fbpx
Բաժիններ

Գևորգ Կասպարովը՝ «Գանձասար-Կապանում» երբևէ հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստ

«Շիրակի» հետ հանդիպման առաջին խաղակեսի ավարտին փոխարինելով խաղադաշտից հեռացված Գրիգոր Մելիքսեթյանին՝ Գևորգ Կասպարովը բացառիկ ցուցանիշի հասավ: Նա դարձավ Բարձրագույն խմբի առաջնություններում «Գանձասար-Կապանում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը՝ գերազանցելով թիմի նախկին հարձակվող Արսեն Ավետիսյանի ռեկորդային արդյունքը, ով թիմի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել էր 38 տարեկան 21 օրականում:

«Շիրակի» հետ խաղում ընթացիկ առաջնության ամենատարեց մասնակիցը 38 տարեկան 31 օրական էր: Հարկ է նշել, որ Կասպարովը նաև մինչ օրս «Ալաշկերտում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստն է: Թիմի կազմում իր վերջին հանդիպումը փորձառու դարպասապահն անցկացրել է 36 տարեկան 310 օրականում: Այդ առումով Կասպարովի ցուցանիշն իրոք բացառիկ է հայկական ֆուտբոլում:

«Շիրակը» հետամուտ է ոչ-ոքիներ խաղալուն, կապանյան թիմի առաջին գոլն այս առաջնությունում (տեսանյութ)

Գևորգ Կասպարովը «Գանձասար-Կապանի» կազմում ընդգրկվեց նախորդ մրցաշրջանում՝ տեղափոխվելով «Ալաշկերտից»: «Գանձասար-Կապանը» հայկական 9-րդ ակումբն է, որի դարպասը պաշտպանում է Կասպարովը ֆուտբոլային իր երկարատև կարիերայի ընթացքում:

Նա Բարձրագույն խմբում իր ելույթները սկսել է 17 տարեկանում՝ 1997թ. հանդես գալով Արտաշատի «Դվինի» կազմում: Հետագայում Կասպարովը պաշտպանել է «Ղարաբաղի», «Զվարթնոցի», «Միկայի», «Փյունիկի», «Ուլիսի» և «Ալաշկերտի» դարպասները:

Ընթացիկ մրցաշրջանը հոբելյանական՝ 20-րդն է Գևորգ Կասպարովի համար: Ընդ որում նա չի մասնակցել 2003 և 2007թթ. ՀՀ առաջնություններին՝ հանդես գալով արտերկրում: Այլապես Կասպարովը Բարձրագույն խմբում անցկացրած մրցաշրջանների քանակով (22) յուրօրինակ ռեկորդակիր կլիներ: Իսկ առայժմ նա ռեկորդակրի տիտղոսը կիսում է «Շիրակի» նախկին ավագ, ՀՀ առաջնություններում բոլորից շատ խաղ անցկացրած Հովհաննես Թահմազյանի հետ, ով ևս 20 մրցաշրջան (1992-2011թթ.) հանդես է եկել Բարձրագույն խմբում:

VNews.am-ը ներկայացնում է «Գանձասար-Կապանում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակը:

Ֆուտբոլիստներ Տարիքը Վերջին խաղը
1. Գևորգ Կասպարով 38 տարեկան 31 օրական 25.08.2018 «Շիրակ»՝ 1-1
2. Արսեն Ավետիսյան 38 տարեկան 21 օրական 29.10.2011 «Իմպուլս»՝ 1-0
3.Վիրգին Մարշավելա 37 տարեկան 73 օրական 22.05.2011 «Շիրակ»՝ 2-0
4. Արթուր Քոչարյան 37 տարեկան 52 օրական 05.11.2011 «Բանանց»՝ 0-0
5. Էդիկ Երիցյան 36 տարեկան 213 օրական 26.10.2007 «Փյունիկ»՝ 0-0
6. Կարեն Զաքարյան 34 տարեկան 245 օրական 29.09.2012 «Բանանց»՝ 0-0
7. Անգել Ֆլորին 33 տարեկան 250 օրական 08.05.2011 «Ուլիս»՝ 0-0
8. Արա Խաչատրյան 33 տարեկան 239 օրական 19.08.2018 «Ալաշկերտ»՝ 0-1
9. Միխայ Դոբրե 32 տարեկան 327 օրական 18.09.2007 «Բանանց»՝ 0-3
10. Անտոն Մոնախով 32 տարեկան 282 օրական 09.11.2014 «Բանանց»՝ 3-3

Աշոտ Հայրապետյան

Հայկական ֆուտբոլի բոլոր նորություններին ծանոթանալու համար հետևեք Vivaro News-Armenian Football էջին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Գանձասար-Կապանից» հեռացել է 6 ֆուտբոլիստ

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Փյունիկ» ՖԱ-ն ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը ՀՖՖ-ին հորդորում է վերադարձնել առաջնության նախկին ձևաչափը (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Փորձելու ենք պահել թիմի կազմի 90%-ը, նաև հաստատ ունենալու ենք 1-2 նորեկ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Պետք է համալրվենք կոնկրետ դիրքերի 5 ֆուտբոլիստներով»

Սուրեն Չախալյան․ «Արժանի էինք հաղթանակի»

Ջոնել Դեսիրեի պենտա-տրիկը և «Լոռիի» սպասված հաղթանակը, ոչ-ոքիներ մյուս խաղերում (տեսանյութ)

Գրիգորյանը չեմպիոնի դեմ խաղով կսկսի աշխատանքն առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 15-րդ տուրին ընդառաջ

11-2-ի հետքերով․ Որ թիմն է տոնել ամենախոշոր հաշվով հաղթանակը գավաթի խաղարկությունների պատմության մեջ

«Արարատը», «Շիրակն» ու «Փյունիկը» համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ՀՖՖ առաջիկա ժողովի հետ