fbpx
Բաժիններ

Զավեն Բադոյանը գոլ է խփել հայկական 7 տարբեր թիմի կազմում

ԲԽ-ի 2-րդ տուրը՝ 10 փաստով

6. Գրիգոր Աղեկյանը դարձավ Բարձրագույն խմբում «Արցախի» անդրանիկ գոլի հեղինակը՝ գրավելով իր նախկին թիմի դարպասը: Առաջին խմբի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն (18 գոլ) Բարձրագույն խմբում իր 2-րդ գոլը խփեց: Գոլերի հաշիվը նա բացել էր 2016թ. հոկտեմբերի 29-ին՝ «Բանանցի» կազմում գրավելով «Շիրակի»  դարպասը:

7. Գրանցվեց առաջնության առաջին ինքնագոլը, որի հեղինակն «Արարատ-Արմենիայի» փորձառու պաշտպան Հրայր Մկոյանն է: Նա մեկնարկային տուրում դարձել էր ընթացիկ առաջնությունում առաջին 11մ հարվածն իրացրած ֆուտբոլիստը:

8. Շիրակցի Պաբլո Կրուզն ու «Լոռիի» լեգեոնական Եթոպ Ուդոն բացեցին գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում: Կրուզն ընդգրկվեց «Շիրակում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում: «Լոռիի» դարպասը նա գրավեց 26 տարեկան 225 օրականում:

Վարդան Բիչախչյանի և Արմեն Ադամյանի հետխաղյա մեկնաբանությունները

9. Իսկ ահա «Լոռիի» մեկ այլ լեգեոնական՝ Ուգոչուկվու Իվուն ընթացիկ առաջնությունում 11մ հարված չիրացրած առաջին ֆուտբոլիստը դարձավ: Նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: Դա ՀՀ առաջնություններում «Շիրակի» հանդիպումներում նշանակված հոբելյանական՝ 200-րդ 11մ հարվածն էր: Դրանցից 111-ը նշանակվել է «Շիրակի» օգտին, որից դիպուկ է իրացվել 88-ը (79,2 տոկոսը): Շիրակցիները 89 անգամ են պատժվել 11մ հարվածով: Մրցակիցներին հաջողվել է 66 անգամ (74,1 տոկոսը) գրավել «Շիրակի» դարպասը:

10. Ընթացիկ առաջնությունում մարզչական առաջին պաշտոնանկությունը գրանցվեց: «Արցախին» պարտվելուց հետո հրաժարական տվեց «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը՝ տեղը զիջելով Իլշատ Ֆայզուլինին: Հայ մասնագետը թիմի ղեկը ստանձնել էր 2016/17թթ. առաջնության 21-րդ տուրում՝ փոխարինելով Արթուր Ոսկանյանին:

Արամ Ոսկանյանի մամուլի ասուլիսը, որից կարճ ժամանակ անց նա հրաժարական տվեց (տեսանյութ)

Արամ Ոսկանյանի գլխավորությամբ նախորդ առաջնությունում «Բանանցը» դարձել էր արծաթե մրցանակակիր: Նրա օրոք «Բանանցը» ՀՀ առաջնություններում անցկացրած 42 հանդիպումներում 12 հաղթանակ է տոնել, 14-ն ավարտել է ոչ-ոքի, կրել է 16 պարտություն, խփել է 45 գնդակ, սեփական դարպասը բաց է թողել 48 գոլ:

Աշոտ Հայրապետյան

Հայկական ֆուտբոլի բոլոր նորություններին ծանոթանալու համար հետևեք Vivaro News-Armenian Football էջին։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Դյուդելանժի» գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆերերա. «Այսպիսի թիմով մենք չենք կարող մեզ ֆավորիտ համարել»

Բարձրագույն խմբի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Մինասյանը ճիշտ էր․ «Արարատ-Արմենիան» տակտիկապես հաղթեց «Սաբուրթալոյին»

Պաշտոնական․ «Ալաշկերտը» համալրվեց «Ուրարտուի» նախկին հարձակվողով

Podcast #4. Հայկական ակումբների ելույթները Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում

Հայաստանի Մ19 և Մ17 հավաքականները նոր մարզիչներ ունեն

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

«Արարատ-Արմենիայի»՝ Եվրոպա լիգայի 4-րդ փուլի հանդիպումները կցուցադրվեն հայկական հեռուստատեսությամբ

Անդրիա Դրագոևիչը հրավիրվել է Մոնտենեգրոյի հավաքական

Ալեքսանդր Տարխանով․ «Վաղուց հետաքրքրություն կա Յուրա Մովսիսյանի նկատմամբ»

Սերգեյ Բոյկո․ «Մեզ ձեռնտու էր «Փյունիկի» հետ հենց հիմա խաղալը»

«Արարատի» խելահեղ մեկնարկը․ 3-րդ «զոհը» «Փյունիկն» էր (տեսանյութ)

«Զենիթի» հայ պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

2 ֆուտբոլիստ լքեց «Փյունիկը»

«Արարատ – Արմենիա» – «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքը սկսված է