fbpx

«Փյունիկի» դարպասապահ Դրագոևիչը՝ պատմական ցուցանիշի հեղինակ

Թեև «Փյունիկին» չհաջողվեց ևս մեկ նշանակալի հաջողության հասնել եվրագավաթներում, սակայն թիմի սերբ դարպասապահ Անդրիա Դրագոևիչն իր գերազանց խաղի շնորհիվ իրոք պատմական նվաճման հասավ՝ գերազանցելով «Շիրակի» նախկին դարպասապահ Անատոլի Այվազովի ռեկորդային ցուցանիշը:

Դրագոևիչը Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում 279 րոպե շարունակ դարպասն անառիկ պահեց: Նա «Փյունիկի» կազմում նորամուտը նշել էր «Վարդարի» հետ պատասխան խաղում՝ ընդմիջումից անմիջապես հետո փոխարինելով Եվգենի Կոբոզևին և դարպասը պահելով անառիկ:

Բաց թողնելով «Տոբոլի» հետ առաջին հանդիպումը` Դրագոևիչը գոլ բաց չթողեց նաև ղազախական ակումբի հետ անցկացրած պատասխան խաղում և «Մաքաբիի» հետ կայացած երևանյան մրցավեճում: Եվ միայն Իսրայելում կայացած հանդիպման 55-րդ րոպեին Դոր Միհային հաջողվեց խոցել սերբ դարպասապահի պաշտպանած դարպասը: Դա Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում Դրագոևիչի բաց թողած առաջին գոլն էր:

Այվազովը եվրագավաթների մեկ խաղարկության ընթացքում՝ 2016/17թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում 260 րոպե անընդմեջ դարպասն անառիկ էր պահել: Գորիի «Դիլայի» հետ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի մեկնարկային խաղում նորամուտը նշելով «Շիրակում», երիտասարդ դարպասապահը 36-րդ րոպեին գոլ բաց թողնելով` մինչև խաղավարտ դարպասն անառիկ էր պահել:          Պատասխան հանդիպման 120 րոպեների ընթացքում էլ մրցակցին չէր հաջողվել գրավել Այվազովի պաշտպանած դարպասը:

ՀՖՖ-ն հորդորում է «Փյունիկին» բացատրել Անդրեյ Տալալաևի խոսքերը

Եվ միայն որակավորման 2-րդ փուլի խաղում Տրնավայի «Սպարտակին» էր հաջողվել խաղավարտից 3 րոպե առաջ խոցել Անատոլի Այվազովի դարպասը:

VNews.am-ը ներկայացնում է եվրագավաթների մեկ խաղարկության ընթացքում դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով 10 լավագույն ցուցանիշները:

ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐ ՐՈՊԵ ԱԿՈՒՄԲ ՄՐՑԱՇԱՐ ԹՎԱԿԱՆ
1.Անդրիա Դրագոևիչ 279 «Փյունիկ» ԵԼ 2018/19
2.Անատոլի Այվազով 260 «Շիրակ» ԵԼ 2016/17
3.Օգնեն Չանչարևիչ 239 «Ալաշկերտ» ԵԼ 2018/19
4.Գևորգ Կասպարով 234 «Ալաշկերտ» ՉԼ 2016/17
5.Գևորգ Կասպարով 223 «Փյունիկ» ՉԼ 2007/08
6.Հարություն Աբրահամյան 197 «Արարատ» ԻԳ 1999/2000
7.Ֆելիքս Հակոբյան 188 «Միկա» ՈԻԳ 2007/08
8.Եվգենի Կոբոզև 183 «Փյունիկ» ԵԼ 2018/19
9.Արմեն Պետրոսյան 182 «Արարատ» ԳԳ 1995/96
10.Անդրանիկ Ղարագյոզյան 181 «Փյունիկ» ՉԼ 2002/03

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատ-Արմենիային» 1 հաղթանակ է պետք Հայաստանի չեմպիոն հռչակվելու համար (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Բանանց», «Արարատ-Արմենիա» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Արթուր Սողոմոնյան. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռիին», և իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք»

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 34-րդ տուրը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման հայտնի մրցավարը որակազրկվեց

Նման երևույթները պետք է անհապաղ արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից. «Փյունիկի» պաշտոնական հայտարարությունը

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

Վահե Գևորգյան. «Արդյունքը արդարացի էր»

Ալեքսանդր Տարխանով. «Խաղի ելքը վճռեց մրցավարը, մենք բողոք ենք ներկայացնելու»

Դեսիրեն «Փյունիկին» գցում է չեմպիոնական գրաֆիկից՝ ոչ-ոքի Վանաձորում (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ». մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում

Մարզչական «մենամարտ»․ «Ալաշկերտ» – «Լոռի» հանդիպման մարտավարական վերլուծությունը (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Բոլոր թիմերի համար էլ դժվար է խաղացանկի տեսանկյունից, բայց պետք է հարմարվել» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ես գոհ եմ մեր տարեց ֆուտբոլիստներից, բայց մեզ նաև երիտասարդներ են պետք» (տեսանյութ)