-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ անփառունակ ելույթ ունեցավ Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ մրցավեճում: Չկարողանալով աչքի ընկնել գրագետ ու արդյունավետ գործողություններով` Հայաստանի չեմպիոնը 0-2 հաշվով պարտություն կրեց ու գործնականում դուրս մնաց հետագա պայքարից, թեև առջևում մրցակիցների պատասխան հանդիպումն է:
ԵԼ. «Ալաշկերտը» պարտություն է կրում «Կլուժի» դեմ առաջին խաղում և դժվարացնում իր գործը (տեսանյութ)
Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1. «Ալաշկերտն» էլ նորամուտը նշեց Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում՝ «Փյունիկից» հետո դառնալով այդ փուլում հանդես եկած հայկական 2-րդ ակումբը: Սակայն, ի տարբերություն փյունիկցիների, ալաշկերտցիները շատ անհաջող ելույթ ունեցան՝ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում կրելով առաջին պարտությունն ու առաջին գոլերը բաց թողնելով:
Արթուր Վանեցյանը հետևում էր «Ալաշկերտ» – «Կլուժ» հանդիպմանը ՖԱՖ-ի հետ (տեսանյութ)
2. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտը» 3-րդ պարտությունը կրեց և 4-րդ անգամ չկարողացավ գտնել մրցակիցների դարպասի բանալին: Անցկացրած 5 հանդիպումներում ալաշկերտցիներն ընդամենը մեկ հաղթանակ են տոնել, մեկն ավարտել են ոչ-ոքի, խփել են ընդամենը մեկ գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 8 գոլ:
3. Ընդհանուր առմամբ եվրագավաթների մրցաշարերում անցկացրած 17 հանդիպումներում «Ալաշկերտը» 7-րդ պարտությունը կրեց: Մյուս հանդիպումներից 5-ում ալաշկերտցիները հաղթել են, նույնքան անգամ գրանցվել է ոչ-ոքի: «Ալաշկերտը» խփել է 13 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 22-ը:
4. «Ալաշկերտ» – «Կլուժ» հանդիպումը եվրագավաթներում հայ-ռումինական ֆուտբոլային 4-րդ դիմակայությունն էր: Հայկական ակումբներն այնքան էլ վատ հանդես չեն եկել ռումինական թիմերի հետ մրցախաղերում՝ տոնելով 3 հաղթանակ, կրելով 4 պարտություն: Մեր ֆուտբոլիստները խփել են 4 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 12 գնդակ:
Էդգար Մանուչարյան. «Հաջորդ փուլի շանսերը մինիմալ են, բայց ամեն ինչ կորած չէ» (տեսանյութ)
5. Առայժմ միայն «Արարատին» է հաջողվել ռումինական թիմի հետ խաղում հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: 1999/2000թթ. Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում արարատցիները, Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ երկու հանդիպումներում էլ նվազագույն հաշվով հաղթելով «Բաքեուին», մտել են հաջորդ փուլ:
Իսկ ահա «Միկան» 2000/01 և 2001/02թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկություններում անհաջողության է մատնվել համապատասխանաբար Բուխարեստի «Ռապիդի» (0-3, 1-0) և «Բրաշովի» (1-5, 0-2) հետ հանդիպումներում:
Արտակ Գրիգորյան. «Վատն այն է, որ արդեն մի քանի խաղ չենք կարողանում գոլ խփել» (տեսանյութ)
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո