fbpx

Լավագույն ռմբարկուներ՝ Գևորգ Ղազարյան ու Արթուր Պետրոսյան․ Ամենահետաքրքիրը՝ «Շիրակ» – «Փյունիկ» խաղին ընդառաջ

«ՇԻՐԱԿ» – «ՓՅՈՒՆԻԿ»

22 օգոստոսիժ.14:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ, 4-րդ տուր

82 խաղ, «Շիրակը» հաղթել է 26 անգամ, «Փյունիկը»՝ 44, գրանցվել է 12 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 90-131

Ոչ-ոքիների համաճարակ «Շիրակում»

Հայտնի պատճառներով նախապատրաստական փուլ չանցած շիրակցիներին ոչ մի կերպ չի հաջողվում ընթացիկ առաջնությունում անդրանիկ հաղթանակը տոնել: «Արարատի» հետ խաղում էլ «Շիրակը» կրկին խաղադաշտից հեռացավ մեկ միավոր վաստակած՝ 3-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցելով իր օգտին, որից երկուսը՝ գոլազուրկ:

«Արարատի» հետ մրցավեճում «Շիրակն» ուներ գոլ խփելու հիանալի հնարավորություն, սակայն Արամ Մուրադյանը չիրացրեց 11մ հարվածը: Ճիշտ է, հանուն արդարության պետք է նշել, որ արարատցիները նկատելի առավելություն ունեին գյումրեցիների նկատմամբ՝ գոլային պահերով գերազանցելով մրցակցին: Սակայն այդ օրը մարզական բախտը գյումրեցիների կողմն էր: Այնպես որ «Շիրակը» պետք է գոհ լինի հանդիպման արդյունքից:

«Փյունիկի» հետ մրցախաղում «Շիրակին» լուրջ փորձություն է սպասվում՝ հաշվի առնելով փյունիկցիների ներկայիս լավ մարզավիճակն ու ֆունկցիոնալ բարձր պատրաստվածությունը:

Տպավորիչ մեկնարկ նաև առաջնությունում

Եվրագավաթներում ունեցած հիանալի ելույթներից հետո «Փյունիկը» 3-րդ տուրում վերջապես մեկնարկեց առաջնությունում: Բարձրագույն խմբի նորեկ «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը նախապատրաստվելու և ուժերը վերականգնելու համար փյունիկցիները շատ քիչ ժամանակ ունեին, ուստի պատահական չէր, որ «Փյունիկը» խաղադաշտ էր դուրս եկել երկրորդ կազմով ու ֆուտբոլիստների գործողություններն էլ տեխնիկական գոտուց ղեկավարում էր Ալբերտ Սարգսյանը:

«Մաքաբիի» հետ պատասխան հանդիպման մասնակիցներից «Փյունիկի» մեկնարկային կազմում միայն Կառլեն Մկրտչյանն էր ընդգրկված:

Չնայած դրան, փյունիկցիներն իրենց գերազանց դրսևորեցին և 3-1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին: Եվ դա այն դեպքում, որ 38-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել էր Ռոբերտ Մինասյանը:

Ինչ խոսք, հաջողությունում իրենց մեծ ներդրումն ունեցան 2-րդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկած Վիտալի Ստեժկոն ու Մոհամեդ Կոնատեն, որոնց խփած գոլերի շնորհիվ էլ «Փյունիկը» հաղթանակով մեկնարկեց առաջնությունում:

Կարծում ենք, որ «Շիրակի» հետ մրցախաղում «Փյունիկն» արդեն հանդես կգա հիմնական կազմով:

