ԲԽ-ն 16 տարի անց վերադառնում է Վանաձոր. Ամենահետաքրքիրը՝ «Լոռի» - «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

ԲԽ-ն 16 տարի անց վերադառնում է Վանաձոր. Ամենահետաքրքիրը՝ «Լոռի» – «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

«ԼՈՌԻ» – «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»

4 օգոստոսի, ժ.17:00, Վանաձոր, ՎՖԱ  մարզադաշտ, 1-ին տուր

0 խաղ, +0=0-0, 0-0

Բարձրագույն խումբ. Ամառային բոլոր տրանսֆերները (թարմացվում է)

Վերակազմավորված «Լոռին» 16 տարի անց կրկին Բարձրագույն խմբում է

Բարձրագույն խմբի երկու նորեկների մրցավեճը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: Տևական ընդմիջումից հետո կրկին վերակազմավորված «Լոռին» 16 տարվա ընդմիջումից հետո դարձյալ ներկայացնելու է Վանաձորը ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում:

«Լոռին» 1992թ. անցկացված Հայաստանի անդրանիկ առաջնության մասնակից թիմերից մեկն է: Վերջին անգամ «Լոռին»  ուժեղագույնների մրցաշարում հանդես է եկել 2002թ.՝ 12 թիմերի մրցավեճում եզրափակելով մրցաշարային աղյուսակը:

«Լոռին» 6-րդ անգամ է մեկնարկի դուրս գալու բարձրագույն խմբի առաջնությունում, որտեղ անցկացրած 120 հանդիպումներում ընդամենը 16 հաղթանակ է տոնել, 19 խաղ ավարտել է ոչ-ոքի, 85-ում պարտվել է: Թիմի ֆուտբոլիստները խփել են 110 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 400-ը: Բարձրագույն խմբում «Լոռիի» լավագույն ռմբարկուն 19 գոլի հեղինակ դարձած Մհեր Հովհաննիսյանն է:

Նախորդ մրցաշրջանում վերակազմավորված «Լոռին» փորձառու մարզիչ Արմեն Ադամյանի գլխավորությամբ հաջող հանդես եկավ Առաջին խմբի մրցաշարում՝ «Արցախի» հետ թեժ մրցապայքարում գրավելով 1-ին հորիզոնականը: Տեղացի ֆուտբոլիստների հետ համատեղ այդ հաջողությունում իրենց մեծ ներդրումն ունեցան նաև մի խումբ լեգեոնականներ:

Նախորդ մրցաշրջանի համեմատ «Լոռիի» կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել: Բնականաբար, թիմի մարզիչները մեծ ծավալի աշխատանք են կատարել կազմն ուժեղացնելու ուղղությամբ:

Առաջին հանդիպումը սկանդալից հետո. Ամենահետաքրքիրը՝ «Բանանց» – «Շիրակ» խաղին ընդառաջ

«Արարատ-Արմենիան» նորամուտը կնշի հայկական ֆուտբոլում

Եթե «Լոռին» ՀՀ առաջնությունների մասնակցության որոշակի փորձ ունի, ապա նորաստեղծ «Արարատ-Արմենիան» նոր է բացելու իր էջը հայկական ֆուտբոլի տարեգրությունում:

Այս ակումբը ստեղծվել է Մոսկվայի «Արարատի»  բազայի վրա, որը նախորդ մրցաշրջանում հաջող ելույթներ ունեցավ Ռուսաստանի երկրորդ խմբի կենտրոնական գոտու առաջնությունում՝ իրավունք ստանալով հանդես գալու Առաջին խմբում: Սակայն ակումբի սեփականատեր «Տաշիր Գրուպի» ղեկավարությունը նախընտրեց, որ թիմը հանդես գա Հայաստանի առաջնությունում:

Առաջնության շեմին փոփոխություն կատարվեց «Արարատ-Արմենիայի» մարզչական կազմում: Անդրանիկ Բաբայանին փոխարինեց Վադիմ Սկրիպչենկոն, ով մինչ այդ մարզում էր Մախաչկալայի «Անժին»:

Նախորդ մրցաշրջանի համեմատ «Արարատ-Արմենիայում» էլ կազմի զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Բացի մի շարք լեգեոնականներից, թիմում հանդես են գալու նաև հայ ֆուտբոլասերներին քաջածանոթ ֆուտբոլիստներ: Թվարկենք նախկին շիրակցիներ Հրայր Մկոյանին, Վարդան Բակալյանին և Ռոբերտ Դարբինյանին:

Գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն՝ աջից

Ուկրաինայից «Արարատ-Արմենիա» են տեղափոխվել Արման Հովհաննիսյանը, Գոռ Մալաքյանն ու Արթուր Դանիելյանը: Թիմի մարզաշապիկը կկրեն նաև մինչ այդ Ռուսաստանում հանդես եկած Դավիթ Դավիդյանը, Արմեն Համբարձումյանն ու Արտյոմ Ավանեսյանը:

Աշոտ Հայրապետյան

Ո՞ր թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն. Ուժերի հարաբերակցությունը մեկնարկից առաջ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արմեն Ադամյան․ «Երկրորդ կեսում խնդիրներ ունենալը կապում եմ խաղային հունի մեջ դեռ չմտնելու հետ» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Թիմը ցույց տվեց, որ բնավորություն ունի» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Ոչ-ոքի արդյունքը տրամաբանական էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ու «Շիրակը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Լոռին» ու «Նոան» գոլառատ խաղում հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Մեկնարկում է առաջնության որոշիչ հատվածը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 19-րդ տուրին ընդառաջ

«Լոռին» գերազանց ծրագիր ուներ, իսկ «Շիրակն» անճանաչելի էր․ Մարզային դերբիի տակտիկական մանրամասները

Բարձրագույն խմբի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Անհաշտ պայքար, բազմաթիվ գոլային պահեր, մեկ դիպուկ հարված․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Նոա» խաղից

«Նոան» Մայրովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»