Տանն անպարտելի թիմն ընդդեմ առանց հաղթանակի գավաթակրի․ Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» - «Գանձասար-Կապան» խաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

Տանն անպարտելի թիմն ընդդեմ առանց հաղթանակի գավաթակրի․ Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» – «Գանձասար-Կապան» խաղին ընդառաջ

«ԱՐՑԱԽ» – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»

29 օգոստոսիժ.14:00, Երևան, ՄԶՀՀԿ ՊՈԱԿ (նախկին «Միկա») մարզադաշտ, 6-րդ տուր

Թիմերն առաջին անգամ են հանդիպելու

Սեփական հարկի տակ «Արցախն» անպարտելի է

Նախորդ մրցաշրջանում Առաջին խմբի հաղթողի կոչման համար «Լոռիի» հետ անհաշտ պայքար մղած «Արցախին» ուժեղագույնների խմբում միավորներն առայժմ դժվարությամբ են տրվում:

Հիմնականում հայ ֆուտբոլիստներով համալրված «Արցախն» առաջնության առաջին շրջանն ավարտեց 7-րդ հորիզոնականում՝ 4 հանդիպումներում վաստակելով նույնքան միավոր:

Ընդ որում այդ միավորները թիմը վաստակել է սեփական հարկի տակ «Բանանցի» (1-0) և «Արարատի» (1-1) հետ անցկացրած հանդիպումներում: Իսկ ահա մրցակցի դաշտում կայացած երկու խաղերում էլ արցախցիները պարտվել են «Լոռիին» (2-3) և «Փյունիկին» (0-2):

Կապանցիների գոլային երաշտն ընդհատվեց

Միայն առաջնության 3-րդ խաղում «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստներին վերջապես հաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին: Ընթացիկ մրցաշրջանում թիմի առաջին գոլի հեղինակ դարձավ Գևորգ Նռանյանը՝ ընդհատելով 347 րոպե տևած գոլային երաշտը: Այդ գոլը «Շիրակի» հետ խաղում գանձասարցիներին փրկեց պարտությունից:

Իսկ ահա հաղթանակի բերկրանքը վայելել կապանցիներին այս անգամ էլ չհաջողվեց: Եթե հաշվի առնենք նաև նախորդ առաջնությունը, ապա արդեն 6 խաղ է, ինչ «Գանձասար-Կապանը» հաղթանակ չի տոնել՝ կրելով 2 պարտություն, 4-ն ավարտելով ոչ-ոքի: Վերջին անգամ կապանցիները հաղթանակի բերկրանքը վայելել են նախորդ առաջնության 27-րդ տուրում՝ մայիսի 5-ին սեփական հարկի տակ 4-3 հաշվով պարտության մատնելով «Փյունիկին»:

Ճիշտ է, նախորդ մրցաշրջանի համեմատ «Գանձասար-Կապանը» համեմատաբար ավելի հաջող է մեկնարկել՝ 3 խաղում վաստակելով 2 միավոր: Նախորդ առաջնությունում գանձասարցիները մեկնարկային 3 խաղերում էլ պարտություն էին կրել:

Իհարկե, ներկա պահին առաջնության հետնապահի դերը բնավ էլ չի համապատասխանում գանձասարցիների ներուժին: «Գանձասար-Կապանը» բավական լավ համալրում է ստացել, Ալեքս Ջունիորն էլ վերադարձել է թիմ:

Այնպես որ կապանցիները պետք է առաջիկա հանդիպումներում վերագտնեն իրենց բնորոշ խաղը, աչքի ընկնեն խաղային լավ որակներով ու ձգտեն շտկելու մրցաշարային անմխիթար վիճակը: Նախորդ մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո դա գանձասարցիներին լիովին հաջողվել էր՝ 12 խաղ անընդմեջ մնալով անպարտելի: Կկրկնվի՞ արդյոք պատմությունն այս անգամ:

Գլխավոր հակամարտությունը՝ «Արցախի» խոցելի աջ եզր VS «Գանձասար-Կապանի» հզոր ձախ եզր

Գաղտնիք չէ, որ Աշոտ Բարսեղյանի գլխավորած թիմի գլխավոր հաղթաթուղթը հրթիռային արագություն և հիանալի տեխնիկա ունեցող եզրային ֆուտբոլիստներն են։ Եվ այնպես է ստացվել, որ հիմա «Արցախի» ամենախոցելի կողմերից մեկն աջ եզրն է։ Վնասվածքներ ունեն Վահագն Մինասյանն ու Հակոբ Համբարձումյանը, մի քանի խաղ այդ դիրքում է հանդես եկել Վալտեր Պողոսյանը, «Փյունիկի» դեմ աջից գործում էր Կարեն Հարությունյանը։

Պետք է նշել, որ այդ խնդրի լուծումը դեռ մնում է օդում կախված։ Կիսապաշտպանության աջ թևում գործող Էմիլ Եղիազարյանն էլ հաճախ չի հասցնում օգնել իր եզրում գործող պաշտպանին, ու հատկապես «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում դա կարող է տագնապալի իրավիճակ ստեղծել։ Միայն պատկերացրեք՝ ձախից գործելու են Բակար Բալդեն ու Ալեքս Քրիստիան Ջունիորը, և նրանց դեմ խոցելի գոտիներով հանդես գալն «ինքնասպանության» պես մի բան է։

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Թոփ-5 գոլ Հայաստանի առաջնության գարնանային հատվածից (տեսանյութ)

Տարխանով․ «Բելառուսի առաջնությունն ինչ-որ մղձավանջի է նման»

Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները

«Շիրակը» համակարգիչներով է ապահովել տեղի դպրոցներին

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

«Լոռիի» հիմնադիրը առաջարկում է քննարկման դնել ՀՖՖ արտասահմանցի աշխատակիցների վճարման հարցը

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

Բերեզովսկի. «Եթե բանկիր Սարին դարձել է լավ մարզիչ, ապա դարպասապահը հաստատ կարող է դառնալ»

Թվեք Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից բոլոր թիմերը՝ 1992 թվականից սկսած. VNews-ի Quiz-ը

«Նոան» տարբերվող ֆուտբոլ է խաղում, ափսոս, առանց հայ ֆուտբոլիստների․ Թիմի տակտիկական գաղտնիքները

«Շիրակի» բժիշկը օգնում է պայքարել կորոնավիրուսի դեմ

Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

Ալեքսանդր Գրիգորյան․ «Նոան» ամբողջապես արժանի հաղթանակ տոնեց» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Հանգստություն չպետք է լինի․ երկրորդ խաղն ավելի ծանր է լինելու» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Լավ կպատրաստվենք երկրորդ խաղին․ պայքարելու ենք մինչև վերջ» (տեսանյութ)