-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Կլուժի» հետ պատասխան խաղում էլ «Ալաշկերտը» ոչ միայն չկարողացավ գտնել մրցակցի դարպասի բանալին, այլև խայտառակ պարտություն կրեց ու դուրս մնաց հետագա պայքարից:
«Ալաշկերտն» անզոր էր նաև պատասխան խաղում. «Կլուժը» շարունակում է պայքարը (տեսանյութ)
Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1. Ռումինական «Կլուժից» 0-5 ջախջախիչ հաշվով կրած պարտությամբ «Ալաշկերտն» ավարտեց իր անփառունակ ելույթները եվրագավաթների 2018/19թթ. խաղարկությունում: Դա եվրագավաթներում «Ալաշկերտի» կրած ամենախոշոր հաշվով պարտությունն էր: Մինչ այդ ալաշկերտցիները միևնույն 0-3 հաշվով զիջել էին ղազախական «Կայրաթին», երկու անգամ էլ պարտվել էին շոտլանդական «Սելթիկին»:
2. «Ալաշկերտը» նույնությամբ կրկնեց 1998/99թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում շվեդական «Մալմյոյի» հետ «Շիրակի» գրանցած արդյունքները: Գյումրեցիներն էլ առաջին խաղում սեփական հարկի տակ մրցակցին 0-2 հաշվով զիջելուց հետո հյուրընկալվելիս 5 անպատասխան գնդակ էին ընդունել սեփական դարպասը:
3. Եվրագավաթներում 0-5 հաշվով պարտվել են նաև Աբովյանի «Կոտայքը» (1996/97թթ. Գավաթակիրների Գավաթի մրցաշարում՝ Կիպրոսի ԱԵԿ-ին) և «Փյունիկը» (2015/16թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում՝ նորվեգական «Մոլդեին»): Սակայն «Կոտայքը» սեփական հարկի տակ կայացած առաջին խաղում հաղթել էր 1-0 հաշվով, «Փյունիկն» էլ Երևանում պատասխան հանդիպումն էր շահել նվազագույն հաշվով:
4. Եվրագավաթներում հայկական թիմերից ամենախոշոր հաշվով պարտությունը կրել է «Բանանցը»՝ 2008/09թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում հյուրընկալվելիս 0-7 հաշվով զիջելով ավստրիական «Զալցբուրգին»: Այդ թիմի հետ կայացած երկու հանդիպումներում «Բանանցն» ընդհանուր առմամբ 10 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը, ինչը ևս յուրօրինակ հակառեկորդ է:
«Փյունիկի» դարպասապահ Դրագոևիչը՝ պատմական ցուցանիշի հեղինակ
3 անգամ հայկական թիմերը պարտվել են 0-6 հաշվով (1998/99թթ. ԻԳ, «Տորպեդո» Քութայիս, Վրաստան – «Էրեբունի-ՀՄՄ», 2005/06թթ. ԻԳ, «Քսամաքս» Շվեյցարիա – «Լեռնագործ» Երևան, 2009/10թթ. ԵԼ, «ՆԱԿ Բրեդա» Հոլանդիա – «Գանձասար»):
5. Եվրագավաթների 2018/19թթ. խաղարկության Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի մրցաշարերում անցկացրած 6 հանդիպումներում «Ալաշկերտն» ընդամենը մեկ հաղթանակ տոնեց, մեկ խաղ ավարտեց ոչ-ոքի, 4 պարտություն կրեց, խփեց ընդամենը մեկ գնդակ, սեփական դարպասը բաց թողեց 13-ը:
Ընդհանուր առմամբ եվրագավաթների մրցաշարերում անցկացրած 18 հանդիպումներում «Ալաշկերտը» 8-րդ պարտությունը կրեց: Մյուս հանդիպումներից 5-ում ալաշկերտցիները հաղթել են, նույնքան անգամ գրանցվել է ոչ-ոքի: «Ալաշկերտը» խփել է 13 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 27-ը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո