fbpx

Անտեսված երիտասարդներ․ Մեղավոր են թե՛ ֆուտբոլիստները, թե՛ ակումբներն ու մարզիչները

Ֆուտբոլային հանդիպումների ելքերն այսօր առավել քան երբեք կախված են մարզչական որոշումներից։ Ճիշտ է, անհատ վարպետների գործոնը միշտ էլ կա, սակայն մեր օրերում եթե չունես ընդհանուր նպատակի շուրջ համախմբված թիմ, ապա մեկ գերաստղը քիչ բան կարող է որոշել։ Ամենաթարմ օրինակը գտնելու համար վերադառնանք Ռուսաստան․Դիդիե Դեշամը ֆրանսիացի մի խումբ աստղերից «անխափան մեքենա» ստացավ, իսկ Խորխե Սամպաոլին տապալվեց՝ ամբողջ հույսը դնելով Մեսիի հանճարի վրա։

Ցանկացած մասնագիտության մեջ, այդ թվում՝ մարզչական գործում, շատ կարևոր է անընդհատ սովորելու և զարգանալու ցանկությունը։ Ցավալի է, բայց մեր ոչ բոլոր մարզիչներն են ուշադրությամբ հետևում ժամանակակից ֆուտբոլի միտումներին ու փորձում քաղել օգտակարը։ Իսկ ֆուտբոլն անընդհատ փոխվում է՝ սկսած ֆուտբոլիստների նկատմամբ մոտեցումից մինչև տակտիկական ամենափոքր մանրուքը։ Եթե ստացել ես մարզչական «Պրո» արտոնագիր, դա դեռ չի նշանակում, որ սովորելու այլևս ոչինչ չկա։

Մեղադրե՞լ մարզչին, եթե նա խաղաժամանակ չի հատկացում երիտասարդ ֆուտբոլիստին

Շատ բան կախված է ակումբների ղեկավարներից։ Հայաստանի Բարձրագույն խմբի բոլոր թիմերի առջև էլ նպատակ է դրվում առնվազն նվաճել եվրագավաթի ուղեգիր։ Բնական է, մարզիչն էլ պահանջում է համապատասխան կազմ՝ խնդիր լուծելու համար։ Այդտեղից էլ գալիս է լեգեոներներին հրավիրելու օրհասական հարցը։ Նրանք ժամանում են հիմնականում մեկ մրցաշրջանի առաքելությամբ։

Տվյալ պարագայում էլ կարող են տուժել հայ երիտասարդ ֆուտբոլիստները, ովքեր գուցե արժանի են, բայց իրենց դրսևորելու հնարավորություն գրեթե չեն ստանում։ Այս դեպքում չի կարելի ամբողջ բեռը գցել մարզչի ուսերին, քանի որ նրա առջև կոնկրետ խնդիր է դրված, և եթե այն չկատարի, ապա կմնա առանց աշխատանքի։ Իսկ Հայաստանում թիմերը քիչ են, մարզիչները՝ շատ։

Ի վերջո, պե՞տք է վստահել երիտասարդ ֆուտբոլիստներին, թե՞ ոչ

Շատ են ասում, թե ինչու այս կամ այն մարզիչը խաղադաշտ դուրս չի բերում հայ երիտասարդ խաղացողին, սակայն մեկ բան հստակ է․ եթե այդ ֆուտբոլիստն իրոք արժանի լինի մեկնարկային կազմում հայտնվելուն, ապա ոչ մի լեգեոներ էլ չի կարող կանգնել նրա ճանապարհին։

Փնտրվում են գոլահարներ մեր ակումբների և հավաքականի համար

Ընդ որում, 90%-ով ամեն ինչ վճռվում է մարզումների ժամանակ։ Ո՞վ է ասել, որ հայ ֆուտբոլիստը պետք է լավ չաշխատի մարզման ժամանակ, բայց ստանա խաղաժամանակ միայն նրա համար, որ տեղացի է։ Իսկ մարզչական շտաբին քննադատողներն էլ հնարավորություն չունեն տեսնելու, թե տվյալ ֆուտբոլիստն ինչպես է աշխատում մարզումների ժամանակ, ինչ առաջընթաց ունի և որքանով է պատրաստ կատարելու մարզչի պահանջները։

Մարզիչն ինքն իր թշնամին չէ, որ պոտենցիալով խաղացողին ընդհանրապես շանս չտա։ Ի վերջո, եթե ֆուտբոլիստը հետագայում լուրջ աճ ունեցավ ու խաղաց արտասահմանում, հենց մարզչի լավ աշխատանքն է ավելի ուշ քննարկվելու և մեծարվելու։ Եվ տվյալ խաղացողը պետք է հասկանա, որ իրեն դրսևորելու շանս ստանա գուցե 2-3 անգամ, ու դրանցից հարկավոր է օգտվել։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

«Բանանցը» հրաժեշտ է տվել Արթուր Ավագյանին

Տիգրան Բարսեղյան. «Հաջողություն էր, որովհետև բոլորս հավատում էինք» (տեսանյութ)

Մեկ բառով՝ ուրախություն. ՀՖՖ-ն բացառիկ կադրեր է ներկայացրել (տեսանյութ)

Արժանապատիվ ֆուտբոլը հաղթանակներ է բերում. Հայաստանի հավաքականի թեժ հունիսը

Հայաստանից կրած պարտությունից հետո Հունաստանի հավաքականի առաջատարները պահանջում են մարզչի հեռացումը

Առաջին գոլերն ու առաջին հաղթանակը հույների հետ մրցավեճում. Հունաստան-Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Երբ մեր երկրպագուներն ավելի շատ էին, ու ավելի ուրախ. Հունաստան – Հայաստան խաղի ֆոտոշարքը

Կամո Հովհաննիսյան․«Այս անգամ ես ձեզ հարցեր տամ» (տեսանյութ)

Ռումյան Հովսեփյան․ «Պայքար, աշխատանք, ցանկություն ու վերջ» (տեսանյութ)

Գևորգ Ղազարյան․ «Առաջադրանք կար լինել նույնքան ագրեսիվ, ինչքան Լիխտենշտեյնի հետ էինք» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան արձագանքել է Հունաստանի նկատմամբ հաղթանակին

Յուրա Մովսիսյանը շնորհավորել է խաղընկերներին

Գևորգ Ղազարյանը ճանաչվել է Հունաստան – Հայաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