Գևորգ Կասպարովը՝ ռեկորդի շեմին․ Ամենահետաքրքիրը՝ «Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ» խաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

Գևորգ Կասպարովը՝ ռեկորդի շեմին․ Ամենահետաքրքիրը՝ «Գանձասար-Կապան» – «Ալաշկերտ» խաղին ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ԱԼԱՇԿԵՐՏ» 

19 օգոստոսի, ժ.19:00, Երևան,  Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 3-րդ տուր

24 խաղ, «Գանձասար-Կապանը» հաղթել է 8 անգամ, «Ալաշկերտը»՝ 11, գրանցվել է 5 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 33-33

Ո՞վ կփոխարինի կապանցիների լավագույն ռմբարկուին

«Գանձասար-Կապանը» վերջապես իր առաջին հանդիպումն է անցկացնելու Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ առաջնությունում: Եվրոպա լիգայի մրցաշարում անհաջողության մատնվելուց հետո ալաշկերտցիների հետ մրցավեճը նոր մրցաշրջանում կապանցիների առաջին պաշտոնական խաղն է, որին թիմը բավական երկար է նախապատրաստվել՝ ուժերը փորձարկելով ընկերական հանդիպումներում:

Թիմի կազմում կատարված փոփոխություններից առաջին հերթին պետք է նշել կապանցիների բոլոր տարիների լավագույն ռմբարկու Գեղամ Հարությունյանի բացակայությունը, ինչը մեծ կորուստ է «ԳանձասարԿապանի» համար: Վերջինս վարձավճարով ներկայումս հանդես է գալիս Կարագանդայի «Շախտյորում»:

Ինչ խոսք, կապանցիների համար մեծ կորուստ է նաև Ալեքս Ջունիորի հեռանալը: Նա մեկնել է փորձաշրջանի և չի բացառվում, որ վերադառնա Կապան:

Կկարողանա՞ Գեղամ Հարությունյանին համարժեք փոխարինել «Ալաշկերտի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը, ով իր նախկին թիմի դեմ մրցավեճում պաշտոնական մրցումներում նորամուտը կնշի «Գանձասար-Կապանում»: Ի դեպ, Միհրանն արդեն գոլի հեղինակ է դարձել կապանցիների կազմում Սևանի «Յունիորի» հետ կայացած ընկերական վերջին խաղում: Ամեն դեպքում, Մանասյանից գուցե որոշ ժամանակ պահանջվի կոլեկտիվին մերվելու, նոր թիմակիցների հետ համագործակցությունն ամրապնդելու համար:

Անշուշտ, գանձասարցիներին կարող են մեծ օգուտ տալ նաև «Փյունիկի» նախկին լեգեոնականներ Դրիսա Դիարասուբան և Բակար Բալդեն, որոնք աչքի են ընկնում ագրեսիվ գործողություններով, ինչպես նաև «Արարատում» իրենց լավ դրսևորած Դավիթ Մինասյանն  ու Գևորգ Օհանյանը: Այնպես որ, «Գանձասար-Կապանը» բավական լավ համալրում է ստացել և ընթացիկ առաջնությունում էլ պետք է պայքարի ամենաբարձր տեղերի համար:

Եվրագավաթներում բացահայտվեցին չեմպիոնի խոցելի տեղերը          

Եվրագավաթներում անհաջող ելույթներն ավարտելուց հետո «Ալաշկերտն» իր ողջ ուշադրությունը կրկին բևեռելու է երկրի առաջնությանը, որում մեկնարկել էր «Արարատի» նկատմամբ նվազագույն հաշվով տոնած հաղթանակով:

Եվրագավաթների մրցախաղերը բացահայտեցին ալաշկերտցիների խոցելի տեղերը, որոնց շտկման ուղղությամբ առաջիկայում մեծ աշխատանք պետք է կատարվի: Խոսքն առաջին հերթին թիմի պաշտպանական և հարձակման օղակների մասին է: Եվրագավաթների 6 հանդիպումներում բաց թողած 13 գոլերն ու խփած ընդամենը մեկ գնդակը վկայում են ստեղծված լուրջ հիմնախնդրի մասին:

Կարծում ենք, որ բազմափորձ Էդգար Մանուչարյանն առջևի գծում պետք է որ հաջողությամբ փոխարինի թիմից հեռացած Միհրան Մանասյանին, եթե հաջողվի վերականգնել խաղային նախկին լավագույն որակները: Հարձակողական գործողությունների ակտիվացմանը կարող է նպաստել նաև թիմի մեկ այլ նորեկ՝ Ղուկաս Պողոսյանը, ով տիրապետում է հուժկու հարվածների:

Մի խոսքով, «Ալաշկերտն» իր կազմում ունի բավական հմուտ և փորձառու ֆուտբոլիստներ, ովքեր ունակ են կարգավորելու թիմի խաղը, շտկելու բացթողումները և օգնելու երկրի չեմպիոնին իր տիտղոսի պահպանման համար մղվող պայքարում, որն ընթացիկ առաջնությունում շատ թեժ է լինելու:

