fbpx

Զավեն Բադոյանը գոլ է խփել հայկական 7 տարբեր թիմի կազմում

ԲԽ-ի 2-րդ տուրը՝ 10 փաստով

Առաջնության 2-րդ տուրում ևս մեկ թիմ՝ «Արցախը» նորամուտը նշեց Բարձրագույն խմբում: Գրանցվեց մարզչական առաջին պաշտոնանկությունն ու անդրանիկ ինքնագոլը:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Առաջնության 2-րդ տուրում կայացած 3 հանդիպումներում («Ալաշկերտ»«Փյունիկ» խաղը հետաձգվել է) դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին, մեկ խաղում էլ գրանցվեց ոչ-ոքի: Առաջնությունն առայժմ անցնում է հյուրերի առավելությամբ, որոնք տոնել են 3 հաղթանակ, 2 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են մեկ պարտություն:

Մեկնարկային տուրի համեմատ 2-րդ տուրի հանդիպումներն ավելի գոլառատ էին: 3 խաղում խփվեց 6 գոլ: Առաջնության մեկնարկից անցկացված 6 հանդիպումներում 9 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 1,5 գոլ մեկ խաղում:

2. «Արցախը» հաղթանակով նշեց նորամուտը Բարձրագույն խմբում՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով «Բանանցի» նկատմամբ: Այդ խաղում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտը նշեց նաև Ռաֆայել Նազարյանը:

Ռաֆայել Նազարյան․ «Ֆեդերացիան պետք է լեգեոներների սահմանափակում մտցնի հայկական ակումբներում» (տեսանյութ)

3. Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ «Արարատն» անդրանիկ հաղթանակը տոնեց, իսկ Վադիմ Սկրիպչենկոն իր սաների հետ առաջին անգամ անհաջողության մատնվեց:

4. Զավեն Բադոյանը գոլով նշեց նորամուտն «Արարատում»՝ խփելով Բարձրագույն խմբում 35-րդ գնդակը: «Արարատը» հայկական 7-րդ ակումբն է, որի մարզաշապիկը կրեց Բադոյանը: Նա իր ֆուտբոլային կարիերան սկսել էր «Կիլիկիայում» 2006թ. առաջնությունում՝ «Փյունիկի» հետ խաղում բացելով գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում: Հետագայում Բադոյանը ելույթները շարունակել է «Գանձասար-Կապանում», «Իմպուլսում», «Փյունիկում», «Բանանցում» և «Ալաշկերտում»: Հետաքրքիր է, որ բոլոր թիմերում էլ Բադոյանը գոլերի հեղինակ է դարձել:

5. «Արարատ-Արմենիայի» բուլղարացի ֆուտբոլիստ Իվայլո Դիմիտրովը 2-րդ անընդմեջ խաղում դաշտից չհեռացավ առանց գոլի և 2 գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության 2-րդ տուրից հետո 3-ական գնդակով առջևից էին ընթանում փյունիկցի Ալիկ Առաքելյանն ու ալաշկերտցի Միհրան Մանասյանը:

Փնտրվում են գոլահարներ մեր ակումբների և հավաքականի համար

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Միշտ ասում եմ իմ ֆուտբոլիստներին, որ Մխիթարյանի մակարդակին հասնելու համար պետք է կրկնակի ավելացնեն». Անդրեյ Տալալաև

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլը բոլորի համար է. Դավիթն առաջին անգամ մեկնաբանեց ֆուտբոլային հանդիպում

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցում» հանդես եկող հայ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են հրավիրվելու հավաքական» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ոչ թե մրցակիցներն են գոլային պահեր «սարքում» մեր դարպասին, այլ՝ մենք» (տեսանյութ)

Բուգուհի․ «Արարատ-Արմենիան» ավելի ուժեղ է, քան «Շիրակը», ես ճիշտ տեղում եմ հայտնվել»

Արամ Ոսկանյան․ «Ձախողում կլինի, եթե չդառնանք Հայաստանի չեմպիոն» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Մենք վաղը մոռանալու ենք այս հաղթանակի մասին ու պատրաստվելու հաջորդ խաղին» (տեսանյութ)

Ֆանտաստիկ Կոբյալկո ու «ոսկե» խաղում հաղթած «Արարատ-Արմենիա», «Բանանցն» էլ ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» սուպերխաղը և «Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Յուրի Նագայցևը՝ հավաքականի թեկնածուների մարզավիճակի, Ալիկ Առաքելյանին ավելի ուժեղ ակումբ բաց թողնելու պատրաստակամության և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Ֆուտբոլիստների վարպետությունը պետք է բարձրացնենք, իսկ հոգեբանական խնդիրը կլուծվի 1-2 հաջող խաղից հետո» (տեսանյութ)

«Փյունիկը» սրում է չեմպիոնական պայքարը․ երևանյան թիմը ծանր հաղթանակ տոնեց «Արցախի» նկատմամբ (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Մարզային դերբին, իհարկե, տխուր էր, քանի որ տեղի էր ունենում Երևանում․ VNews-ի ֆոտոշարքը