fbpx

Վահան Բիչախչյանի վերադարձն ու գոլային փոխանցումը, Հարությունյանի նորամուտը Ղազախստանում (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստները՝ արտասահմանում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե ինչպիսի արդյունքներ են գրանցվել հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ տարբեր առաջնություններում վերջին ժամերին կայացած մրցավեճերում: Նաև նշված է, թե նրանք տվյալ խաղերում որքան խաղաժամանակ են ստացել:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր. «Շախտյոր Կարագանդա» 1-1 «Կայրաթ». դաշտի տերերի նորեկ, «Գանձասար-Կապանի» նախկին հարձակվող Գեղամ Հարությունյանն առաջին խաղն է անցկացրել թիմում՝ փոխարինման մտնելով 62-րդ րոպեին, իսկ նրա թիմակից Գևորգ Նաջարյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Շախտյորը» 12 թիմի պայքարում բաժանում է 10-12-րդ տեղերն «Իրտիշի» և «Ատիրաուի» հետ:

Հարությունյանի գործողությունները՝

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 3-րդ տուր. «Ժիլինա Բ» 3-1 «Դուբնիցա». Վահան Բիչախչյանը վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ: Նա փոխարինման է մտել 61-րդ րոպեին ու 26 րոպե անց դարձել գոլային փոխանցման հեղինակ: «Ժիլինա Բ»-ն 3 խաղում վաստակել է 6 միավոր:

Դանիայի Սուպերլիգա, 4-րդ տուր. «Հորսենս» 2-2 «Հոբրո». Էդգար Բաբայանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Նա 49-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իսկ 70-րդ րոպեին աչքի է ընկել արդյունավետ փոխանցումով: «Հոբրոն» 4 խաղից հետո վաստակել է ընդամենը մեկ միավոր:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 2-րդ տուր. «Ախմատ» 1-0 «Ենիսեյ». Արթուր Սարկիսովը եղել է հիմնական կազմում ու փոխարինվել 60-րդ րոպեին, իսկ նրա թիմակից Դավիդ Յուրչենկոն մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ենիսեյն» առայժմ միավոր չունի իր ակտիվում:

Սլովակիայի Բարձրագույն խումբ, 3-րդ տուր. «Զեմպլին Միխայլովցե» 1-2 «Սլովան Բրատիսլավա». Հովհաննես Հարությունյանը փոխարինման է մտել 80-րդ րոպեին: «Զեմպլինն» անցկացրել է 2 խաղ ու առայժմ ոչ մի միավոր չի վաստակել:

Բելգիայի Բարձրագույն խումբ, 2-րդ տուր. «Էուպեն» 1-4 «Սպորտինգ Շառլերոյի». Իվան Յագանը մնացել է պահեստայինների նստարանին: «Էուպենը» 2 խաղում ոչ մի միավոր չի վաստակել: Ի դեպ, այդ թիմի գլխավոր մարզիչը հանրահայտ ֆրանսիացի Կլոդ Մակելելեն է:

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 1-ին տուր. «Ռումելանժ» 2-1 «Պրոգրես Նիդերկորն». Ալեքսանդր Կարապետյանը մասնակցել է ամբողջ խաղին:

Կոլումբիայի Պրիմերա Ա, 3-րդ տուր. «Բոյակա Չիկո» 1-1 «Դեպորտիվո Կալի». Ժորդի Ժոաո Մոնրո Արարատը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 16-րդ րոպեին: «Բոյակա Չիկոն» 3 մրցավեճում վաստակել է 2 միավոր:

Հայկական ֆուտբոլի բոլոր նորություններին ծանոթանալու համար հետևեք Vivaro News-Armenian Football էջին։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Էդգար Բաբայան․ «Հիասթափված ենք, քանի որ գոլ խփելու լավ շանսեր ունեինք» (տեսանյութ)

«Բոսնիացիների դեմ խաղում կարևորը կարգապահությունն է»․ Ալեքսանդր Կարապետյանն ու Էդգար Բաբայանը՝ առաջիկա խաղի մասին (տեսանյութ)

Բաբայանը գոլ խփեց այնտեղ, որտեղ հավաքականը ջախջախել էր դանիացիներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Էդգար Բաբայանը գրավել է Դանիայի Սուպերլիգայի առաջատար «Կոպենհագենի» դարպասը

Ադամյանը «ճախրում» է, Բաբայանի շքեղ գոլը, Կամոյի «ասիստը»․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Աշոտ Բարսեղյան․ «Կարծում եմ՝ Գեղամ Հարությունյանը կկարողանա օգուտ տալ Հայաստանի հավաքականին, եթե հրավեր ստանա» (տեսանյութ)

Էդգար Բաբայանի գոլը՝ «Միտյուլանդի» դարպասը (տեսանյութ)

Հավաքական հրավիրված Էդգար Բաբայանը գոլի հեղինակ է դարձել «Հոբրոյի» կազմում

«Արարատ-Արմենիայի» հզոր վիճակագրությունը, Դեսիրեի «ամենասիրելի» մրցակիցը

«Հոբրոն» ոչ-ոքի է խաղացել, Էդգար Բաբայանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Արաս Օզբիլիսը 2019-ին առաջին անգամ ամբողջական խաղ է անցկացրել «Վիլլեմ II»-ում

«NBA All-Star կամ բոլոր աստղերի խաղ»․ Ի՞նչ է իրենից ներկայացնում բասկետբոլի ամենասիրված խաղ-շոուն

«Փյունիկը» հաղթեց երկրորդ ընկերական խաղում

Բասկետբոլ. Էդգար Բաբայանի երազանքի թիմը (տեսանյութ)

Արաս Օզբիլիսը կրկին նմանվում է իրեն, միայն թե թիմը ջախջախվեց (տեսանյութ)

Էդգար Բաբայան․ «Հավաքականը լավ շանսեր կունենա, եթե խաղա, ինչպես Մակեդոնիայի հետ երևանյան հանդիպմանը»