Հետաքրքիր 5 փաստ՝ խաղին ընդառաջ

  • Նախորդ մրցաշրջանում հենց «Ալաշկերտն» ու «Գանձասար-Կապանը» նվաճեցին հայկական ֆուտբոլի գլխավոր 3 տիտղոսները: Ընդ որում Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը մրցակիցները վիճարկեցին միմյանց հետ: Գավաթի մրցավեճում հաջողությունն ուղեկցեց գանձասարցիներին, որոնք հաղթեցին հետխաղյա 11մ հարվածաշարում, իսկ Սուպերգավաթի խաղում «Ալաշկերտը» երկրորդ կազմով առավելության հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ:
  • Նախորդ առաջնությունում մինչև 5-րդ շրջանի մեկնարկը «Գանձասար-Կապանը» միակ թիմն էր, որին «Ալաշկերտը» ոչ մի կերպ չէր կարողացել հաղթել՝ կրելով 3 պարտություն, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի:

  • 2013թ. սեպտեմբերի 14-ին Բարձրագույն խմբում թիմերի միջև կայացած առաջին հանդիպումը մրցակիցների դիմակայության ամենագոլառատ խաղն էր: Գանձասարցիները Սևադա Արզումանյանի գլխավորությամբ 9-2 հաշվով ջախջախեցին «Ալաշկերտին», որին մարզում էր Արմեն Սանամյանը: Դա ՀՀ առաջնություններում «Գանձասար-Կապանի» ամենախոշոր հաշվով հաղթանակն էր, իսկ ալաշկերտցիների համար՝ ամենախոշոր հաշվով պարտությունը:
  • Հենց «Գանձասար-Կապանի» հետ նախորդ առաջնության ավարտական տուրի խաղում խոցելով Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը՝ Արտակ Եդիգարյանը շրջանցեց կապանցի Գեղամ Հարությունյանին և 13 գնդակով դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն:
  • Ընթացիկ առաջնության ամենատարեց մասնակիցը՝ 38-ամյա Գևորգ Կասպարովը«Ալաշկերտի» հետ հանդիպմանը մասնակցելու դեպքում կդառնա ՀՀ առաջնություններում կապանցիների կազմում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը՝ գերազանցելով Արսեն Ավետիսյանի ցուցանիշը: Հետաքրքիր է, որ Կասպարովը նաև մինչ օրս «Ալաշկերտում»  հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստն է: 2017թ. մայիսի 31-ին «Ալաշկերտի» կազմում իր վերջին խաղում՝ «Արարատի» հետ մրցավեճում նա 36 տարեկան 310 օրական էր:

Գլխավոր դիմակայությունը՝ Միհրան Մանասյան VS «Ալաշկերտ»

Միգուցե ճակատագրի հեգնանք է, բայց Մանասյանը կարող է հենց «Ալաշկերտի» դեմ խաղում նշել նորամուտը կապանյան թիմում։ Այո՛, Հայաստանում ֆուտբոլիստները հաճախ են փոխում ակումբային գրանցումները, բայց Մանասյանի դեպքում այլ է։ Նա կարծես դարձել էր «Ալաշկերտը» բնորոշող խաղացողներից մեկը, առանց ում դժվար էր պատկերացնել այդ թիմը։

«Ալաշկերտի» պաշտպանությունը եվրոպական չափանիշներով գուցե մրցունակ չէ, բայց Հայաստանում ամենաամուրներից մեկն է։ Այնպես որ, Մանասյանի համար իսկական փորձություն է լինելու նախկին թիմի պաշտպանների դեմ մրցելը։ Այդ հարձակվողը վերջին առաջնությունում ընդամենը 9 անգամ է աչքի ընկել, ուստի այժմ պետք է փորձի ցուցադրել ավելի բարձր արդյունավետություն։

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Գանձասար-Կապան»՝ Գեղամ Հարությունյան, Նարեկ Բեգլարյան՝ 5-ական գոլ:

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան՝ 7 գոլ:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները

Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

Արմեն Պետրոսյան․ «Լավ կպատրաստվենք երկրորդ խաղին․ պայքարելու ենք մինչև վերջ» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Այսօր ստեղծած գոլային պահերի քանակը կբավականացներ մի քանի հանդիպման համար» (տեսանյութ)

Օգանայի գոլն օգնեց «Արարատ-Արմենիային» հաղթելու «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

VBet Հայաստանի գավաթ. «Արարատ-Արմենիա»- «Գանձասար-Կապան» (ուղիղ եթեր)

Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VBet Հայաստանի գավաթում սկսվում է վճռական փուլը․ Կիսաեզրափակիչ խաղերին ընդառաջ

«Արարատ-Արմենիան» ընթանում է նախորդ տարվա չեմպիոնական գրաֆիկի զգալի գերազանցմամբ

«Արարատ» – «Լոռի»․ 2 կարմիր քարտ, բայց առանց դարպասի գրավման (տեսանյութ)

«Արարատ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Սա այն խաղը չէր, որին ընդունակ է թիմը» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Տա Աստված, հաջորդ մրցաշրջանում վերադառնանք առաջնության նախկին ձևաչափին» (տեսանյութ)

Գևորգ Օհանյանն ավարտել է մարզական կարիերան