fbpx

Վարդան Բիչախչյանի և Արմեն Ադամյանի հետխաղյա մեկնաբանությունները

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի՝ «Շիրակ» – «Լոռի» հանդիպումից հետո (1-1) թիմերի գլխավոր մարզիչները մասնակցել են մամուլի ասուլիսի։

«Շիրակն» ու «Լոռին» չորոշեցին հաղթողին (տեսանյութ)

Արմեն Ադամյան, «Լոռիի» գլխավոր մարզիչ

«Երբ խաղավերջում հավասարեցնում ես հաշիվը, դժվար է ասել, թե դժգոհ եմ, բայց եթե խաղի սկզբից նայենք, դժգոհ եմ, գոլը չխփեցինք։ Բայց, ընդհանուր առմամբ, այսօր լավ ֆուտբոլ խաղացինք։ Առաջին խաղակեսում որոշ դրվագներում պաշտպանությունում խնդիրներ եղան, և մրցակիցը պահեր ունեցավ։

Առաջին խմբից Բարձրագույն խումբ բարձրանալիս առաջին միավորը միշտ դժվար է տրվում, բայց հաղթահարեցինք դա։ Հետագայում հոգեբանորեն ավելի հեշտ կլինի։

Թիմի նորեկ Ջոնելի խաղից լրիվ գոհ եմ»։

Վարդան Բիչախչյան, «Շիրակի» գլխավոր մարզիչ

«Առանձնապես բան չկա ասելու, ամեն ինչ շատ պարզ է։ Առաջին խաղակեսում խաղացինք, երկրորդում տանջվեցինք։ Գիտեք, կողմեր ունենք թույլ, պետք է բարելավենք, իսկ բարելավելու համար ժամանակ է պետք, 2 օրվա գործ չէ։ 3 փոխարինում կատարեցի այսօր, բայց ոչնչով չկարողացա խաղի ընթացքը բեկել։ Նույն խնդիրը մնաց պաշտպանվելիս, չկարողացանք թարմություն ապահովել նաև հարձակման գծում։

Խաղի հաշիվը օբյեկտիվ է՝ հաշվի առնելով նաև առաջին խաղակեսի 11 մետրանոցը։ Իմ կարծիքով «Լոռին» երկրորդ կեսում առավելություն ուներ, որը գալիս էր մեր ֆիզիկական վիճակից։ Ամեն դեպքում՝ ունենք այն, ինչ ունենք։ Տեսնենք՝ կկարողանանք այսպես համբերատար միավորներ վաստակել։ Խաղասկզբում թարմ են, հարձակման գծում կան կոմբինացիաներ, հասկանում ենք՝ ինչ ենք ուզում, ինչ ենք անում, ապա երկրորդ կեսում արդեն հասարակ իրադրություններում հասարակ փոխանցումներ չենք կարողանում կատարել։

Ամեն դեպքում՝ շարժվում ենք առաջ։ Պատրաստվում ենք հաջորդ խաղին՝ «Արարատի» դեմ։

Տրանսֆերներ չենք սպասում, որովհետև այս պահին ում էլ բերենք, նույն վիճակն է լինելու, որովհետև այս պահին ազատ են միայն թիմ չունեցող ֆուտբոլիստները, հետևաբար իմաստ չեմ տեսնում։ Չեմ բացառում՝ մեկ ֆուտբոլիստ հնարավոր է լինի, բայց այս կազմով պետք է խաղանք մինչև դեկտեմբեր։ Դեկտեմբերին արդեն կունենանք երկար ժամանակ, ծանրութեթև կանենք աշնանային հատվածը, որոշ խաղացողներից կհրաժարվենք, որոշներին էլ կփորձենք ձեռք բերել»։

Հայկական ֆուտբոլի բոլոր նորություններին ծանոթանալու համար հետևեք Vivaro News-Armenian Football էջին։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Արթուր Սողոմոնյան. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռիին», և իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք»

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 34-րդ տուրը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման հայտնի մրցավարը որակազրկվեց

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

Վահե Գևորգյան. «Արդյունքը արդարացի էր»

Ալեքսանդր Տարխանով. «Խաղի ելքը վճռեց մրցավարը, մենք բողոք ենք ներկայացնելու»

Դեսիրեն «Փյունիկին» գցում է չեմպիոնական գրաֆիկից՝ ոչ-ոքի Վանաձորում (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ». մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում

Մարզչական «մենամարտ»․ «Ալաշկերտ» – «Լոռի» հանդիպման մարտավարական վերլուծությունը (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհետևեց «Բանանցի» օրինակին և հաղթեց․ չեմպիոնական պայքարը շարունակվում է (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկն» իր առաջիկա մրցակցին արդեն 2 անգամ պարտվել է առաջնությունում․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 34-րդ տուրին ընդառաջ

«Լոռիի» գլխավոր տնօրենը հեռացել է զբաղեցրած պաշտոնից

«Արարատ-Արմենիայի» ռեկորդներից մեկը մնաց «անսասան», իսկ մյուսը գերազանցեց «Բանանցը»

Վարդան Բիչախչյան․ «Ափսոսանքի զգացում կա․ ունենք գոլ խփելու խնդիր և պետք է գտնենք այն ֆուտբոլիստին, որը կդառնա հարձակման գծի առաջատարը» (տեսանյութ)