fbpx

12 խաղ, 0 հաղթանակ․ Հայկական թիմերի «դաժան» վիճակագրությունն իսրայելական ակումբների հետ

«Մաքաբի» - «Փյունիկ» հանդիպումը՝ 10 փաստով

Թեև Թել Ավիվի «Մաքաբիի» հետ մրցավեճում «Փյունիկին» չհաջողվեց ևս մեկ պատմական նվաճման հասնել՝ դուրս գալ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ, սակայն Անդրեյ Տալալաևի գլխավորությամբ փյունիկցիներն արժանիորեն ներկայացրին հայկական ֆուտբոլը եվրոպական ասպարեզում:

Երբ հրաշքն այդքան մոտ էր. «Փյունիկն» ավարտում է ելույթները ԵԼ-ում (տեսանյութ)

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. «Փյունիկին» չհաջողվեց դառնալ նաև հայկական առաջին ակումբը, որն իրավունք կստանար հանդես գալու Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում, թեև շատ մոտ էր հաջողությանը: «Մաքաբիին» հաջողվեց կամային հաղթանակ տոնել և հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:

2. «Փյունիկը» դրական հաշվեկշռով ավարտեց իր ելույթները 2018/19թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում՝ անցկացրած 6 հանդիպումներում տոնելով 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 2 պարտություն: Այդ հանդիպումներում փյունիկցիները մրցակիցների դարպասը խփեցին 6 գնդակ, սեփականը բաց թողեցին 4-ը:

Ընդ որում 6 հանդիպումներից 4-ում «Փյունիկը» դարպասն անառիկ պահեց, իսկ սեփական հարկի տակ ընդհանրապես գոլ բաց չթողեց: Փյունիկցիները միայն մեկ խաղում չկարողացան գրավել մրցակցի դարպասը՝ «Մաքաբիի» հետ երևանյան մրցախաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:

3. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունը 19-րդն էր «Փյունիկի» համար, որը թիմի պատմության մեջ ամենահաջողն էր: Փյունիկցիներին առաջին անգամ հաջողվեց հաղթահարել որակավորման 2-րդ փուլի արգելքն ու հանդես գալ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում: Մինչ այդ փյունիկցիները 6 անգամ էին հաղթահարել առաջին փուլի արգելքը:

Եվրագավաթների մրցաշարերում «Փյունիկն» անցկացրած 54 հանդիպումներից հաղթել է 15-ում, 10-ն ավարտել է ոչ-ոքի, կրել է 29 պարտություն, խփել է 50 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 93 գնդակ:

«Փյունիկի» դարպասապահ Դրագոևիչը՝ պատմական ցուցանիշի հեղինակ

4. Առաջին անգամ մրցելով իսրայելական ակումբի հետ` «Փյունիկին» էլ չհաջողվեց հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Առայժմ իսրայելական արգելապատնեշն անհաղթահարելի է հայկական ակումբների համար: Նախկինում մեր թիմերը 3 անգամ հանդիպել էին Թել Ավիվի «Հապոելի» հետ (1999/2000թթ. ՈՒԳ, «Երևան»՝ 0-2, 1-2, 2001/02թթ. ՈՒԳ, «Արարատ»՝ 0-2, 0-3, 2003/04թթ. ՈՒԳ, «Բանանց»՝ 1-1, 1-2), 2 անգամ մրցել էին «Բնեյ Եհուդայի» հետ (2010/11թթ. ԵԼ, «Ուլիս»՝ 0-0, 0-1, 2012/13թթ. ԵԼ, «Շիրակ»՝ 0-2, 0-1):

5. Ընդհանուր առմամբ իսրայելական ակումբների հետ կայացած 12 հանդիպումներում հայկական թիմերին ընդամենը 3 անգամ է հաջողվել խաղն ավարտել ոչ-ոքի՝ կրելով 9 պարտություն: Մեր ֆուտբոլիստները մրցակիցների դարպասն ընդամենը 4 գոլ են խփել, սեփականն ընդունել են 18 գնդակ:

ՀՖՖ-ն հորդորում է «Փյունիկին» բացատրել Անդրեյ Տալալաևի խոսքերը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Փյունիկի» ֆուտբոլիստները բռնցքամարտիկներին բնորոշ մարզում են անցկացրել (տեսանյութ)

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Անդրեյ Տալալաև․ «Անչափ լուրջ առաջարկներ կան Պետրոս Ավետիսյանի և Անդրիա Դրագոևիչի համար»

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել կոտ դ՛իվուարցի հարձակվողի հետ

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը համալրեց «Բանանցը»

Արթուր Ավագյան․ «Ֆուտբոլիստը պետք է 24 ժամ հետևի իր կենսակերպին» (տեսանյութ)

Երևանի «Արարատում» փորձաշրջան են անցնում բազմաթիվ ֆուտբոլիստներ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ «Արարատը» պայմանագիր է կնքել ռուս պաշտպանի հետ

«Շիրակը» հրաժարվել է հերթական լեգեոների ծառայություններից

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Փյունիկը» համալրվեց ուկրաինացի ֆուտբոլիստով

Պաշտոնական. Ռոբերտ Արզումանյանը պաշտոն է ստացել «Փյունիկում»

Հայտնի են «Փյունիկի» մրցակիցներն Ալանիայում կայանալիք ուսումնամարզական հավաքում

«Արարատը»՝ ընթացիկ առաջնության 3 հակառեկորդի հեղինակ

«Տամբովի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկը կտեղափոխվի «Փյունիկ»

2018-ին կայացած խաղի հաշիվը՝ 0-6․ «Փյունիկը» կրկին կհանդիպի ուկրաինական ակումբի հետ

Այստեղ են խաղում առաջնության մասնակիցներից ամենատարեցն ու ամենաարդյունավետը