fbpx

Նավից՝ պարահանդես․ Ամենահետաքրքիրը՝ «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

«ՓՅՈՒՆԻԿ» – «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»

19 օգոստոսի, ժ.21:30, Երևան,  «Հանրապետական»  մարզադաշտ, 3-րդ տուր

Թիմերն առաջին անգամ են հանդիպելու

Առաջնության առաջին խաղը՝ պատմական նվաճումից հետո

Թել-Ավիվի «Մաքաբիի» հետ հանդիպման սկզբից ուղիղ 72 ժամ անց «Փյունիկը» վերջապես կմեկնարկի Հայաստանի ընթացիկ առաջնությունում՝ հյուրընկալելով Բարձրագույն խմբի նորեկ «Արարատ-Արմենիային»:

Գուցե հաջորդ տարվա գարնանը մրցակիցների միջև կայանալիք հանդիպումները վճռորոշ լինեն չեմպիոնի կոչման համար պայքարում: Իսկ առայժմ առաջիկա հանդիպման ֆավորիտն, իհարկե, «Փյունիկն» է, որը եվրագավաթներում իր հիանալի ելույթներով  և պատմական նվաճմամբ  հաճելի բազում պահեր պարգևեց մեծ հաղթանակների կարոտ հայ ֆուտբոլասերներին՝ վերադարձնելով հավատը հայկական ֆուտբոլի լուսավոր ապագայի հանդեպ:

Ճիշտ է, եվրագավաթներում ունեցած մրցելույթները փյունիկցիներից մեծ ջանքեր են պահանջել, առաջիկա հանդիպմանն էլ պատշաճ ձևով նախապատրաստվելու և ուժերը վերականգնելու համար ֆուտբոլիստները բավարար ժամանակ չեն ունեցել:

Ուստի բացառված չէ, որ «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում «Փյունիկի» մեկնարկային կազմում որոշակի փոփոխություններ կատարվեն. մասնավորապես խաղադաշտ դուրս գան վնասվածքից արդեն ապաքինված Արթուր Քարտաշյանն ու Կառլեն Մկրտչյանը, ով նոր մրցաշրջանում իր առաջին ելույթն արդեն ունեցել է՝ մասնակցելով «Մաքաբիի» հետ կայացած պատասխան հանդիպմանը:

Ռուսաստանցի մասնագետ Անդրեյ Տալալաևը կարճ ժամանակահատվածում կարողացավ նոր թիմ կազմավորել, որն արդեն այժմ իրենից բավական մարտունակ կոլեկտիվ է ներկայացնում: Անվանի մարզիչն արդեն իսկ դրսևորել է իր մարզչական հմտությունները, որի առաջին «պտուղները» համտեսեցինք Եվրոպա լիգայի մրցախաղերում:

Անդրեյ Տալալաևը թիմ է հրավիրել մի խումբ լեգեոնականների, որոնցից շատերն արդեն հասցրել են իրենց լավագույն կողմերով դրսևորել եվրագավաթների մրցախաղերում: Նրանցից հատկապես առանձնանում են դարպասապահ Անդրիա Դրագոևիչն ու հարձակվող Մոհամեդ Կոնատեն: Եվրագավաթներում 2 գոլի հեղինակ դարձած, տեխնիկական վարպետությամբ և գոլային հոտառությամբ աչքի ընկնող այս ֆուտբոլիստն, անշուշտ, ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուի կոչման հավակնորդներից մեկն է դառնալու:

Իհարկե, դեռևս որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի «Փյունիկում» ընդգրկված նոր ֆուտբոլիստները խաղադաշտում ընդհանուր լեզու գտնեն թիմակիցների հետ, ավելի ամրապնդվի խաղային օղակների միջև համագործակցությունը: Բայց որ «Փյունիկը» չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդներից մեկն է, երկու կարծիք չի կարող լինել:

Լուրջ փորձություն Բարձրագույն խմբի նորեկի համար

Հայկական ֆուտբոլում իր առաջին քայլերը կատարող «Արարատ-Արմենիան» արդեն առաջնության մեկնարկային խաղում ապացուցեց, որ բավական ուժեղ թիմ է՝ վստահ հաղթանակ տոնելով Բարձրագույն խմբի մեկ այլ նորեկի՝ «Լոռիի» նկատմամբ:

Ճիշտ է, 2-րդ տուրում «Արարատի»  հետ համառ մրցակցությունում «Արարատ-Արմենիան» առաջնությունում առաջին պարտությունը կրեց, սակայն կրկին թիմի խաղը լավ տպավորություն թողեց:

