fbpx

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 4-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Բավականին անհասկանալի՝ մեկ օրում 4 խաղ գրաֆիկով ավարտվել է Բարձրագույն խմբի 4-րդ տուրը։ «Արցախն» ու «Արարատը» մեկական գնդակ են փոխանակել, «Լոռին» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթել է «Բանանցին», «Փյունիկը» Գյումրիում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Շիրակի» նկատմամբ, իսկ «Արարատ-Արմենիան» ու «Գանձասար-Կապանն» այդպես էլ չեն գտել միմյանց դարպասների բանալին։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տուրի լավագույն 4 ֆուտբոլիստներին և խորհրդանշական հավաքականը՝ VNews.am-ի տարբերակով։

4. Էդուարդ Ավագյան («Արցախ»)

Ռաֆայել Նազարյանը երիտասարդ այս ֆուտբոլիստին 2-րդ անգամ էր դուրս բերել խաղադաշտ ընթացիկ առաջնությունում, կրկին՝ փոխարինման։ Եթե «Լոռիի» հետ մրցավեճում Ավագյանը ստացել էր 14 րոպե խաղաժամանակ, ապա այս անգամ նա ներգրավել է հանդիպմանն արդեն 60-րդ րոպեից։ 22-ամյա ֆուտբոլիստը խաղի ավարտից 8 րոպե առաջ փոխանցում է ստացել լավ տպավորություն թողած Արթուր Գրիգորյանից և հաշվենկատ ու շքեղ հարվածով հավասարեցրել «Արարատի» հետ հանդիպման հաշիվը։

«Արարատի» խաղացողները հատկապես առաջին կեսում հաճախ էին սխալվում պաշտպանությունից դուրս գալիս՝ մրցակցին թույլ տալով հակագրոհել։ «Արցախի» ֆուտբոլիստները 2 խաղակեսում էլ աչքի ընկնելու բազում պահեր ունեին, բայց եզրափակիչ հատվածում կատարողական վարպետությունը չէր հերիքում։ «Արարատին» դեռ ժամանակ է պետք կոմբինացիոն ֆուտբոլն ընկալելու համար։

3․ Ուգոչուկվու Իվու («Լոռի»)

Այս կիսապաշտպանի մասին արդեն շատ ենք խոսել։ Նա «Բանանցի» հետ հանդիպմանն էլ գործում էր իր խաղամակարդակի վրա։ Տպավորություն կար՝ նա ամենուր է խաղադաշտում․ թե՛ մեծապես օգնում էր թիկունքում, թե՛ սկիզբ դնում գերարագ հակագրոհներին, թե՛ հավասարակշռություն հաղորդում «Լոռիի» միջին գծին։ Ընդհանրապես, այդ թիմի՝ ֆիզիկապես հիանալի պատրաստված ֆուտբոլիստները մենապայքարներում գրեթե միշտ հաղթում էին երևանցիներին։

Իվուն սլացիկ հերթական հակագրոհի ժամանակ գնդակով նետվել է առաջ ու գոլային փոխանցում կատարել Ալիյու Իսահին, ով գրոհը եզրափակել է անհատական բարձր վարպետության շնորհիվ։ Իվուն կարող էր գոլի հեղինակ դառնալ հեռահար ուժգին հարվածով, սակայն Այվազովին օգնության է հասել դարպասաձողը։ Միևնույնն է, կիսապաշտպանն իր գոլը խփել է՝ դիպուկ գտնվելով 11-մետրանոց նշակետից ու ամրագրելով Արմեն Ադամյանի թիմի հաղթանակը։

«Փյունիկի» ֆուտբոլիստը գրել է իր անունն ակումբի պատմության մեջ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Խաշմանյանն ընդդեմ «Արարատի», նաև հերթական «ոսկե» խաղը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

Տարխանով. «Հայաստանը ֆուտբոլային երկիր է, այնտեղի պայմանները հրաշալի են»

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 27-րդ տուրը

Սևադա Արզումանյան․ «Մենք ցանկանում ենք հարգանք ձեռք բերել առաջնության մյուս թիմերի կողմից» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյանը՝ «Շիրակի»՝ ոչ-ոքիներ այդքան հաճախ գրանցելու պատճառների և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Անմոռանալի օր Գեղամ Հարությունյանի և Վբեյմարի համար, «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը

«Արարատի 2-ի» դարպասապահը մահացել է հրազենային կրակոցներից

Երկուշաբթին խաղաղ էր Բարձրագույն խմբում. 2 հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի արդյունքներով (տեսանյութ)

«Շիրակ» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Բանանց»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Մեր նորեկները երևի չեն հասկացել՝ ուր են եկել․ գիտեին՝ թերագնահատելով կարող են ֆուտբոլ խաղալ Հայաստանում» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան․ «Երկրպագուների ներկայությունն էլ օգնեց, որ տղաները 90 րոպե կենտրոնացած խաղան» (տեսանյութ)

Գեղամ Հարությունյանի գոլն առաջին հաղթանակը պարգևեց «Գանձասար-Կապանին» գարնանային հատվածում (տեսանյութ)

Շիլաշփոթ՝ մրցաշարային աղյուսակում․ «Լոռին» հաղթեց «Ալաշկերտին» ու ավելի խճճեց ամեն ինչ (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Արարատ»․ Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)