fbpx
Բաժիններ

Հաղթանակի «քաղց» ունեցող թիմերի պայքարը․ Ամենահետաքրքիրը՝ «Գանձասար-Կապան» – «Շիրակ» խաղին ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ՇԻՐԱԿ»   

25 օգոստոսիժ.18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 5-րդ տուր

54 խաղ, թիմերից յուրաքանչյուրը 18-ական հաղթանակ է տոնել, նույնքան անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 68-58

«Գանձասար-Կապանում» գոլային երաշտ է                                              

«Գանձասար-Կապանը» միակ թիմն է, որ ընթացիկ առաջնությունում դեռևս չի բացել գոլերի հաշիվը: Դա մի փոքր զարմանալի է, քանի որ թիմում հանդես են գալիս ագրեսիվ գործողություններով աչքի ընկնող ֆուտբոլիստներ հանձինս Լուբամբո Մուսոնդայի, Վարդան Պողոսյանի, Միհրան Մանասյանի և Դրիսա Դիարասուբայի:

Այնպես որ առայժմ զգացնել է տալիս գանձասարցիների բոլոր տարիների լավագույն ռմբարկու Գեղամ Հարությունյանի բացակայությունը, ով վարձավճարով հանդես է գալիս Կարագանդայի «Շախտյորում»:

Եթե հաշվի առնենք, որ նախորդ առաջնության ավարտական խաղում էլ կապանցիները չէին գտել «Ալաշկերտի» դարպասի բանալին, իսկ վերջին գոլը խփել էին «Բանանցի» հետ մայիսի 12-ին կայացած հանդիպման ավելացված ժամանակում, ապա գանձասարցիների գոլային երաշտը կկազմի 270 րոպե:

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը լավատես է և հույս ունի, որ ինչպես նախորդ առաջնության անհաջող մեկնարկից հետո, այս անգամ էլ ամեն ինչ կշտկվի ու թիմը կբռնի վերելքի ուղին: Ինչպես հայտնի է, նախորդ մրցաշրջանում կապանցիները մեկնարկել էին 3 անընդմեջ պարտությամբ, սակայն հաջորդ 12 հանդիպումներում մնացին անպարտելի՝ տոնելով 6 հաղթանակ, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի:

Այնպես որ գանձասարցիներն արդեն «Շիրակի» հետ մրցավեճում ձեռնամուխ կլինեն մրցաշարային իրավիճակի բարելավմանը՝ ձգտելով առաջնությունում առաջին հաղթանակը տոնելու:

Վատագույն արդյունքը՝ վերջին 8 առաջնություններում

«Շիրակին» ոչ մի կերպ չի հաջողվում ընթացիկ առաջնությունում առաջին հաղթանակը տոնել: Առաջնությունը սկսելով 3 անընդմեջ ոչ-ոքիներով՝ գյումրեցիները «Փյունիկի» հետ խաղում առաջին պարտությունը կրեցին:

Այդ խաղում «Շիրակն» առաջինն էր բացել հաշիվը՝ խաղասկզբում գրավելով մրցակցի դարպասը: Սակայն երկրորդ խաղակեսում կրկին զգացնել տվեց շիրակցիների ֆունկցիոնալ ոչ պատշաճ պատրաստականությունը, որի հետևանքով էլ գյումրեցիներին չհաջողվեց դիմագրավել ֆիզիկապես իրենց գերազանցող փյունիկցիներին, որոնց հաջողվեց կամային հաղթանակ տոնել:

4 խաղում վաստակած 3 միավորով «Շիրակը» հանգրվանել է 7-րդ հորիզոնականում: Այս արդյունքը վատագույնն է վերջին 8 առաջնություններում:

Շիրակցիներն իրենց ֆունկցիոնալ ոչ բարձր պատրաստականությունը փորձում են փոխհատուցել նվիրվածությամբ, մինչև վերջ պայքարելու վճռականությամբ: Խաղից խաղ շիրակցիները բարելավում են իրենց մարզավիճակը, ինչն իր ազդեցությունը կունենա թիմի արդյունքների վրա: Անկասկած, «Շիրակը» կձգտի արդեն առաջիկա խաղում ընդհատել անհաջողությունների շարքն ու վերջապես վայելել հաղթանակի բերկրանքը:

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

  • 4-րդ տուրում ընդհատվեց ՀՀ առաջնություններում «Շիրակի» անպարտելի 15 խաղերի շարքը, որի ընթացքում գյումրեցիները տոնել էին 8 հաղթանակ, 7-ում գրանցվել էր ոչ-ոքի: Վերջին պարտությունը շիրակցիները կրել էին նախորդ առաջնության 17-րդ տուրում՝ մարտի 4-ին Երևանում կայացած խաղում 0-3 հաշվով զիջելով «Բանանցին»:

