fbpx
Բաժիններ

Տիգրան Բարսեղյանի սքանչելի գոլը և Մարկոս «Ասիստելին» (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստները՝ արտասահմանում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե ինչպիսի արդյունքներ են գրանցվել հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ տարբեր առաջնություններում վերջին ժամերին կայացած մրցավեճերում: Նաև նշված է, թե նրանք տվյալ խաղերում որքան խաղաժամանակ են ստացել:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 1-ին տուր․ «Շկենդիա» 2-2 «Վարդար»Տիգրան Բարսեղյանը 5-րդ րոպեին բացել է հաշիվը՝ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, նաև զգուշացվել դեղին քարտով։ Հիշեցնենք, որ «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում պայքարից դուրս է թողել հենց «Վարդարին»՝ հաղթելով ընդհանուր 3-0 հաշվով։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր․ «Ակտոբե» 3-1 «Կայսար»․ Մարկոս Պիզելին մասնակցել է ամբողջ հանդիպմանը և 68-րդ րոպեին դարձել գոլային փոխանցման հեղինակ։ Ամենահայ բրազիլացին իր անվան դիմաց «ասիստ» է գրանցում 4-րդ խաղն անընդմեջ։ Այսպիսով, նա ընթացիկ առաջնությունում դարձել է 14 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ակտոբեն» 12 թիմի պայքարում ընթանում է 5-րդ տեղով։

Պորտուգալիայի Պրիմերա, 1-ին տուր․ «Պորտու» 5-0 «Շավիշ»Գևորգ Ղազարյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 66-րդ րոպեին։ Ի դեպ, «վիշապների» դարպասը պաշտպանել է իսպանացի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը։

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 2-րդ տուր․ «Պադերբորն» 2-0 «Յան Ռեգենսբուրգ»Սարգիս Ադամյանը մասնակցել է ամբողջ խաղին։ «Յան Ռեգենսբուրգը» 2 տուրից հետո վաստակել է 3 միավոր։

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 4-րդ տուր․ «Դուկլա» 2-1 «Ժիլինա Բ»Վահան Բիչախչյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 57-րդ րոպեին։ «Ժիլինա Բ»-ն 4 հանդիպումից հետո վաստակել է 6 միավոր։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր․ «Տոբոլ» 1-0 «Ժետիսու»Էդգար Մալաքյանն ու Կամո Հովհաննիսյանը խաղը սկսել են պահեստայինների նստարանից։ Մալաքյանը փոխարինման է մտել 61-րդ րոպեին, իսկ Հովհաննիսյանը՝ 78-րդ րոպեին։ «Ժետիսուն» 12 թիմի պայքարում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր․ «Ուրալ» 1-1 «Դինամո Մոսկվա»․ Վարազդատ Հարոյանը մնացել է պահեստայինների նստարանին։ Նա նախօրեին մասնակցել էր 2 ակումբների երիտասարդական թիմերի միջև հանդիպմանը։ Հայ պաշտպանն այդ մրցավեճում խաղադաշտում էր անցկացրել 64 րոպե։ «Ուրալի» հիմնական թիմը Պրեմիեր լիգայում 3 խաղից հետո վաստակել է ընդամենը մեկ միավոր։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր․ «Ենիսեյ» 1-1 ԲԿՄԱ Մոսկվա․ Արթուր Սարկիսովը փոխարինման է մտել 62-րդ րոպեին, իսկ նրա թիմակից Դավիդ Յուրչենկոն մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Ենիսեյը» 3 խաղից հետո նույնպես վաստակել է մեկ միավոր։

Դանիայի Սուպերլիգա, 5-րդ տուր․ «Հոբրո» 3-2 «Օդենսե»․ Էդգար Բաբայանը մասնակցել է ամբողջ խաղին ու 28-րդ րոպեին դարձել գոլային փոխանցման հեղինակ։ «Հոբրոն» 5 խաղի արդյունքում իր ակտիվում գրանցել է 4 միավոր։

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր․ «Շախտյոր Դոնեցկ» 4-1 «Վորսկլա»Գեղամ Կադիմյանը չի հայտնվել թիմի հայտացուցակում։ «Վորսկլան» 4 մրցավեճում հավաքել է 3 միավոր։

Շվեդիայի Բարձրագույն խումբ, 17-րդ տուր․ «Գյոթեբորգ» 2-3 «Սիրիուս»․ Անդրե Չալըշըրը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, զգուշացվել դեղին քարտով։ «Գյոթեբորգը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։

Բելգիայի Բարձրագույն խումբ, 3-րդ տուր․ «Զուլտե-Վարեգեմ» 4-0 «Էուպեն»Իվան Յագանը դուրս է մնացել թիմի հայտացուցակից։ Նա մեկնարկային տուրում եղել էր հիմնական կազմում ու փոխարինվել 56-րդ րոպեին, 2-րդ տուրի հանդիպմանը մնացել պահեստայինների նստարանին։ «Էուպենն» առայժմ ոչ մի միավոր չի վաստակել։

Լեհաստանի 1-ին դիվիզիոն, 4-րդ տուր․ «Սանդեցյա» 1-0 «Կատովիցե»․ Դավիթ Մանոյանը փոխարինման է մտել 81-րդ րոպեին։ «Սանդեցյան» 4 խաղից հետո ունի 5 միավոր։

Հայկական ֆուտբոլի բոլոր նորություններին ծանոթանալու համար հետևեք Vivaro News-Armenian Football էջին։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Հոբրոն» կրկին ոչ-ոքի խաղաց, Բաբայանը մասնակցեց ամբողջ խաղին

«Ուրալը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ՌՊԼ-ում, Հարոյանը մասնակցեց ամբողջ խաղին

Գևորգ Ղազարյանի գոլը հաղթանակ է պարգևել ԱԵԼ-ին

«Կայսարը» պարտվեց, Տիգրան Բարսեղյանը մասնակցեց ամբողջ խաղին

Էդգար Բաբայանը Դանիայի Սուպերլիգայի մեկնարկային խաղում շքեղ գոլային փոխանցում է կատարել (տեսանյութ)

Կասիլյասը «Պորտուում» պաշտոն կզբաղեցնի

Տիգրան Բարսեղյանը սուպերգոլի հեղինակ է դարձել «Կայսարի» կազմում (տեսանյութ)

Վարազդատ Հարոյանն «Ուրալի» հետ հաղթանակով է մեկնարկել ՌՊԼ-ում

«Ժետիսուն» ջախջախիչ հաղթանակ է տոնել, Կամո Հովհաննիսյանը մասնակցել է խաղին

Էդգար Մալաքյան․ «Մի քանի տարի անց այլևս չեն լինի հայ ֆուտբոլիստներ, եթե երիտասարդներին շարունակեն շանս չտալ»

Գևորգ Ղազարյանը որպես ԱԵԼ-ի նորեկ երգ է կատարում թիմակիցների համար (տեսանյութ)

#Ոսկե_թիմ_5. «Ռեալի» չեմպիոնական կազմը 2011/2012 մրցաշրջանում. «Ռեկորդաց ռեկորդ»

Պաշտոնական. Դավիթ Մանոյանը նոր ակումբ ունի

Պաշտոնական. «Շիրակը» 2 համալրում ունի

Պաշտոնական. Գևորգ Ղազարյանը հանդես կգա Կիպրոսում

Կասիլյասը կավարտի կարիերան, բայց կմնա «Պորտուում»