fbpx

Արաս Օզբիլիս․ «Ինձ համար միանշանակ օգտակար կլինի հոլանդական միջավայր վերադառնալը»

«Վիլեմ II»-ը պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին։

Վերջինիս տրանսֆերային իրավունքները պատկանում են թուրքական «Բեշիքտաշին», իսկ առաջիկա մրցաշրջանը հոլանդական ակումբում կանցկացնի վարձավճարով։ «Վիլեմ II»-ը Հոլանդիայի նախորդ առաջնությունում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։

Օզբիլիսը, ով նոր ակումբում կրելու է 7 համարի մարզաշապիկը, ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է հետևյալը․ «Վերջին տարիները բարդ էին ինձ համար, քանի որ քիչ էի խաղում։ Այժմ կրկին ցանկանում եմ վայելել խաղը։ Իմ տեղափոխությունն այստեղ գիտակցված որոշում է։ Այս թիմում ծանոթներ ունեմ «Այաքսից»։ Ինձ համար միանշանակ օգտակար կլինի հոլանդական ծանոթ միջավայր վերադառնալը»։

Հիշեցնենք, որ Օզբիլիսն Ամստերդամի «Այաքսի» սան է, հանդես է եկել նաև վերջինիս գլխավոր թիմում։

Հայկական ֆուտբոլի բոլոր նորություններին ծանոթանալու համար հետևեք Vivaro News-Armenian Football էջին։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ինտերին» ու «Բարսելոնային» 10 միլիոն եվրո է բաժանում համաձայնության հասնելու համար

2015-ից «Յուվենտուսում» և 0 պաշտոնական խաղ․ հարձակվողը վերջնականապես հեռացել է թուրինյան ակումբից

Հայտնի է՝ ով է լինելու «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր տրանսֆերային նպատակը

Իսպանիայում «Ռեալի» առաջին տրանսֆերն արդեն կայացած են համարում

«Արսենալն» ուշադրությունը սևեռել է «Սևիլիայի» կիսապաշտպանի վրա

«Յուվենտուսի» մարզական տնօրեն. «Ամռանը Իկարդիին հարցրինք, թե ի՞նչ է մտածում «Յուվե» տեղափոխվելու մասին»

Պաշտոնական․ Լուիշ Նանին նոր ակումբ ունի (տեսանյութ)

«Այաքսի» տաղանդի համար կռիվը շարունակվում է. Պայքարին միանում է «Արսենալը»

Ոչինչ բացառված չէ. Նեյմարի հոր հայտարությունը ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ

60 մլն ֆունտ Գենդուզիի համար․ ՊՍԺ-ն փոշմանել է

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է վաճառել իր հարձակվողի տրանսֆերը

Դենիս Տալալայը՝ Անդրեյ Տալալաևի գլխավորած «Փյունիկում»

Արաս Օզբիլիսը 2019-ին առաջին անգամ ամբողջական խաղ է անցկացրել «Վիլլեմ II»-ում

Անգլիական գրանդը բանակցում է Իսկոյի հետ

«Յունայթեդը» 70 մլն ֆունտ է պատրաստում «Բորուսիայի» հրաշամանուկի համար

«Արսենալը» փոխարինող է գտել Օզիլին