fbpx

«Փյունիկի» դարպասը Երևանում վերածվել է անառիկ ամրոցի

«Փյունիկ» - «Մաքաբի Թել-Ավիվ» հանդիպումը՝ 10 փաստով

Թել-Ավիվի «Մաքաբիի» հետ մրցավեճում «Փյունիկը» նորամուտը նշեց Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում: Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. «Փյունիկը» հայկական ակումբներից առաջինը հանդես եկավ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում՝ ընթացիկ խաղարկությունում առաջին անգամ խաղն ավարտելով ոչ-ոքի: Մինչ այդ անցկացրած 4 հանդիպումներից 3-ում փյունիկցիները հաղթել էին, մեկում՝ պարտվել: «Փյունիկը» դարձել է 5 գոլի հեղինակ, սեփական դարպասը բաց է թողել ընդամենը 2 գնդակ: Առայժմ միայն «Տոբոլին» է հաջողվել գրավել «Փյունիկի» դարպասը: Իսկ «Փյունիկն» ընթացիկ խաղարկությունում առաջին անգամ չգտավ մրցակցի դարպասի բանալին:

2. Սեփական հարկի տակ «Փյունիկն» առայժմ բավական հաջող է հանդես գալիս՝ 3 հանդիպումներից երկուսում միևնույն 1-0 հաշվով հաղթելով մակեդոնական «Վարդարին» ու ղազախական «Տոբոլին» և գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով մրցավեճն իսրայելական «Մաքաբիի» հետ: Այնպես որ սեփական հարկի տակ «Փյունիկն» առայժմ անխոցելի է: Դա եվրոգավաթներում հայկական ակումբների մեջ յուրօրինակ ռեկորդ է:

Արթուր Սողոմոնյան. «Ծրագրում ենք 2-3 տարի անց վստահորեն դուրս գալ Եվրոպա լիգայի խմբային փուլ» (տեսանյութ)

3. Եվրոգավաթներում առաջին անգամ մրցելով իսրայելական ակումբի հետ՝ «Փյունիկը» խաղն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքի: Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում Թել-Ավիվի «Մաքաբիի» հետ մրցավեճում առայժմ միայն «Փյունիկին» է հաջողվել դարպասն անառիկ պահել: Նախորդ երկու փուլերում «Մաքաբիի» ֆուտբոլիստները մրցակիցների դարպասները գրավել էին բոլոր 4 հանդիպումներում էլ՝ առավելության հասնելով հունգարական «Ֆերենցվարոշի» (1-1, 1-0) և սերբական «Ռադնիչկիի» (2-0, 2-2) նկատմամբ:

4. Թել-Ավիվի «Մաքաբին» իսրայելական 3-րդ ակումբն էր, որ մրցեց հայկական թիմի հետ: Մինչ այդ մեր թիմերը 3 անգամ հանդիպել էին Թել-Ավիվի «Հապոելի» հետ (1999/2000թթ. ՈՒԳ, «Երևան»՝ 0-2, 1-2, 2001/02թթ. ՈՒԳ, «Արարատ»՝ 0-2, 0-3, 2003/04թթ. ՈՒԳ, «Բանանց»՝ 1-1, 1-2), 2 անգամ մրցել էին «Բնեյ Եհուդայի» հետ (2010/11թթ. ԵԼ, «Ուլիս»՝ 0-0, 0-1, 2012/13թթ. ԵԼ, «Շիրակ»՝ 0-2, 0-1):

«Փյունիկ» 0-0 «Մաքաբի Թել-Ավիվ». Անդրեյ Տալալաևի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

5. Ընդհանուր առմամբ իսրայելական ակումբների հետ կայացած 11 հանդիպումներում հայկական թիմերին ընդամենը 3 անգամ է հաջողվել խաղն ավարտել ոչ-ոքի՝ կրելով 8 պարտություն: Մեր ֆուտբոլիստները մրցակիցների դարպասն ընդամենը 3 գոլ են խփել, սեփականն ընդունել են 16 գնդակ:

Ռումյան Հովսեփյան. «Կարևոր էր, որ տնային խաղում գոլ բաց չթողնեինք, ինչը ստացվեց» (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Ռուսլան Կորյանի օրինակով․ Հայկական ակումբները և ճանապարհելու մշակույթը

«Բանանցը» 2-րդն է թե՛ աղյուսակում, թե՛ արդյունավետությամբ, թե՛ տնային խաղերի ցուցանիշով

Խաշմանյանի «Ալաշկերտի» և Ոսկանյանի «Ալաշկերտի» ցուցանիշները կրկնվել են

Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը

«Փյունիկը» և «Լեգանեսը» համագործակցության համաձայնագիր են կնքել

Առաջին խմբի «Էլ Կլասիկոն», 6 գոլ՝ 1 ֆուտբոլիստի կատարմամբ․ Առաջին խմբի 18-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

Որ թիմն է «ռեկորդակիր» Հայաստանում դեղին և կարմիր քարտերի ընդհանուր քանակով

«Փյունիկը» կբողոքարկի ՀՖՖ կարգապահական կոմիտեի կայացրած որոշումը

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

«Փյունիկը» տուգանվել է, Անդրեյ Տալալաևը երկարաժամկետ որակազրկում ստացել

Ռուսլան Կորյանն ու ևս 2 ֆուտբոլիստներ հեռացել են «Փյունիկից»

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 19-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

«Յունիոր Սևանը» պահպանում է «Երևանից» ունեցած 10 միավորի առավելությունը․ Առաջին խմբի 17-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

«Բանանցը» դուրս եկավ «կոմայից», «Ալաշկերտն» էլ «երկնքից ցած իջավ»

Պաշտոնական. Արտյոմ Սիմոնյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Ինչպես «Արարատն» ավելի քան 2 տարի անց կրկին հաղթեց «Ալաշկերտին»․ VNews.am-ի ֆոտոշարքը