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

  • Նախորդ առաջնությունում մրցակիցների մրցավեճում թիմերից յուրաքանչյուրը 2-ական հաղթանակ է տոնել, մեկ խաղում էլ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Իսկ ահա Գյումրիում նշանակված ավարտական տուրի հանդիպմանը «Շիրակն», ի նշան բողոքի, չներկայացավ:
  • Նախորդ առաջնության ավարտական երկու հանդիպումներում էլ «Շիրակը» ոչ-ոքի էր խաղացել «Գանձասար-Կապանի» (0-0) և «Արարատի» (4-4) հետ: Այնպես որ ՀՀ առաջնություններում շիրակցիների հաշվին արդեն 5 անընդմեջ ոչ-ոքի է գրանցված:
  • Արդեն 15 խաղ է, ինչ ՀՀ առաջնություններում «Շիրակը»  չի պարտվել՝ տոնելով 8  հաղթանակ, 7-ն ավարտելով ոչ-ոքի: Վերջին պարտությունը գյումրեցիները կրել են մարտի 4-ին՝ 0-3 հաշվով զիջելով «Բանանցին»:

  • Մրցակիցների միջև նախորդ առաջնությունում կայացած 5 հանդիպումներում առավել արդյունավետ են գործել լեգեոնականները՝ դառնալով խփված 12 գոլերից 8-ի հեղինակը: Լավագույն ռմբարկուն «Շիրակի» նախկին հարձակվող Մուսա Փոլ Բակայոկոն էր, ով 3 անգամ գրավել էր «Փյունիկի» դարպասը:
  • Մինչև 2016/17թթ. առաջնությունը մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 9 հանդիպումներում «Շիրակին» ոչ մի կերպ չէր հաջողվել հաղթել «Փյունիկին»՝ կրելով 6 պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ շիրակցիները տոնել էին 2014թ. ապրիլի 6-ին Գյումրիում՝ 3-1:

Գլխավոր հակամարտությունը՝ Մոհամեդ Կոնատե VS «Շիրակի» պաշտպանություն

Եթե փյունիկցիները հանդես գան իրենց մարտական կազմով, ապա գյումրեցիների խնդիրն էլ ավելի կբարդանա։ Թեև «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումը ցույց է տվել, որ Անդրեյ Տալալաևն իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներով 2 տարբեր թիմով կարող է մասնակցել առաջնությանը։ Կոնատեն եվրագավաթներում արդյունավետ խաղից հետո բացել է գոլերի հաշիվը նաև Բարձրագույն խմբում։

Շարժունակ, դիրքային լավ պայքար մղող ու ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելու ունակություն ունեցող Կոնատեին, առաջին հերթին, կդիմակայեն Արտյոմ Միքայելյանն ու Արամ Շախնազարյանը։ Վերջինս, ի դեպ, «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ է։ Եթե «Շիրակի» պաշտպանությանը հաջողվի չեզոքացնել Կոնատեին, ապա երևանյան թիմն առջևում կարող է պակաս վտանգավոր լինել։

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝ Արթուր Պետրոսյան՝ 8 գոլ:

«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան՝ 11 գոլ։

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված փյունիկցի Ռոբերտ Մինասյանը:

Աշոտ Հայրապետյան

Հայկական ֆուտբոլի բոլոր նորություններին ծանոթանալու համար հետևեք Vivaro News-Armenian Football էջին։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

Արտյոմ Սիմոնյան. «Փյունիկը» պետք է հաղթահարի առաջին փուլը» (տեսանյութ)

Ստանկով․ «Փյունիկ» տեղափոխությունն առաջընթաց էր, քանի որ այն բարձրակարգ ակումբ է»

«Փյունիկը» 3 համալրում ունի

Գևորգ Ղազարյանը հերքել է Բուլղարիա տեղափոխվելու մասին լուրերը

«Արարատը» կխաղա «Հանրապետական» մարզադաշտում

«Փյունիկը» Տարխանովի օրոք մնաց անպարտելի՝ համարյա հասնելով չեմպիոնության

«Փյունիկը» 3 ստուգողական խաղ կանցկացնի Սլովենիայում

Հայտնի են հայկական 3 թիմերի եվրագավաթային հանդիպումների վայրերը

Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Պաշտոնական. Ռումյան Հովսեփյանը լքեց «Փյունիկը»

Հայկական ակումբների հնարավոր մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում

Հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»