fbpx
Բաժիններ

Արարատյան դերբին՝ Երևանում․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ-Արմենիա» – «Արարատ» խաղին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏԱՐՄԵՆԻԱ» – «ԱՐԱՐԱՏ»

11 օգոստոսի, ժ.19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 2-րդ տուր

Թիմերի առաջին հանդիպումն է

Հանդուգն նորեկն՝ առաջատարի դերում 

Դեռևս առաջնության մեկնարկից առաջ մասնագետների ու ֆուտբոլասերների շրջանում բավական դրական կարծիք էր ձևավորվել հայկական ֆուտբոլ մուտք գործող «Արարատ – Արմենիայի» մասին, նշելով, որ ֆուտբոլային մարտունակ կոլեկտիվ է կազմավորվել, որն ունակ է պայքարելու ամենաբարձր տեղերի համար: Առաջնության շեմին նորաստեղծ ակումբի ներկայացուցիչներն էլ չէին թաքցնում իրենց մտադրությունները, որ թիմը պայքարելու է չեմպիոնության համար:

Եվ ահա Վանաձորում «Լոռիի» հետ կայացած առաջնության մեկնարկային տուրի հանդիպումը ցույց տվեց, որ նորաստեղծ թիմին վերաբերող գնահատականները համապատասխանում են իրականությանը: Եվ թեև Վադիմ Սկրիպչենկոն առաջնության մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ էր ստանձնել թիմի ղեկը, սակայն նրա և նրա սաների նորամուտը հայկական ֆուտբոլում հաղթական ստացվեց, որի շնորհիվ հենց մեկնարկից «Արարատ-Արմենիան»  ստանձնեց առաջատարի դերը:

Իհարկե, առաջին ելույթից դեռ վաղ է հեռուն գնացող եզրահանգումներ կատարել, սակայն ակնհայտ է, որ հանձին «Արարատ-Արմենիայի» Հայաստանի առաջնության մասնակիցների թվում հայտնվել է խաղային ձեռագիր ունեցող մի թիմ, որն իր ներկայությամբ զգալիորեն կսրի մրցակցությունը մրցանակային տեղերի համար ու կնպաստի առաջնության նկատմամբ հետաքրքրության հետագա աճին:

«Ալաշկերտի» սինդրոմն այս անգամ էլ չհաղթահարվեց

Երևանի «Արարատում» էլ առաջնության շեմին մարզչական փոփոխություն էր տեղի ունեցել, ինչպես նաև թիմը համալրվել էր մի խումբ ֆուտբոլիստներով: Սակայն, ի տարբերություն Վադիմ Սկրիպչենկոյի, «Արարատի» նոր գլխավոր մարզիչ Արմեն Ստեփանյանին չհաջողվեց նորամուտը հաղթանակով նշել:

Իհարկե, պետք է հաշվի առնել, որ «Արարատի» մրցակիցը Հայաստանի եռակի չեմպիոն «Ալաշկերտն» էր, որին արարատցիները վերջին երկու տարվա ընթացքում ոչ միայն չէին կարողացել հաղթել, այլև նույնիսկ մեկ խաղ ոչ-ոքի ավարտել՝ կրելով 11-րդ անընդմեջ պարտությունը: Բացի այդ էլ, «Ալաշկերտի» ֆուտբոլիստները, մասնակցելով եվրագավաթների խաղարկությանը, խաղային զգալի փորձ ունեին և այդ առումով էլ գերազանցում էին արարատցիներին:

Ինչպես նշել էինք, «Արարատում» կազմի զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Սակայն մեկնարկային խաղում թիմի կազմում ընդամենը երկու ֆուտբոլիստ՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող դարպասապահ Միխայիլ Պետրուշենկովն ու Դավիթ Զախարիանը, ով նախորդ առաջնության առաջին հատվածում հանդես էր եկել առաջին խմբի մրցաշարի մասնակից «Էրեբունիում», նշեցին նորամուտը բարձրագույն խմբում:

Չի բացառվում, որ այս խաղում «Արարատը» խաղադաշտ դուրս գա զգալիորեն փոփոխված կազմով, և ֆուտբոլասերները հնարավորություն ունենան ծանոթանալու թիմի մյուս նորեկների հետ: Նրանց թվում ամենափորձառուն Զավեն Բադոյանն է, ում վերջին տարիներին ոչ մի կերպ չի հաջողվում ամրապնդվել հայկական ակումբներից որևէ մեկում: Գուցե 29-ամյա ֆուտբոլիստն իր հանգրվանը գտնի «Արարատում»՝ նպաստելով թիմի առաջընթացին:

Գլխավոր հակամարտությունը՝ Վադիմ Սկրիպչենկո VS Արմեն Ստեփանյան

Մասնագետներ, ովքեր առաջնության մեկնարկից հաշված օրեր առաջ են ստանձնել իրենց թիմերի ղեկը։ 1-ին տուրում 2 մարզիչներն էլ նախընտրել էին նախաձեռնությունը զիջել մրցակիցներին ու գործել հակագրոհներով։ Հարկ է նշել, որ այդ համբերատար մարտավարությունն առաջնության նորեկին հաջողություն է բերել, և «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն աչքի են ընկել անկյունայինի խաղարկումից ու 11-մետրանոցի իրացումից հետո։

Հիմա ամեն ինչ այլ կլինի։ Կարելի է ենթադրել, որ Վադիմ Սկրիպչենկոյի թիմը կխաղա ավելի հարձակողական ֆուտբոլ, առավել ևս, որ ունի բավականին բարձրակարգ առջևի գիծ։ Արմեն Ստեփանյանն էլ այս մրցավեճում գուցե ունենա հնարավորություն խաղադաշտ դուրս բերելու թիմի նորեկներից մի քանիսին։ «Արարատն» «Ալաշկերտի» դեմ խաղում ակնհայտորեն խնդիրներ ուներ պաշտպանությունում, և մրցակիցը պակաս սիրալիր գտնվելու դեպքում կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ընդամենը 1 խաղ, և Արամ Բարեղամյանը կդառնա «Ուրարտուի» ռեկորդակիրը

Գագիկ Սիմոնյան․ «Ֆուտբոլիստները չհասցրին վերականգնվել նախորդ խաղից հետո» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Հուսով եմ՝ Եվրոպա լիգայի ամեն ինչն արդեն մոռացանք և հետ եկանք Հայաստանի առաջնություն» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» մրցաշրջանի առաջին պարտությունը «պարգևեց» «Արարատին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Տղաները շատ ուժեղ ֆուտբոլ խաղացին» (տեսանյութ)

Վլադ Գոիանը՝ «Երևանը» գլխավորելու մասին․ «Միշտ ցանկացել եմ աշխատել արտասահմանում» (տեսանյութ)

Ինչպես «Ալաշկերտը» «խորտակեց» «Երևանին»․ VNews-ի ֆոտոշարքը

«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

«Լոռի» – «Բանանց», «Ալաշկերտ» – «Երևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

Անսպասելի․ Հրաժարական է տվել Բարձրագույն խմբի առաջատարի գլխավոր մարզիչը

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

Գեորգի Չելիձե․ «Ամեն խաղում ապացուցում ենք, որ «Արարատը» չեմպիոնության հավակնորդ է» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Մեր ֆուտբոլիստները չափից շատ էմոցիոնալ էին, պետք էր ավելի սառնասիրտ խաղալ» (տեսանյութ)