Թիմի նոր գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն իր տրամադրության տակ ունի ինչպես մի խումբ լեգեոնականների, այնպես էլ հայկական տարբեր ակումբներում Բարձրագույն խմբի առաջնությունների մասնակցության զգալի փորձ ունեցող տեղացի ֆուտբոլիստների: Ուստի պատահական չէ, որ նման հավասարակշռված կազմ ունեցող թիմի ղեկավարությունը լուրջ ակնկալիքներ ունի:

Թե որքանով կարդարանան սպասելիքները, ցույց կտան թիմի մասնակցությամբ առաջիկա հանդիպումները: Իսկ «Փյունիկի» հետ առաջիկա մրցավեճը «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների համար լուրջ փորձություն կարող է դառնալ Բարձրագույն խմբի նորեկի իրական հնարավորությունները բացահայտելու գործում: Կասկածից վեր է, որ «Արարատ-Արմենիան» իր բոլոր ջանքերը կներդնի քննությունը հաջող հանձնելու համար:

Գլխավոր դիմակայությունը՝ Արման Հովհաննիսյան և Գոռ Մալաքյան VS «Փյունիկ»

Նրանք որպես ֆուտբոլիստներ ձևավորվել և կայացել են հենց «Փյունիկում»։ Հետաքրքիր է, որ այս խաղացողները գրեթե միանման ճանապարհ են անցել՝ «Փյունիկից» հետո հանդես գալով «Ալաշկերտում» և «Շիրակում», ապա տեղափոխվելով Ուկրաինա։ Միայն այդտեղ կա տարբերություն․ եթե Արմանը հանդես է եկել «Զիրկայում», ապա Գոռը եղբոր՝ Էդգար Մալաքյանի հետ ելույթ է ունեցել «Ստալում»։

Հովհաննիսյանը «Փյունիկում» նույնիսկ սկանդալի կենտրոնում էր հայտնվել, երբ 2014թ․ «Գանձասարի» դեմ խաղի ընդմիջման ժամանակ հանդերձարան գնալու փոխարեն վազել էր խաղադաշտ առանց մարզաշապիկի և կարմրած մեջքով: «Փյունիկի» հետագա պարզաբանումը, թե ֆուտբոլիստն անձնական լուր էր ստացել ընտանիքից և անմիջապես վերցրել էր հեռախոսն ու դուրս վազել, ընդհանրապես համոզիչ չէր։ Ինչևէ, հիմա Արմանը բավականին առաջադիմել է, և նրա ցուցադրած խաղը վկայում է, որ պատրաստ է դառնալ Հայաստանի հավաքականի հիմնական ձախ պաշտպանը։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արարատյան ու մարզային դերբիներ, «Փյունիկ» – «Ալաշկերտ» սուպերխաղ․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 29-րդ տուրին ընդառաջ

Հայկական 8 ակումբ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր է ստացել

Աշոտ Աղաբաբյանը վարվել էր Չելոյանցի պես․ Ի՞նչ էր պատահել 2000 թվականին Ճաղարյանի մրցավարության հետևանքով

Աբրահամ Խաշմանյան․ «Կիսաեզրափակիչում հայտնված թիմերից ում հետ էլ խաղայինք եզրափակիչում, շանսերը 50-50 էին լինելու» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Ցավալի է, երբ 2 անգամ ոչ-ոքի ես խաղում և դուրս մնում պայքարից» (տեսանյութ)

Հայաստանի գավաթ. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արարատ-Արմենիայի» հետ և դուրս եկավ եզրափակիչ

Արթուր Պետրոսյան․ «Մեր ակումբի սեփականատերը գիտեր այս ամենի մասին, բայց ինձ ոչինչ չէր ասել»

«Բանանցը» տեխնիկական պարտություն կրեց, և «Լոռին» դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

Հայաստանի գավաթ. «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա». ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 28-րդ տուրը

Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Դարպասապահ Նռանյանը և «Փյունիկի» ծանրագույն հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղից

Գևորգ Նռանյան․ «Շատ անսովոր էր դարպասապահի դիրքում, բայց ամեն ինչ անում էի թիմին փրկելու համար» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Փշաքաղվում եմ իմ ֆուտբոլիստների մասին խոսելիս․ ուրախ եմ, որ նման թիմի մարզիչ եմ» (տեսանյութ)

Ալեքսանդր Թարխանովը՝ դրամատիկ խաղի, իր պայմանագրի ժամկետի և Ռոբերտ Արզումանյանի՝ թարգմանչի աշխատանքի մասին (տեսանյութ)