fbpx
Բաժիններ

Պաշտոնական․ Մադրիդի «Ռեալի» դարպասապահը վարձավճարով միացել է այլ ակումբի

Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի դարպասապահ Անդրեյ Լունինը վարձավճարով տեղափոխվել է «Լեգանես»։ Ուկրաինացին այդ ակումբում կանցկացնի ընթացիկ մրցաշրջանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ, «Լեգանեսից» զատ, Լունինի ծառայություններով հետաքրքրված են նաև «Վալյադոլիդը», «Էլչեն» ու «Ռայո Վալյեկանոն»։ Ըստ իսպանական ԶԼՄ-ների՝ այդ բոլոր ակումբները ցանկություն են ունեցել վարձակալելու 19-ամյա դարպասապահին։

Հիշեցնենք, որ Լունինը «Ռեալ» է տեղափոխվել այս ամռանը Լուգանսկի «Զարյայից»։ «Արքայական» ակումբն այդ տրանսֆերի համար վճարել է մոտ 14 մլն եվրո՝ հաշվի առած նաև հավելավճարները։ Լունինը դեռ չի հասցրել պաշտոնական խաղերում նշել նորամուտը մադրիդյան թիմում։

Երիտասարդ ու հեռանկարային դարպասապահը մինչ Մադրիդ տեղափոխվելն առաջարկներ է ունեցել եվրոպական շատ այլ ակումբներից, այդ թվում՝ «Լիվերպուլից», «Ինտերից» և «Նապոլիից»։

Ռամոսն ասել է, թե ինչու է Բենզեմային զիջել 11-մետրանոցն իրացնելու իրավունքը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ՊՍԺ-ն 3 գնդակ ուղարկեց «Ռեալի», «Սիթին»՝ «Շախտյորի» դարպասը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո ՊՍԺ-ն հաղթում է «Ռեալին» Դի Մարիայի դուբլի շնորհիվ, մյուս արդյունքները (տեսանյութ)

ՊՍԺ – «Ռեալ». Մեկնարկային կազմեր

Զիդանը՝ «Ռեալի» նոր հարձակման եռյակի անվան մասին. «Այն շատ լավ է հնչում»

Վարան. «Մբապեն գիտի, որ «Ռեալի» մասին միայն լավը կարող եմ ասել իրեն»

2 սուպերխաղ՝ ՉԼ խաղային երկրորդ օրը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Հայտնի է՝ որքան է «Ռեալը» հաջորդ տարի վճարելու Մբապեի համար

«Ռեալի» հայտացուցակը ՊՍԺ-ի դեմ խաղի համար. 8 ֆուտբոլիստ բացակայում է

Ազարը նշել է «Ռեալի» ու «Չելսիի» տարբերությունը

Մբապե․ «Շատ տխուր եմ, որ չեմ խաղալու «Ռեալի» դեմ»

ՊՍԺ-ն ծանր կացության մեջ է հայտնվել «Ռեալի» հետ խաղից առաջ

Չեմպիոնների լիգա. Որ խաղերը կցուցադրվի հեռուստատեսությամբ

Ազար. «Չելսիում պարտվելը ողբերգություն չէր. Իսպանիայում ամեն ինչ այլ է»

«Բարսելոնան» ու «Ռեալը» մտադիր են իրենց կողմ գրավել «Լիվերպուլի» 2 հաղթաթղթին

Վարան. «Մենք կորցրինք Նեյմարի տրանսֆերի «թելը»

«Ռեալը» հաջորդ մրցաշրջանում ռեկորդային տրանսֆերային բյուջե կունենա