fbpx
Բաժիններ

Գուցե կայանա «Ատլետիկոյի» նախկին ֆուտբոլիստի նորամուտը․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ-Արմենիա» – «Շիրակ» խաղին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» – «ՇԻՐԱԿ»

1 սեպտեմբերիժ.19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 7-րդ տուր

Թիմերն առաջին անգամ են հանդիպելու

Թիմային խաղն աստիճանաբար կարգավորվում է

«Արարատ-Արմենիան» նախորդ տուրում ազատ էր և ի տարբերություն «Շիրակի», ավելի շատ ժամանակ է ունեցել առաջիկա խաղին պատշաճ ձևով նախապատրաստվելու համար: Դա, ինչ խոսք, կարող է որոշիչ դեր խաղալ մրցակցությունում՝ հաշվի առնելով շիրակցիների առայժմ ոչ բարվոք ֆունկցիոնալ վիճակը:

Առաջնության մեկնարկից առաջ շատ էր խոսվում նորաստեղծ թիմի լուրջ հավակնությունների մասին: «Արարատ-Արմենիան» իրոք բավական ուժեղ կազմ ունի, սակայն դեռևս թիմային խաղի կազմակերպման հարցում որոշակի խնդիրներ կան, որոնք անհանգստացնում են թիմի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյին:

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 6-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Ճիշտ է, «Ալաշկերտի» հետ անցկացրած առաջնության վերջին խաղում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն իրենց լավագույն կողմերով դրսևորեցին՝ 3-1 հաշվով կամային հաղթանակ տոնելով: Այդ հաջողության շնորհիվ «Արարատ-Արմենիան» 5 խաղում վաստակած 7 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում:

Հետաքրքիր է, որ «Արարատ-Արմենիայի» կազմում «Ալաշկերտի» հետ հանդիպման 14 մասնակիցներից միայն 3-ն էին հայ, որոնցից  երկուսը՝ Արման Հովհաննիսյանն ու Գոռ Մալաքյանը ժամանակին հանդես են եկել «Շիրակում»: «Արարատ-Արմենիայում» են նաև նախկին շիրակցիներ Ռոբերտ Դարբինյանն ու Վարդան Բակալյանը:

Գուցե այս մրցավեճում կայանա Մադրիդի «Ատլետիկոյի» սան Սերխի Գոնսալեսի նորամուտն «Արարատ-Արմենիայում»։ 23-ամյա պաշտպանը հանդես է եկել ակումբի երիտասարդական և հիմնական թիմերում, դարձել է Եվրոպա լիգայի նախորդ խաղարկության հաղթող։

«Լոռի» ⬆, «Փյունիկ» 🔝. Բարձրագույն խմբի ուժերի հարաբերակցությունը 7-րդ տուրից առաջ

Երմակովն արժանիորեն է փոխարինել Այվազովին

«Շիրակին» ոչ մի կերպ չի հաջողվում առաջնությունում առաջին հաղթանակը տոնել: Սակայն միևնույն ժամանակ մրցակիցների համար էլ շատ դժվար է գյումրեցիներին հաղթելը: Առայժմ դա հաջողվել է միայն «Փյունիկին», որը կամային հաղթանակ է տոնել գյումրեցիների նկատմամբ:

Նախորդ տուրում «Շիրակի» նկատմամբ կարող էր հաղթանակ տոնել նաև «Ալաշկերտը», սակայն գերազանց խաղաց Վսևոլոդ Երմակովը՝ հետ մղելով 11մ նշակետից Էդգար Մանուչարյանի հարվածը:

Ընդհանրապես «Շիրակի» դարպասապահն իրեն լավ է դրսևորում ընթացիկ առաջնությունում՝ բավական հաջող փոխարինելով «Բանանց» տեղափոխված Անատոլի Այվազովին: Անցկացրած 6 հանդիպումներից 3-ում Երմակովը դարպասն անառիկ է պահել:

Զարմանալի զուգադիպություն՝ «Փյունիկի» գրանցած արդյունքներում

«Շիրակը» խաղից խաղ առաջադիմում է, ֆուտբոլիստներն աստիճանաբար բարելավում են իրենց ֆունկցիոնալ վիճակը: Ուստի հեռու չէ այն օրը, երբ «Շիրակը» կրկին ֆուտբոլասերներին կներկայա որպես մարտունակ մի կոլեկտիվ, որն ունակ է պայքարելու մրցանակային տեղերի համար:

Գլխավոր հակամարտությունը՝ Վլադիմիր Խոզին VS Աղվան Դավոյան

«Արարատ-Արմենիան» վերջին հանդիպումներում նախընտրում էր խաղալ հակագրոհներով, բայց այս անգամ ստիպված է լինելու ինքը լինել թելադրողի դերում։ «Շիրակն», անկասկած, փորձելու է կարգապահ պաշտպանություն կառուցել։ Վադիմ Սկրիպչենկոն նախընտրում է 3-5-2 մարտավարությունը, որտեղ համարյա ամբողջ աջ եզրն առաջիկա խաղում մեծ հավանականությամբ կվստահվի թիմի նորեկ, «Ուրալի» նախկին ֆուտբոլիստ Վլադիմիր Խոզինին։

Վերջինս բավականին վտանգավոր խաղացող է, պատահական չէ, որ արդեն դեբյուտային մրցավեճում գրավել է չեմպիոն «Ալաշկերտի» դարպասը։ Հաշվի առնելով, որ «Շիրակը» մեծ ուժերով է պաշտպանվելու, պաշտպանության ձախ թևում միայն Աղվան Դավոյանը չէ, որ դիմակայելու է Խոզինին, սակայն հանդիպման ընթացքում շատ կլինեն առճակատումներ հենց այս 2 խաղացողների միջև։ Եվ չմոռանանք, որ Դավոյանը նախապատրաստական շրջանն անցկացրել է «Արարատ-Արմենիայում» և վերադարձել է «Շիրակ» այն ժամանակ, երբ ակումբը հայտարարել է առաջնությանը մասնակցելու մասին։

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կլոպ․ «Հուսով եմ՝ Կավանին չի տեղափոխվի «Ատլետիկո»

Սիմեոնեն՝ Վալվերդեի որակազրկման մասին. «Արդեն գիտեինք՝ ինչ է լինելու»

Պաշտոնական. Եվգենի Օսիպովը՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Դավիթ Մանոյանը տեղափոխվեց «Շիրակ»

«Ատլետիկոյի» ղեկավարը Փարիզում է՝ Կավանիի տրանսֆերն ավարտին հասցնելու

Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները

Մորատան փսխել է 11-մետրանոց հարվածաշարից առաջ

Բանակցությունները թափ են հավաքում․ Փարիզ է ժամանել «Ատլետիկոյի» գործադիր տնօրենը

Կարծես ինքդ ես նշում հաղթանակը Զիդանի, Ռամոսի և մյուսների հետ․ «Ռեալի» տոնախմբությունը խաղադաշտում (տեսանյութ)

Հայտնի դարձան «Ռեալի» և «Բարսելոնայի» մրցակիցները Իսպանիայի գավաթի խաղարկությունում

Լակազետը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում

Մարսելոն գեղեցիկ ժեստով շնորհակալություն է հայտնում Վալվերդեին (տեսանյութ)

Հայտնի են Իսպանիայի Սուպերգավաթի մասնակիցների հոնորարները

Պաշտոնական. Արամ Հայրապետյանը տեղափոխվեց Իրան

Զիդանը՝ լրացուցիչ ժամանակից առաջ․ «Մենք նրանցից լավն ենք, ավելին՝ մենք ավելի ուժեղ ենք» (տեսանյութ)

Ինչպես է «Ռեալը» տոնել Սուպերգավաթի չեմպիոնությունը հանդերձարանում (տեսանյութ)