fbpx

Թիմ, որն իրեն լավ չի զգում մրցակցի հարկի տակ․ Ամենահետաքրքիրը՝ «Ալաշկերտ» – «Արցախ» խաղին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԱՐՑԱԽ»

1 սեպտեմբերիժ.16:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ, 7-րդ տուր

Թիմերն առաջին անգամ են հանդիպելու առաջնությունում

Հաջող մեկնարկից հետո չեմպիոնն «արգելակեց»

Մեկնարկում տոնած երկու հաղթանակներից հետո «Ալաշկերտը» հաջորդ 2 հանդիպումներում ընդամենը մեկ միավոր վաստակեց: «Արարատ-Արմենիայի» հետ մրցախաղում ալաշկերտցիներին ոչ միայն չհաջողվեց շարունակել հաղթարշավը, այլև առաջնությունում առաջին պարտությունը կրեցին:

Գյումրիում «Շիրակի» հետ կայացած սկզբունքային մրցավեճում երկու թիմերն էլ միմյանց ապացուցելու շատ բան ունեին: Սակայն այդպես էլ ֆուտբոլասերները դարպասի գրավման ականատես չդարձան, թեև Էդգար Մանուչարյանին լավ հնարավորություն էր ընձեռվել բացելու հաշիվը: Բայց 11մ հարվածն իրացնելիս նրան չհաջողվեց հաղթող դուրս գալ Վսևոլոդ Երմակովի հետ մենամարտում:

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 6-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

2 միավորի կորուստը չեմպիոնին թանկ արժեցավ: «Ալաշկերտը» 7 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական: Առաջատար դիրքերը վերականգնելու համար ալաշկերտցիներին առաջիկա խաղում անպայման հաղթանակ է անհրաժեշտ: Իսկ դրա համար ալաշկերտցիները պետք է աչքի ընկնեն ագրեսիվ գործողություններով, ինչը նախորդ հանդիպումներում նրանց մոտ պակասում էր:

«Լոռի» ⬆, «Փյունիկ» 🔝. Բարձրագույն խմբի ուժերի հարաբերակցությունը 7-րդ տուրից առաջ

«Արցախը» կփորձի առաջին միավորները վաստակել հյուրընկալվելիս

Բարձրագույն խմբի նորեկն առայժմ հաջող է հանդես գալիս միայն սեփական հարկի տակ, որտեղ անպարտելի է: Առաջնությունում վաստակած 5 միավորներն էլ արցախցիներն իրենց օգտին են գրանցել սեփական հարկի տակ անցկացրած 3 հանդիպումներում:

Նախորդ տուրում էլ «Արցախը» սեփական դաշտում իրեն լավ դրսևորեց «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում: Սակայն հաշվի մեջ առջևում գտնվելով 2 գնդակի առավելությամբ՝ արցախցիները ձեռքից բաց թողեցին հաղթանակը:

Իսկ ահա հյուրընկալվելիս Ռաֆայել Նազարյանի սաներն առայժմ միավոր չեն վաստակել՝ պարտվելով «Լոռիին» և «Փյունիկին»: Այդ բացն «Արցախը» կփորձի լրացնել «Ալաշկերտի» հետ մրցախաղում:

Գլխավոր հակամարտությունը՝ Գագիկ Դաղբաշյան VS Մարատ Բուրաև

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հետաքրքիր կլիներ, եթե կազմուպատրաստ լիներ Ռոբերտ Արզումանյանը և խաղադաշտում մրցակցեր «Ալաշկերտի» հարձակվող Էդգար Մանուչարյանի հետ։ Ինչևէ։ «Արցախը», ամենայն հավանականությամբ, հերթական անգամ խաղալու է խորքից, իսկ հիմնական զենքը լինելու են հակագրոհները։ Արցախցիների կազմում հանդես է գալիս աջ եզրային ճարպիկ կիսապաշտպան Մարատ Բուրաևը։

Զարմանալի զուգադիպություն՝ «Փյունիկի» գրանցած արդյունքներում

Նա «Գանձասար-Կապանի» հետ նախորդ մրցավեճում հիմնական կազմում փոխարինել էր Էմիլ Եղիազարյանին և հատկապես առաջին խաղակեսում փայլուն տպավորություն է թողել։ Գերազանց դրիբլինգի է տիրապետում ու բավականին արագ է։ Նա «խոցել» էր Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը։ «Ալաշկերտի» ձախ պաշտպան Գագիկ Դաղբաշյանը գրոհների ժամանակ վերածվում է ձախ հարձակվողի, ուստի «Արցախը» կփորձի օգտագործել ազատ տարածությունն ու այդ եզրում հենց Բուրաևի օգնությամբ սրընթաց հակագրոհ կազմակերպել։ Հարկավոր կլինի ապահովագրել Դաղբաշյանին, որպեսզի «Արցախի» խաղացողն ազատություն չստանա։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մ21 հավաքականի նախկին դարպասապահ Գոռ Էլյազյանը ավարտել է կարիերան

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Ռուս 2 ֆուտբոլիստներ հեռացել են «Արարատ-Արմենիայից»

«Արարատ-Արմենիան» սերբ դարպասապահով համալրվեց

«Արարատ-Արմենիայի» նախկին դարպասապահը միացավ «Լոռիին»

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Փյունիկը» համալրվեց ուկրաինացի ֆուտբոլիստով

Արման Հովհաննիսյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից»

Առաջնության «ամենահայկական» թիմը միակն է մրցաշարում այդ հետաքրքիր ցուցանիշով

Պաշտոնական. «Գանձասար-Կապանի» լեգեոները համալրեց «Արարատ-Արմենիան»

Պաշտոնական. Ռոբերտ Արզումանյանը պաշտոն է ստացել «Փյունիկում»

6 ֆուտբոլիստ հեռացել է «Լոռիից»

«Գանձասար-Կապանն» առաջին մարզումն է անցկացրել 2019 թվականին (լուսանկարներ)

Հայտնի են «Փյունիկի» մրցակիցներն Ալանիայում կայանալիք ուսումնամարզական հավաքում

«Լոռիի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը՝ «Ալաշկերտի» մարզչական շտաբում

«Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստը կտեղափոխվի՞ ՄԼՍ

Սևադա Արզումանյանը նշանակվել է «Արցախի» գլխավոր մարզիչ