  • ՀՀ առաջնություններում արդեն 5 խաղ է, ինչ «Գանձասար-Կապանը» հաղթանակ չի տոնել՝ կրելով 2 պարտություն, 3-ն ավարտելով ոչ-ոքի: Վերջին անգամ կապանցիները հաղթանակի բերկրանքը վայելել են նախորդ առաջնության 27-րդ տուրում՝ մայիսի 5-ին սեփական հարկի տակ 4-3 հաշվով պարտության մատնելով «Փյունիկին»:
  • Նախորդ առաջնությունում «Շիրակը»  միակ թիմն էր, որին գանձասարցիներն այդպես էլ չկարողացան հաղթել՝  կրելով 2 պարտություն, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում 3 խաղում «Գանձասար-Կապանը» շատ մոտ էր հաղթանակին, սակայն գյումրեցիներին վերջին րոպեներին հաջողվել էր գրավել գանձասարցիների դարպասն ու խուսափել պարտությունից: Այդ խաղերից մեկում «Շիրակին»  պարտությունից փրկել էր գանձասարցիների պաշտպան Դմիտրի Յաշինի ինքնագոլը:
  • Արդեն 7 խաղ է, ինչ «Գանձասար-Կապանին» չի հաջողվում ՀՀ առաջնություններում հաղթել «Շիրակին»՝  կրելով 2 պարտություն, 5-ն ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը գյումրեցիների նկատմամբ կապանցիները տոնել են 2017թ. ապրիլի 29-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 3-2 հաշվով:

  • Մրցակիցների միջև նախորդ առաջնությունում կայացած հանդիպումներում գրանցված 12 գոլերից 10-ի հեղինակը լեգեոնականներն էին: Արդյունավետությամբ աչքի էին ընկել շիրակցիներ Մուսա Փոլ Բակայոկոն ու Մոհամեդ Կաբան և գանձասարցի Լուբամբո Մուսոնդան՝ դառնալով 2-ական գոլի հեղինակ:

Գլխավոր հակամարտությունը՝ Ալեքս Քրիստիան Ջունիոր VS «Շիրակի» պաշտպանություն

Ինչպես հայտնի է, կապանյան ակումբի առաջատարներից մեկը վերադարձել է թիմ։ Այդուհանդերձ, Աշոտ Բարսեղյանը դժվար թե նրան խաղադաշտ դուրս բերի մեկնարկային կազմում։ Առանց այդ էլ, «Գանձասար-Կապանին» դժվարությամբ են տրվում «Շիրակի» հետ խաղերը, քանի որ վերջինս այս մրցակցի դեմ ամուր պաշտպանություն է կազմակերպում, նախաձեռնությունը կամովին զիջում նրան։

Կապանյան թիմն այդ պարագայում զրկվում է իր գլխավոր զենքից՝ արագ հակագրոհներից, որի առաջնային դերակատարները եզրային գերարագ ֆուտբոլիստներն են։ Եվ հաշվի առնելով, որ «Շիրակը» գրեթե ամբողջ ուժերը սպառում է առաջին խաղակեսում, Բարսեղյանը կարող է Ալեքսին փոխարինման մտցնել ընդմիջումից հետո ու նրա ստեղծարար խաղի շնորհիվ ամեն ինչ փոխել, եթե, իհարկե, հաշիվը մինչ այդ արդեն չլինի դաշտի տերերի օգտին։ «Գանձասար-Կապանը» գոլային «քաղց» ունի, բայց պաշտպանությունն աչքաթող անելը միանշանակ չի խրախուսվում։

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Գանձասար-Կապան»` Արթուր Քոչարյան՝ 9 գոլ

«Շիրակ»՝ Դավիթ Հակոբյան՝ 5 գոլ

Աշոտ  Հայրապետյան

Հայկական ֆուտբոլի բոլոր նորություններին ծանոթանալու համար հետևեք Vivaro News-Armenian Football էջին։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ալեքսանդր Գրիգորյանը հաստատել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Աբրահամ Խաշմանյանի՝ վայրիվերումներով լի մարզչական ուղին

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Վադիմ Լազորենկո․ «Այս միավորը ռազմավարական առումով շատ կարևոր է մեզ համար» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Եթե որոշ խաղերում մրցավարները սխալվեցին, ապա այսօր նկատելի էր ինչ-որ կանխակալություն» (տեսանյութ)

11-մետրանոցներից խփված գոլերը վճռեցին «Ալաշկերտ» – «Արարատ» հանդիպման ելքը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Սա պարտվելու խաղ չէր․ 1-2 մետրից հարվածով գոլ չենք խփում» (տեսանյութ)

Դենիս Մահմուդովի տպավորիչ գոլը «Փյունիկին» հաղթանակ պարգևեց «Շիրակի» հետ խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ուրարտուն» 6-գոլանոց խաղում կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Պայքարը նոր ուժով է բորբոքվում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 13-րդ տուրին ընդառաջ

Պաշտոնական․ Էրիկ Վարդանյանը՝ «Սոչիի» ֆուտբոլիստ

Տարխանովը հերքել է, որ «Փյունիկը» բանակցում է Ալեքսանդր Գրիգորյանի հետ