Երբ խաղում ես քո հարկի տակ, բայց դաշտի տերը չես․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ» - «Բանանց» խաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

Երբ խաղում ես քո հարկի տակ, բայց դաշտի տերը չես․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ» – «Բանանց» խաղին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ» – «ԲԱՆԱՆՑ»  

25 օգոստոսիժ.16:00, Երևան, «Բանանց-1» մարզադաշտ, 5-րդ տուր

64 խաղ, «Արարատը» հաղթել է 14 անգամ, «Բանանցը»՝ 31, գրանցվել է 19 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 64-98

Նորեկներից ամենաակտիվն առայժմ Զավեն Բադոյանն է

Նոր գլխավոր մարզչի օրոք «Արարատը» հաջող է սկսել առաջնությունը՝ 5 միավորով ընթանալով 4-րդ հորիզոնականում: Արարատցիների գրանցած արդյունքը կարող էր ավելի բարձր լինել, եթե վերջին երկու հանդիպումներում անհարկի միավորներ չկորցնեին:

«Շիրակի» հետ 3-րդ տուրի խաղում ունենալով զգալի առավելություն, արարատցիներին այդպես էլ չհաջողվեց այն վերածել գոլի: Իսկ «Արցախի» հետ հաջորդ խաղում թեև «Արարատին» հաջողվել էր գրավել մրցակցի դարպասը, սակայն խաղավերջում հաղթանակը ձեռքից բաց թողեց:

Նոր մրցաշրջանի շեմին թիմում կատարված փոփոխությունները դրականորեն են ազդել «Արարատի» ելույթների վրա: Նորեկներից կարելի է առանձնացնել փորձառու Զավեն Բադոյանին, ով աստիճանաբար վերականգնում է խաղային իր լավագույն որակները և արդեն հասցրել է 2 գոլի հեղինակ դառնալ: Նա նախորդ առաջնությունում 9 գնդակով «Արարատի» լավագույն ռմբարկու ճանաչված Անդրանիկ Քոչարյանի հետ հարձակողական հզոր բռունցք կարող է կազմել:

Ֆայզուլինի օրոք էլ «Բանանցը» ոչնչով աչքի չընկավ

Առաջնության մեկնարկում «Բանանցին» սովորաբար միավորները դժվարությամբ են տրվում: Բացառություն չկազմեց նաև ընթացիկ առաջնությունը: Արամ Ոսկանյանի գլխավորությամբ «Շիրակի» և «Արցախի» հետ անցկացրած մեկնարկային երկու հանդիպումներում «Բանանցն» ընդամենը մեկ միավոր վաստակեց:

Այդ արդյունքը, ինչպես նաև մինչ այդ եվրագավաթներում ունեցած անհաջող ելույթները հանգեցրին նրան, որ Ոսկանյանը հրաժարական տվեց։

Սակայն նրան փոխարինած Իլշատ Ֆայզուլինի գլխավորությամբ էլ «Բանանցը» ոչնչով աչքի չընկավ՝ 1-3 հաշվով պարտվելով «Լոռիին»:

«Բանանցը» հիմնական շեշտը դրել է լեգեոնականների վրա, որոնք առայժմ աչքի չեն ընկնում արդյունավետ գործողություններով: Գուցե ճիշտ կլինի ավելի շատ վստահել սեփակա՞ն կադրերին:

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

  • Նախորդ առաջնությունում «Բանանցը» զգալի առավելության էր հասել «Արարատի» նկատմամբ՝ տանելով 4 հաղթանակ, կրելով մեկ պարտություն: Հաղթանակներից երկուսը կամային էին: Ընդ որում 3-րդ շրջանի խաղում «Բանանցը»  հաղթանակը կորզել էր ավելացված ժամանակում նշանակված 11մ հարվածի շնորհիվ:
  • Ինչպես նախորդ առաջնության 25-րդ տուրում, այս անգամ էլ հանգամանքների բերումով «Արարատը» «Բանանցին» հյուրընկալելու է մրցակցի հարկի տակ: Մինչև 25-րդ տուրի հանդիպումն «Արարատը» «Բանանցի» հարկի տակ անցկացրած ՀՀ առաջնությունների նախորդ 27 հանդիպումներում կրել էր 18 պարտություն, 9 խաղ ավարտել էր ոչ-ոքի: Եվ «Բանանցի» խաղադաշտում դաշտի տիրոջ կարգավիճակում գտնվող արարատցիները նախորդ մրցաշրջանում վերջապես խախտեցին տխուր ավանդույթն ու 2-1 հաշվով կամային հաղթանակ տարան:
  • Երկու թիմերում էլ մեծ թիվ են կազմում լեգեոնականները: «Բանանցի» մարզիչներն առաջնության 3 հանդիպումներում արդեն ասպարեզ են դուրս բերել այլազգի 9 ֆուտբոլիստի: «Արարատում» 4 խաղում խաղադաշտ են դուրս եկել 8 լեգեոնականներ:

  • «Բանանցի» ներկայիս դարպասապահներից երկուսը՝ Ստեփան Ղազարյանն ու Արամ Հայրապետյանը ժամանակին պաշտպանել են «Արարատի» դարպասը: Ղազարյանը հանդես է եկել 2013/14թթ. առաջնությունում՝ 28 հանդիպումներում բաց թողնելով 23 գոլ: «Բանանցի» հետ անցկացրած 4 հանդիպումներից 2-ում նա դարպասն անառիկ է պահել: Արամ Հայրապետյանը որոշ ընդմիջումներով «Արարատի» դարպասը պաշտպանել է 2014/15-2016/17թթ. առաջնություններում՝ ընդհանուր առմամբ անցկացրած 26 հանդիպումներում բաց թողնելով 46 գոլ: «Բանանցի» հետ խաղերում նրան մեկ անգամ է հաջողվել դարպասն անառիկ պահել:
  • «Բանանցի» ներկայիս կազմից ամենափորձառուն 30-ամյա Արամ Բարեղամյանն է, ով Բարձրագույն խմբում 262 խաղ է անցկացրել (138-ը՝ «Բանանցում»): «Արարատում» ամենափորձառուն 28-ամյա Զավեն Բադոյանն է, ով ՀՀ առաջնություններում 161 խաղ է անցկացրել: «Արարատում» անցկացրած խաղերի քանակով լավագույն արդյունքն ունի 32-ամյա Ռաֆայել Սաֆարյանը՝ 102։

Գլխավոր հակամարտությունը՝ Զավեն Բադոյան VS Վահագն Այվազյան

Բադոյանն աստիճանաբար դառնում է «Արարատի» լիդերը հարձակման գծում, թեև պարզ զգացնել է տալիս, որ նա դեռ ավելացնելու մեծ տեղ ունի։ Նրան «Բանանցի» դեմ խաղում դիմակայելու է մրցակցի ավագ, աջ պաշտպան Վահագն Այվազյանը։ Վերջինս պետք է թույլ չտա, որ Բադոյանն «Արարատի» գրոհային ձախ եզրից ճեղքումներ կատարի կամ էլ իրականացնի «ֆիրմային» հեռահար հարվածները։

Այս ֆուտբոլիստները միմյանց հիանալի են ճանաչում։ Նրանք Արմեն Գյուլբուղաղյանցի գլխավորած «Իմպուլսի» ամենակարևոր խաղացողներից էին, հետագայում թիմակիցներ են եղել նաև «Բանանցում»։ Ուստի Այվազյանը հիանալի է ճանաչում Բադոյանի որակները, գիտի, թե որտեղից սպասի վտանգը։ Վերջինս, անկասկած, կզգա թիմակիցների աջակցությունը, ովքեր առջևում առայժմ պասիվ են։ «Արարատը» խփել է 3 գոլ, որոնցից 2-ի հեղինակը Բադոյանն է, մեկն էլ եղել է ինքնագոլ․․․

Դիմակայության լավագույն ռմբարկուները`

«Արարատ»՝ Վահե Յաղմուրյան՝ 5 գոլ

«Բանանց»՝ Սամվել Մելքոնյան, Արսեն Բալաբեկյան՝ 5ական գոլ

Աշոտ Հայրապետյան

Հայկական ֆուտբոլի բոլոր նորություններին ծանոթանալու համար հետևեք Vivaro News-Armenian Football էջին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Թոփ-5 գոլ Հայաստանի առաջնության գարնանային հատվածից (տեսանյութ)

«Արարատի» շուրջ կրկին աղմուկ է. Ակումբը պատասխանել է ռուս գործարարի հայտարարությանը

Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել

«Շիրակը» համակարգիչներով է ապահովել տեղի դպրոցներին

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Տիտո Ռամալյո. «Կապառոսը կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին»

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

«Նոան» տարբերվող ֆուտբոլ է խաղում, ափսոս, առանց հայ ֆուտբոլիստների․ Թիմի տակտիկական գաղտնիքները

«Շիրակի» բժիշկը օգնում է պայքարել կորոնավիրուսի դեմ

Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

Ալեքսանդր Գրիգորյան․ «Նոան» ամբողջապես արժանի հաղթանակ տոնեց» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Հանգստություն չպետք է լինի․ երկրորդ խաղն ավելի ծանր է լինելու» (տեսանյութ)

Նվազագույն հաշիվ գրանցվեց նաև VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ մյուս խաղում (տեսանյութ)

VBet Հայաստանի գավաթ. «Ուրարտու» – «Նոա». Ուղիղ հեռարձակում, մեկնարկային կազմեր

Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը