բալաբեկյան՝ 8-ական գոլ:

«Շիրակ»՝ Անդրանիկ Բարիկյան՝ 8 գոլ:

Աշոտ Հայրապետյան


Էդգար Մանուչարյան․ «Արդեն շատ լավ մարզավիճակում եմ» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է «Բանանցը» գլխավորելու հետ կապված լուրերը

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 2-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Զավեն Բադոյանը գոլ է խփել հայկական 7 տարբեր թիմի կազմում

Վարդան Բիչախչյանի և Արմեն Ադամյանի հետխաղյա մեկնաբանությունները

«Շիրակն» ու «Լոռին» չորոշեցին հաղթողին (տեսանյութ)

«Շիրակ»-«Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Հայտնի է «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունը

Հենոն և Գվարդիոլայի «Սիթին», սուպերգավաթներ, մարզային դերբի․ Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մարզային միակ իսկական դերբին․ Ամենահետաքրքիրը՝ «Շիրակ» – «Լոռի» խաղին ընդառաջ

Ռաֆայել Նազարյան․ «Ֆեդերացիան պետք է լեգեոներների սահմանափակում մտցնի հայկական ակումբներում» (տեսանյութ)

Արամ Ոսկանյանի մամուլի ասուլիսը, որից կարճ ժամանակ անց նա հրաժարական տվեց (տեսանյութ)

Արամ Ոսկանյանը հրաժարական է տվել

Գրիգոր Աղեկյանի գոլը հաղթական էր «Բանանցի» դեմ խաղում (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան․ «Եթե հեռանամ Լյուքսեմբուրգից, իմ ընտրությունը չի լինի Հայաստանը»

«Փյունիկի» ֆուտբոլիստները ուղերձ են հղել Իսրայելի հայ համայնքին (տեսանյութ)